Բաժիններ՝

Դպրոցներին հանձնարարվել է հավաքագրել մանկավարժների մասին բժշկական գաղտնիք պարունակող տեղեկություններ․ Անի Սամսոնյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Առկա է տեղեեկատվություն, որ հանրակրթական դպրոցների տնօրինությանը իջեցվել է հանձնարարություն, հավաքագրելու տեղեկություններ 70-ից ցածր տարիքային խմբում գտնվող մանկավարժների վերաբերյալ, որոնք համապատասխանում են ստորև թվարկված նկարագրին՝

1. Քրոնիկ երկարաժամկետ շնչառական հիվանդություններ ունեցողներ՝ ասթմա, թոքային քրոնիկ հիվանդություն, էմֆիզեմա կամ բրոնխիտ
2. Սրտի քրոնիկ հիվանդություն ունեցողներ, սրտի անբավարավածություն
3. Երիկամների քրոնիկ հիվանդություններ ունեցողներ
4. Լյարդի քրոնիկ հիվանդություններ ունեցողներ, հեպատիտ
5. Քրոնիկ նյարդաբանական հիվանդություններ ունեցողներ, Պարկինսոնի հիվանդություն, բազմակի սկլերոզ, ուղեղային կաթված
6. Շաքարային դիաբետիկներ։

Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային մի շարք կոնվենցիաներով Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագիր, Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին ﬕջազգային դաշնագիր, Խոշտանգումների և դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի այլ ձևերի դեմ կոնվենցիա (ԽԴԿ), «Առողջության իրավունքի մասին» խարտիա, «Պացիենտների իրավունքների մասին» հռչակագիր (վերանայված), 2005 թ.) և «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքով պաշտպանվում է անձի իր առողջական վիճակի, հետազոտման, ախտորոշման և բուժման ընթացքում պարզված տեղեկությունների գաղտնիության ապահովումը։

Հանրակրթական դպրոցներից մանկավարժների առողջական վիճակի վերաբերյալ պահանջվող տեղեկատվությունը համարվում է բժշկական գաղտնիք, որը կարող է տարամադրվել միայն դատարանի որոշմամբ և իրավապահ մարմինների՝ դատախազության, քննչական մարմինների պահանջով` օրենքով նախատեսված դեպքերում և կարգով:

ԿԳՀՄՍ նախարար Արայիկ Հարությունյանից գրավոր պահանջել եմ պարզաբանել հետևալ հարցերը․

1. Իրավական ինչ հիմքով է պահանջվում հավաքագրել բժշկական գաղտնիք պարունակող տեղեկություններ դպրոցների մանկավարժների վերաբերյալ։
2. Իրավական ինչպիսի ակտի համաձայն է պահանջվել տեղեկատվությունը։
3. Ինչ նպատակ է հետապնդում տեղեկատվության հավաքագրումը։
4. Ովքեր են պատասխանատու բժշկական գաղտնիք պարունակող տեղեկությունների պաշտպանության համար»։

Առկա է տեղեեկատվություն, որ հանրակրթական դպրոցների տնօրինությանը իջեցվել է հանձնարարություն, հավաքագրելու…

Gepostet von Ani Samsonyan am Mittwoch, 19. August 2020

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս