«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարսյին աշխատսնքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 15-ին ժամը 10.00-ից մինչև դեկտեմբերի 16-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի հետևյալ տարածքների ջրամատակարարումը:
«Փաստ» թերթը գրում է. «Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում Վիտալի Բալասանյանի նշանակումը հետաքրքիր զարգացումների է հանգեցրել։ Նախ՝ թերթի տեղեկություններով, Բալասանյանը հայտարարել է, որ անիմաստ է համարում Արցախի նման փոքր երկրում ԱԽ քարտուղարի ահռելի աշխատակազմ պահելը, երկրորդ՝ վտանգավոր է համարում ծանոթ-խնամի սկզբունքով աշխատանքային թիմի ձեւավորումը։
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության համար և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
«Փաստ» թերթը գրում է․ «Նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությունից հետո հայ ժողովուրդը ծանր օրեր է ապրում, դրա արդյունքում է, որ հանրությունը շատ զգայուն է Հայաստանի և Արցախի շուրջ տեղի ունեցող յուրաքանչյուր գործընթացի նկատմամբ։ Իրադրության առանձնահատկությունը նաև այնպիսին է, որ շատ հաճախ հակասական տեղեկություններ կարող են շրջանառվել, այդ թվում՝ պետական մարմինների կողմից։
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե իբր քիչ էր, որ պետական կառավարման օղակներում 2,5 տարի անկառավարելիություն ու քաոս է, մի բան էլ աշխատակիցները կրակն են ընկել արագ-արագ փոխվող ղեկավարների ձեռքը։ Երկրի համար ռազմավարական ոլորտ համարվող կրթությունը, որը Արայիկ Հարությունյանի թեթեւ ձեռքով լրիվ քարուքանդ եղավ, հիմա էլ վստահվել է մի մարդու, որն այդ ավերակներն իբր պիտի ղեկավարի։
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
Բացարձակապես ռուսական ջանքերով Հայաստան են վերադարձվել 44 գերի, որոնցից 4 զինծառայող և 1 քաղաքացիական՝ գերեվարված մինչև 27.09.20 թ., և 39 զինծառայող ու քաղաքացիական՝ իշխանության դավաճանության ու ապաշնորհության պատճառով գերեվարված պատերազմի ընթացքում և դրանից հետո։
«Ժողովուրդ» օրաթերթն իր նախորդ համարում գրել էր, որ դատախազական համակարգում արշալույսները եւս խաղաղ չեն, եւ շատ դատախազներ արդեն դիմել են ՀՀ գլխավոր դատախազին եւ հայտարարել, որ պատրաստվում են անգամ աշխատանքից ազատման դիմումներ գրել, քանի որ չեն ցանկանում անօրինական հրամաններ կատարել:
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը թեեւ դեռ պահում է իշխանությունը, սակայն կորցրել է հարգանքն անգամ յուրայինների շրջանում։ Նախօրեին Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստի մեկնարկից առաջ Փաշինյանի արարողակարգը հատուկ մտել եւ զգուշացրել է ներկաներին, որ Փաշինյանի՝ սենյակ մտնելիս բոլորը ոտքի կանգնեն։
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ իրավապահները բացահայտել են, որ Ռուզաննա Ազրոյանը 2019 թվականի օգոստոսի 22-ին ՀՀ ՀՔԾ պետին դիմում է 15.000.000 ՀՀ դրամ ստանալու համար:
«Փաստ» թերթը գրում է. «Երեկ Նիկոլ Փաշինյանն ասել է, թե հրաժարական կտա միայն ժողովրդի կամարտահայտման հավաստի արդյունքների հիման վրա: Այլ հարց է, որ փորձագետների եւ հանրության գերակշիռ մեծամասնության համոզմամբ, նման կամարտահայտություն ու կամարտահայտման հավաստի արդյունքներ վաղուց կան, ինչն ակհնայտ է նույնիսկ անզեն աչքով, իսկ այսպիսի հայտարարությունները փաստացի նպատակ ունեն պարզապես երկարաձգել պաշտոնավարումը:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը ոչ միայն վերսկսել է աշխատանքը, այլեւ վերջին երկու ներկայացումներն անցկացրել է լեփ-լեցուն դահլիճում եւ առաջիկա համերգի տոմսերը եւս սպառվել են:
«Հրապարակ» թերթը գրում է․ Հայաստանի բոլոր մարզպետներն իրենց տարածքներում, կարելի է ասել, անգլիական թագուհու կարգավիճակում են հայտնվել՝ փաստացի չեն տիրապետում իրավիճակին, համայնքապետերն այլեւս չեն ենթարկվում նրանց, մարզխորհրդի նիստերը կա՛մ չեն կայանում, կա՛մ դրանց մասնակցում են հատուկենտ համայնքապետեր։
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
«Հրապարակ» թերթը գրում է․ «Երեկ առավոտ կանուխ ԱԺ «Իմ քայլը» նիստ է հրավիրել։ Խմբակցության ղեկավարը պատգամավորներին է փոխանցել Նիկոլ Փաշինյանի հանձնարարությունը, այն է՝ բոլորը մեկ մարդու պես դուրս գան իրենց թաքստոցներից, շփվեն մարդկանց հետ, խոսեն իրենց անելիքների մասին, բացատրեն, որ իշխանությունն այս պատերազմում մեղք չունի, ճիշտ հակառակը՝ հայտնի փաստաթղթով հազարավոր կյանքեր են փրկվել։
«Հրապարակ» թերթը գրում է․ «Մարտի 1-ի գործում Ռոբերտ Քոչարյանին ուղղված ամենալուրջ մեղադրանքն այն է, որ նա զորքի տեղաշարժ է իրականացրել՝ ներքաղաքական պրոցեսները կառավարելու համար։
«Փաստ» թերթը գրում է․ «Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաներ են տեղի ունենում ոչ միայն Հայաստանում, այլև Սփյուռքում, հատկապես այն երկրներում, որտեղ մեծ է հայ համայնքը և հայկական լոբբիստական խմբերի ազդեցությունը պետական ապարատի ու կառավարող շրջանակների վրա։
Երբ Նիկոլ Փաշինյանը փոխեց իր կաբինետի նախարարների մեծ մասին, հույս ուներ իրավիճակ փոխել և ժողովրդին մոռացնել տալ իր կողմից ստորագրված Արցախի խայտառակ կապիտուլյացիայի փաստաթուղթը, որով նաև իրական սպառնալիքներ ստեղծեց Հայաստանի սահմանների համար: Սակայն իրավիճակը ոչ միայն չփոխվեց, այլև նորանշանակ նախարարներին լուրջ չեն ընդունում ոչ միայն՝ ներսում, այլև միջազգային դիվանագիտական կորպուսը:
Իսկ դու դեռ պատասխան ես տալու, թե նոյեմբերի 9-ին քո արյունոտ ձեռքով ստորագրված կապիտուլյացիոն տեքստում ինչու՞ ռազմագերիների, պատանդների եւ զոհվածների մարմինների փոխանակման համար չկային հստակ ժամկետներ։
«Հարյուրամյա հայկական գրաֆիկա» խորագրով ցուցադրության շրջանակում, որը բացվել է դեկտեմբերի 12-ին Գյումրու «Սթիլ» գրաֆիկայի թանգարանում, ներկայացված են վերջին հարյուր տարվա հայկական դասական և ժամանակակից ավելի քան 150 արվեստագետներ՝ 400 ցուցանմուշով։
Շվեյցարական Նիոնում կայացավ ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի վիճակահանությունը:
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում աճել է 27 328-ով:
Փաստաբան Միհրան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել:
Հունաստանի Հռոդոս կղզում լրտեսություն անելու կասկածանքով 2 անձ է ձերբակալվել, այդ թվում՝ թուրքական հյուպատոսարանի աշխատող։ Հունաստանի ոստիկանության տարածած հայտարարության մեջ, սակայն, չի նշվում ձերբակալված անձանց անուններն ու քաղաքացիությունը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
ԱՄՆ-ի քվեատուների կոլեգիայի քվեարկությունը, որը դեկտեմբերի 14-ին պետք է որոշի երկրի հաջորդ նագահի անունը, կհեռարձավի առցանց:
Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը չի շարունակի ելույթները աշխարհի գավաթի անհատական խաղարկությունում:
Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը հայտարարել է, որ COVID-19 կորոնավիրուսի շուրջ ստեղծված իրադրության կապակցությամբ իշխանությունները պետք է պատրաստ լինեն առավելագույն խիստ սահմանափակիչ միջոցներ գործարկելուն,:
2020 թվականի դեկտեմբերի 12-ին՝ ժամը 10։04-ին, բժշկական կենտրոնից ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ բուժօգնության է դիմել Երևան քաղաքի բնակչուհի՝ ծնված 1935թ., որի մոտ ախտորոշվել է փակ զուգակցված գանգուղեղ-ողնաշար-ողնուղեղային վնասվածք:
Ռուսական «Պրոգրես» բեռնատար տիեզերանավերը 2021 թվականին Միջազգային տիեզերակայան (ՄՏԿ) կհասնեն երկու օրում, այլ ոչ թե մի քանի ժամում, ինչպես նրանց նախորդները: