Նեյմարը սխալ ակումբի է շնորհավորել՝ Չեմպիոնների լիգան նվաճելու կապակցությամբ
ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը սխալ է թույլ տվել Մյունխենի «Բավարիային» Չեմպիոնների լիգայի եզրափակչում հաղթելու կապակցությամբ շնորհավորելիս:
«Պարտվելը սպորտի մի մասն է: Մենք փորձեցինք ամեն ինչ անել և պայքարեցինք մինչև վերջ: Շնորհակալ եմ ձեզանից յուրաքանչյուրի աջակցության և սիրո համար։ Եվ շնորհավորում եմ «Բայերին»»,- գրել է բրազիլացին:
Նեյմարը շփոթել է «Բավարիան» և Լևերկուզենի «Բայերը»։
Գերմանական ակումբն արձագանքել է ֆուտբոլիստի թվիթին.
«Շնորհակալ ենք, Նեյմար: Մենք իսկապես չենք հասկանում, թե ինչու եք մեզ շնորհավորում, քանի որ արձակուրդում ենք և խաղում ենք ՖԻՖԱ… Բայց շնորհակալություն»։
Սիրարփի Աղաբաբյան