Գորբաչովը նշել է Լուկաշենկոյի սխալը

ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը կարծում է, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն աջակցության համար չափազանց ուշ դիմեց երկրի ձեռնարկությունների բանվորներին։ «Լուկաշենկոն աջակցության համար դիմեց արդյունաբերական ձեռնարկությունների բանվորներին։ Բայց, կարծում եմ, ուշ»,- ասել է նա «Կոմսոմոլսկայա պրավդայի» հետ զրույցում։

Խորհրդային նախկին առաջնորդը ուշադրություն է դարձրել Բելառուսում իրադարձությունների վրա արտասահմանից ազդեցությանը։

Քաղաքական գործիչը շեշտել է, որ Խորհրդային ՄԻության գոյության վերջում ինքը եւս աջակցության համար դիմել է աշխատավորներին։ «Անհրաժեշտ աջակցություն չստացվեց։ Ես հակված չեմ դա բարդելու բանվորների վրա»,- նշել է Գորբաչովը։ Նա պարզաբանել է, որ Խորհրդային Միության նախագահի պաշտոնը թողել է՝ «պառակտումից եւ ներքին պատերազմից խուսափելու համար»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31