Սփյուռքի ԶԼՄ-ները հայտնում են Բեյրութում ևս մեկ հայի զոհվելու մասին
«Արևելք» լրատվականը հայտնում է, որ Բեյրութում հզոր պայթյունի հետևանքով զոհված հայերի թիվը հասել է 4-ի: Լրատվականն այս մասին հայտնում է՝ հղում անելով իր աղբյուրներին:
Ըստ «Արևելք»-ի՝ պայթյունի հետևանքով զոհվել է Բեյրութի նավահանգստին շատ մոտ թաղամասում բնակվող Տելիա Փափազյանը:
ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը պաշտոնապես հայտնել էր 3 հայի զոհվելու մասին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել են հայազգի Նազար Նաճարյանը, Ջեսիկա Բեզջյանը և Ժաք Պարամաքեանը: