Բաժիններ՝

Հրաձիգը, որը կրակ է բացել Նյու Յորքի տաճարի մոտ, հիվանդանոցում մահացել է

Տղամարդը, որը ոստիկանության կողմից վիրավորվել է այն բանից հետո, երբ սկսել է կրակել Նյու Յորքի տաճարի մերձակայքում, հիվանդանոցում մահացել է:

Այդ մասին հաղորդել է New York Post-ը:

Վիրավոր կասկածյալը Mount Sinai Morningside հիվանդանոց էր տեղափոխվել օրհասական վիճակում, ավելի ուշ բժիշկներն արձանագրել են նրա մահը, հաղորդել է հրատարակությունը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրների:

Միջադեպը տեղի է ունեցել սուրբծննդյան համերգից հետո՝ աստիճանների վրա:

«Մարդիկ նոր էին սկսել հեռանալ տոնական միջոցառումից, երբ կասկածյալը կրակ է բացել»,-թերթին պատմել Է պատահարի ականատեսը: Հրատարակության աղբյուրները հայտարարում են, որ տղամարդու աջ ձեռքին եղել է արծաթագույն ատրճանակ, իսկ մյուսին՝ սեւ: Այլ ԶԼՄ-ների տվյալներով՝ կրակողը զինված է եղել հրացանով: New York Post-ի զրուցակիցը Նյու Յորքի ոստիկանության դեպարտամենտում հայտնել է, որ տղամարդը կրակել է օդ եւ ոստիկանության կողմը: Ոստիկանության աշխատակիցները նրան վիրավորել են գլխից:

Ոստիկանությունը հայտարարել է, որ, բացի հարձակվողից, ոչ ոք չի վիրավորվել, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս