Բաժիններ՝

Բուհերի հեռակա ընդունելության ժամկետը կավարտվի դեկտեմբերի 17-ին

Բարձրագույն ուսումնական հաստատությունների հեռակա ընդունելության ժամկետը կավարտվի դեկտեմբերի 17-ին: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը:

«2020 թվականի սեպտեմբերի 27-ից Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմական գործողությունների և COVID-19 համավարակի պատճառով Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի կրթական ծրագրերով 2020/2021 ուսումնական տարվա հեռակա ուսուցման ընդունելության մրցույթին մասնակցելու նպատակով դիմում-հայտ ներկայացրած, սակայն քննություն չհանձնած, ինչպես նաև փաստաթղթերի ընդունման սահմանված ժամկետում դիմում-հայտ չներկայացրած անձինք ընդունելության գործընթացին մասնակցելու համար մինչև դեկտեմբերի 17-ը կարող են դիմել համապատասխան ուսումնական հաստատությանը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031