Բաժիններ՝

Համավարակի պայմաններում արդյոք խնդրահարույց չէ՞ նախարարի արձակուրդ գնալը. պարզաբանում է ԱՆ խոսնակը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արսեն Թորոսյանը մեկնել է արձակուրդ:

«1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին տրամադրել 2018-2019 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի չօգտագործված մասը և 2019-2020 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 2020 թվականի օգոստոսի 31-ից սեպտեմբերի 18-ը ներառյալ:

2. Արսեն Թորոսյանի արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին կփոխարինի Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանը»,- մասնավորապես ասված է որոշման մեջ:

168.amն ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանից հետաքրքրվեց՝  երկրում ստեղծված համավարակային իրավիճակում  արդյոք խնդրահարույց չէ՞ նախարարի արձակուրդ գնալը, նա պատասխանեց.

«Նախարարի որոշումը, որը վարչապետը ստորագրել է, և այսօր հրապարակվել է, այնտեղ նաև գրված է փոխարինողի անունը: Նախարարի առաջին տեղակալը շարունակելու է գործը, և, բնականաբար, կորոնավիրուսային հիվանդության պայմաններում նախարարությունն իր բնականոն աշխատանքը շարունակելու է»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս