Բարձրագույն ուսումնական հաստատությունների հեռակա ընդունելության ժամկետը կավարտվի դեկտեմբերի 17-ին:
2020 թվականի հոկտեմբերի 22-ին Ադրբեջանի բնապահպանության և բնական պաշարների նախարարությունը տարածեց մի հայտարարություն, որում ասվում էր, որ Ադրբեջանի զինված ուժերը ազատագրել են Զանգելանի շրջանը, որտեղ գտնվում է Վեջնալի (Vejnaly) հանքավայրը, ինչպես նաև հաստատում էր Anglo Asian Mining plc-ի շահագործման իրավունքները այդ և Արցախ տարածքում գտնվող այլ հանքերի վերաբերյալ։ Սական, ինչպես միշտ, Հայաստանի կառավարությունը որևէ ձևով չարձագանքեց Ադրբեջանի այս հայտարարությանը։
Կարեն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հենց նոր ինձ զանգահարեց անծանոթ համարից ինչ-որ անձնավորություն, որը ներկայացավ որպես ԱԺ պատգամավոր Անդրանիկ Քոչարյան: Ֆեյսբուքյան իմ մի գրառման հետ կապված սպառնում էր հաշվեհարդարով և իրեն պահեց որպես վերջին փողոցային խուլիգան: Ես արդեն դիմել եմ Ոստիկանություն»:
«Խծաբերդի, Հին Թաղերի ճակատագիրը ՌԴ խաղաղապահների առաջին լրջագույն փորձությունն է». Փաշինյան
«Դեկտեմբերի 19-ից Հայաստանում եռօրյա սուգ կհայտարարվի». Նիկոլ Փաշինյան
Այսօր Վերաքննիչ դատարանը քննում էր ՀՀ գլխավոր դատախազության բողոքն ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի համար կալանավորումը որպես խափանման միջոց չընտրելու Ընդհանուր իրավասության դատարանի կայացրած որոշման դեմ: Դատական նիստի ավարտից հետո Վահրամ Բաղդասարյանի շահերի պաշտպան, փաստաբան Ռուբեն Հակոբյանը լրագրողների հետ զրույցում ասաց.
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական կտա միայն ժողովրդի կամարտահայտման հավաստի արդյունքների հիման վրա, քանի դեռ նման կամարտահայտություն տեղի չի ունեցել, շարունակելու է կատարել վարչապետի իր գործառույթները:
Գառնիկ Իսագուլյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
«Մինչև տարեվերջ չենք կարող ավարտել զոհվածների մարմինների փնտրտուքը, մարմինների ճանաչումը». Փաշինյան
Իր պատճառով զոհված տղերքի հիշատակի օր ուշացած հայտարարելը սրա սրբապիղծ թրքածառա շուրթերով ցինիզմ է։ Նույնն է, թե Հիտլերը Հոլոքոստի հիշատակի օր հայտարարեր, կամ Թալեաթը՝ Եղեռնի զոհերի։
Ռուս խաղաղապահները շարունակում են Լաչինի միջանցքի բլոկպոստերի կահավորման աշխատանքները:
Անհետ կորած զինծառայողների մի քանի տասնյակ հարազատներ այսօր կրկին հավաքվել էին Ռուսաստանի դեսպանատան առջև։
Հաշվի առնելով, որ դեկտեմբերի 19-ին լրանում է 44-օրյա պատերազմի զինադադարի 40-րդ օրը՝ ՀՀ վարչապետի հետ պայմանավորվել ենք Արցախի և Հայաստանի Հանրապետություններում այդ օրվանից հայտարարել եռօրյա սուգ՝ ոգեկոչելու Հայրենիքի պաշտպանության համար զոհված մեր նահատակների հիշատակը:
Կորոնավիրուսի հետևանքով Երևանի հիվանդանոցներից մեկում հղի կին է մահացել:
Արմեն Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Նիկոլը զրուցեց ժողովրդի հետ ու հայտնեց, որ մինչև կամարտահայտություն չլինի, ինքը գնացողը չի։ Կամարտահայտություն բառը վերջին անգամ լսել էի, այսպես կոչված, մադրիդյան սկզբունքների համատեքստում։ Էնտեղ էլ ասում էին, տարածքները կտաք, ժողովուրդը կամարտահայտություն կհայտնի։
Տղամարդը, որը ոստիկանության կողմից վիրավորվել է այն բանից հետո, երբ սկսել է կրակել Նյու Յորքի տաճարի մերձակայքում, հիվանդանոցում մահացել է:
«Հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման ու բարգավաճման` երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջեւ ունեցած պարտավորություններս, պահպանել ՀՀ Սահմանադրությունը և օրենքները, նպաստել ՀՀ ինքնիշխանության և շահերի պահպանմանը, անել ամեն ինչ քաղաքացիական համերաշխության, ազգային ու համամարդկային արժեքների պահպանման համար»:
168.am-ը երեկ տեղեկացրել էր, ադրբեջանցիները հայկական ինքնապաշտպանական ուժերին վերջնաժամկետ են ներկայացրել լքել Կապան քաղաքի մերձակայքի դիրքերը 10 ժամվա ընթացքում, այլապես կդիմեն ուժի կիրառության։ Ինքնապաշտպանական ուժերը մերժել են։
Նիկոլ, հեռացիր». անհնազանդության ակցիա՝ Գյումրիում. ՈՒՂԻՂ
«Երթերի, ցույցերի ժամանակ մարդկանց բռնելը, այսպես իր խայտառակ դատական պրոցեսներ անցկացնելը խոսում է մեկ բանի մասին՝ այս իշխանություններն այլևս փրփուրներից են կախվում, և իրենք այլևս վերջացած են՝ որպես իշխանություն»,- Վահրամ Բաղդասարյանի գործով վերաքննիչ բողոքի քննության մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը:
Զրույց ժողովրդի հետ. Նիկոլ Փաշինյան
«Գորիսեցին ե՞րբ է զենքը ձեռքից վայր դրել, որ հիմա էլ նորից վերցնի, հենց հիմա գորիսեցիների հետ պոստերում ենք, հենց հիմա հեռախոսի բարձրախոսը կմիացնեմ, թող պոստում կանգնածներն ասեն՝ զենքը վա՞յր կդնեն, թե՞ ոչ։ Արտուշ ջան, կարծիքդ ասա»,- ասաց Առուշանյանը։
Իրանում հրշեջները կարողացրել են հսկողության տակ վերցնել իրադրությունը հրդեհի վայրում, որը տեղի է ունեցել խոշոր նավթամուղում:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի մասնագետները շարունակում են Լեռնային Ղարաբաղի տարածքի ականազերծման աշխատանքները Ստեփանակերտի օդանավակայանում:
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Սուրեն Սարումյանն անդրադարձել է Արցախի երկնքում թուրքական «Բայրաքթար» անօդաչու թռչող սարք հայտնվելու մասին լուրերին:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը կլիմայական փոփոխությունների հարցով գագաթնաժողովի՝ Climate Ambition Summit-ի շրջանակում հանդես է եկել տեսաուղերձով:
Վահրամ Բաղդասարյանի գործով վերաքննիչ բողոքի քննության մեկնարկից առաջ ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը, պատասխանելով 168.am-ի լրագրողի հարցին, թե՝ ինչի՞ արդյունք են կալանավորման միջնորդությունները, որոնք մեկը մյուսի հետևից բերվում են դատարաններ, նշեց. «Արդյունք է հողատուի վախերի, նրա հոգևարքի, նրա ոչ հավասարակշիռ իրավիճակի, նրա՝ իրավիճակը չտիրապետելուն:
Փաստաբան Միհրան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Վարդան Այվազյանը չի կալանավորվելու, ձերբակալումը ևս ճանաչվել է ոչ իրավաչափ… ԴԱՏԱՎՈՐ ԱՐՏԱԿ ԹԱԴևՈՍՅԱՆ»։
Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը վստահեցնում է, որ մարզի սահմաններում իրավիճակը նորմալ է, պաշտպանությունը պատշաճ մակարդակի վրա է, հերքում է դեկտեմբերի 13-ին համացանցում տարածված տեղեկությունները, թե Ագարակ գյուղի ուղղությամբ և Կապանի պաշտպանական դիրքերի վրա հակառակորդը հարձակման փորձ է արել:
Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ադրբեջանն անելու է ամեն բան, որպեսզի Գորիս-Կապան ճանապարհի վրա վերահսկողություն ունենա և դա հնարավոր կլինի Դավիթ Բեկ-Առաջաձոր, ինչպես նաև Շուռնուխ համայնքների հատվածներում։ Դա նրանց պետք է, որպես ազդեցիկ լծակ, Նիկոլի հանձնած, Զանգելան-Մեղրի-Նախիջևան միջանցքի անխափան աշխատանքի համար։ Այսինքն, եթե մենք ինչ-ինչ հարցերում նրանց խոչընդոտենք Մեղրիում, կամ չհամաձայնվենք, նրանք էլ խոչընդոտելու են Գորիս-Կապան հաղորդակցությանը։