Բաժիններ՝

Սիրիայի եւ Ռուսաստանի զինվորականները գործողություն են անցկացրել զինյալների դեմ

Սիրիայի Արաբական Հանրապետության (ՍԱՀ) բանակը ՌԴ-ի խորհրդականների մասնակցությամբ օգոստոսի 18-ից մինչեւ 24-ը ավազակային կազմավորումների ջախջախման ընդգրկուն գործողություն են անցկացրել երկրի կենտրոնական մասում: Այդ մասին հայտարարել է Սիրիայում ռուսաստանյան խմբավորման ներկայացուցիչը:

«Օգոստոսի 18-ից մինչեւ 24-ն ընկած ժամանակաշրջանում ռուսաստանցի ռազմական խորհրդականների անմիջական մասնակցությամբ ՍԱՀ-ի կառավարական զորքերը նախապատրաստել եւ անցկացրել են ավազակային կազմավորումների ջախջախման ընդգրկուն գործողություն: Ռուսաստանի օդատիեզերական ուժերի եւ Սիրիայի ռազմաօդային ուժերի հարվածների, հրետանային կրակի եւ հատուկ նշանակության խմբերի հետախուզա-որոնողական գործողությունների արդյունքում «սպիտակ անապատի» շրջանում ոչնչացվել են 327 զինյալներ, 134 թաքստոցներ, 17 դիտակետեր, նյութեղենի 7 պահեստներ եւ սպառազինությունների ու ռազմամթերքի 5 ստորգետնյա պահեստարաններ»,-ասել է նա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս