««Ինտերն» արդեն փորձել է գնել Մեսսիին և կրկին կփորձի»․ Մորատի
«Ինտերի» նախկին սեփականատեր Մասիմո Մորատին խոսել է Լիոնել Մեսսիի՝ «Բարսելոնայից» միլանյան ակումբ հնարավոր տեղափոխության մասին:
– «Ինտերը» կապված է Մեսսիի հետ: Դուք փորձեցիք մեկ անգամ նրան ստորագրել: Ի՞նչ եք կարծում, «Ինտերը» կարո՞ղ է նրան գնել:
– Ես ընդունում եմ, որ «Ինտերն» արդեն փորձել է: Ես տեսա Suning-ի գովազդը, որը ներկայացնում էր Մեսսիին Duomo-ում: Եվ դա ինձ ստիպում է մտածել, որ նրանք արդեն փորձել են ձեռք բերել նրան: Եվ ես կարծում եմ, որ նրանք նորից փորձելու են:
– Կարո՞ղ են «Ինտերի» երկրպագուները երազել Մեսսիի մասին:
– Ֆինանսական առումով դա բարդ գործարք կլինի, անկասկած: Բայց ամենամեծ խոչընդոտը Մեսսիին համոզելն է: Դուք պետք է իմանաք՝ արդյո՞ք նա իսկապես ցանկանում է հեռանալ «Բարսայից», և ես վստահ չեմ այդ հարցում։
Սիրարփի Աղաբաբյան