Բաժիններ՝

Տիմոշենկոյի վիճակը մնում է ծանր

Ուկրաինական «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոյի առողջական վիճակը, որի մոտ կորոնավիրուս է հաստատված, մնում է ծանր: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է նրա մամուլի քարտուղար Մարինա Սորոկան:

«Յուլյա Վլադիմիրովնայի վիճակն առայժմ առանց փոփոխությունների է, մնում է ծանր: Երեկվա երեկոյից նա ինտենսիվ բուժընթաց է ընդունում՝ COVID-19-ի բուժման կանոնների համաձայն»,- ասել է նա:

Ուկրաինայի մի շարք զանգվածային լրատվմիջոցների տվյալներով, որոնք վկայակոչում են իրավիճակին ծանոթ աղբյուրներ, բժիշկները Տիմոշենկոյին միացրել են թոքերի արհեստական օդափոխման ապարատին, նրա մոտ պահպանվում է բարձր ջերմությունը:

Տիմոշենկոյի դստեր՝ Եվգենյայի եւ նրա փեսա Արթուր Չեչյոտկինի մոտ հիվանդությունն ընթանում է թեթեւ ձեւով: Այն մասին, որ Տիմոշենկոյի եւ նրա ընտանիքի անդամների մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, հայտնի է դարձել օգոստոսի 23-ին: Ուկրաինացի բժիշկներն անցած օրն արձանագրել են կորոնավիրուսով վարակման 1658 նոր դեպք, իսկ հիվանդացածների ընդհանուր թիվը հասել է 108 415-ի: Համավարակի սկզբից ի վեր Ուկրաինայում մահացել է կորոնավիրուսով վարակված 2 318 մարդ, առողջացել է 52 870 պացիենտ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս