Բաժիններ՝

Ռուս խաղաղապահները շարունակում են Լաչինի միջանցքի բլոկպոստերի կահավորման աշխատանքները

Ռուս խաղաղապահները շարունակում են Լաչինի միջանցքի բլոկպոստերի կահավորման աշխատանքները: Ինչպես տեղեկացնում է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության կայքէջը, դիտակետերը կահավորվում են «Բլոկպոստ» ամրաշինական կառույցներով, որոնք նախատեսված են զինծառայողներին հրաձգային զենքից և բեկորներից պաշտպանելու, ինչպես նաև մոտակա տարածքի շրջանաձեւ հսկողությունը իրականացնելու համար:

«Ներկայումս ռուս խաղաղապահներն իրականացնում են իրադրության շուրջօրյա մոնիթորինգ եւ վերահսկողություն հրադադարի ռեժիմի պահպանման նկատմամբ: Ռուս խաղաղապահներն ապահովում են քաղաքացիական ավտոտրանսպորտի երթեւեկության եւ Լաչինի միջանցքով բնակիչների տեղափոխման, պարենի եւ տարբեր ապրանքների փոխադրման անվտանգությունը, ինչպես նաև ուղեկցում եւ ապահովում են վերանորոգող բրիգադների անվտանգությունը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031