Բաժիններ՝

Բելառուսի Անվտանգության խորհուրդը որոշում է ընդունել իրավիճակի կայունացման միջոցների մասին

Բելառուսի Անվտանգության խորհուրդն ընդունել է որոշում երկրի իրավիճակի կայունացման միջոցների մասին: Համապատասխան փաստաթուղթն օգոստոսի 25-ին գրանցվել է Բելառուսի Հանրապետության Ազգային իրավական ինտերնետ-պորտալում:

Բուն որոշման տեքստն առայժմ հրապարակված չէ:

Բելառուսում նախագահական ընտրությունները կայացան օգոստոսի 9-ին: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների համաձայն՝ հաղթել է պետության գործող ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն՝ ստանալով ձայների 80,10 տոկոսը: Երկրորդ տեղը՝ 10,12 տոկոսով զբաղեցրել է Սվետլանա Տիխանովսկայան, որը չի ճանաչել ընտրությունների արդյունքները: Շատ չանցած նա մեկնել է հարեւան Լիտվա, որտեղ ներկայումս գտնվում է:

Քվեարկության արդյունքների ամփոփումից անմիջապես հետո Բելառուսի քաղաքներում սկսվել են բողոքի զանգվածային ակցիաներ, որոնք առաջին օրերին վերաճել են ընդհարումների իրավակարգի մարմինների աշխատակիցների հետ: Հանրապետությունում ստեղծված Ընդդիմության համակարգող խորհուրդը կոչ է անում շարունակելու բողոքները: Իշխանությունները հայտարարում են անօրինական ակցիաները դադարեցնելու անհրաժեշտության մասին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս