Բաժիններ՝

Սարգիս Քլոյանը հայտարարել է՝ դատի չեմ տվել, բայց գալու եմ դատարան՝ այդ  երեսուն միլիոնը շպրտեմ տիկին Մարգարիտայի երեսին. Մարգարիտա Խաչատրյան

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունու նստավայրում այսօր նշանակված էր «Մարտի 1»-ի զոհերի իրավահաջորդներն ընդդեմ արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների իրավահաջորդների դատական հայցի քննությունը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Մարտի 1-ի գործով տուժողների իրավահաջորդները սևազգեստ մայրերի դեմ դատական հայց էին ներկայացրել։ Հայցի հիմքում ընկած է «Զինվորի մայր» ՀԿ Մարգարիտա Խաչատրյանի այն արտահայտությունները, թե ինչո՞ւ, օրինակ, զոհված զինծառայողներին կամ «Սասնա ծռերի» գործողությունների հետևանքով մահացած ոստիկանության ծառայողներին, ինչպես նաև, առհասարակ, հայրենիքին մատուցած ծառայությունների ընթացքում մահացած անձանց ընտանիքներին փոխհատուցում չի տրամադրվում, իսկ Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդներին տրամադրվում է։

Դատական նիստից առաջ Մարգարիտա Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իր կազմակերպությունը հիմնականում զբաղվում է զոհված զինծառայողների, զինհաշմանդամների և բանակում առկա խնդիրների վերացման հարցերով. «Դրանցից մեկն առաջացավ, երբ զոհվածի մայրերը դիմեցին համակարգող խորհուրդ, որ կառավարությանը ներկայացնենք չափորոշիչ, որը կկիրառվի զոհվածի ընտանիքների նկատմամբ՝ այն չափորոշիչը, որը կիրառվել է Մարտի 1-ի  դեպքերի մահացածների ընտանիքների նկատմամբ: Դա դարձավ թիրախավորման առիթ.  սկսեցին թիրախավորել զոհվածի ընտանիքներին, առավել ևս՝ տիկին Մարգարիտային և տիկին Խլղաթյան Սաթիկին»:

Մարգարիտա Խաչատրյանը հավելեց, որ իրենք գումարի հարցում երբևիցե չեն սակարկել, միայն ասել են, որ կիրառեն նույն չափորոշիչը, ինչը կիրառել են Երևան քաղաքում քաղաքապետարանի մոտ մահացածների ընտանիքների նկատմամբ.

«Միայն ասել ենք՝ այդ չափորոշիչը կիրառեն սահմանը պահող, սահմանում զոհված զինծառայողների ընտանիքների հանդեպ՝  92 թ.-ից մինչև 2000 թ., և դա դարձավ քարկոծման աղբյուր մեզ և մեր ընտանիքներին»:

Նա նաև հայտնեց, որ Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը, հայտարարել է, թե տիկին Մարգարիտային և տիկին Սաթիկին դատի չի տվել,  մինչդեռ իրենք ստացել են  հակառակի մասին փաստող ծանուցում. «Դատի չեմ տվել, բայց գալու եմ դատարան՝ այդ  երեսուն միլիոնը շպրտեմ տիկին Մարգարիտայի երեսին:

Ես այսօր եկել եմ այստեղ, որ տեսնեմ՝ պարոն Քլոյանը այդ երեսուն միլիոնը ո՞նց է շպրտում տիկին Մարգարիտայի երեսին: Ես խոսք եմ տալիս, որ այդ 30 միլիոնը ինքը շպրտի իմ երեսին, այն բաժանելու եմ մեր պայմանագրային զինծառայողների ընտանիքներին: Թող բարի լինի, այդ երեսուն միլիոնը փոխանցի, ես էլ սահմանը պահող մեր պայմանագրայինների ընտանիքներին եմ փոխանցելու»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս