Բաժիններ՝

«Հնարավոր չէ ստորագրել խաղացողին, երբ ակումբը չի ցանկանում վաճառել նրան: Մենք փորձել ենք»․ Բարտոմեուն՝ Նեյմարի մասին

«Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Բարտոմեուն կիսվել է ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի և «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսի  տրանսֆերային բանակցությունների մանրամասներով։

Նեյմարի մասին

«Հնարավոր չէ ստորագրել խաղացողին, երբ ակումբը չի ցանկանում վաճառել նրան: Մենք փորձեցինք անցած ամառ: Համաճարակի հետ կապված իրավիճակի պատճառով ՊՍԺ-ն չի ցանկանում նրան ​​վաճառել: Մեծ ակումբները ցանկանում են հիանալի խաղացողների»:

Լաուտարոյի մասին

«Մենք խոսեցինք «Ինտերի» հետ մրցաշրջանի վերսկսումից առաջ, բայց մենք դադարեցինք բանակցությունները մի քանի շաբաթ առաջ` մրցաշրջանի վերսկսման պատճառով: «Ինտերը» դեռ խաղում է Եվրոպայի լիգայում:

Տեսնենք, թե որոնք են Կումանի ծրագրերն ապագայի համար»,- ասել է Բարտոմեուն:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31