2020 թվականի հոկտեմբերի 2-ից՝ ժամը 14:00-ից, Մ-12 միջպետական մայրուղու սահմանային հատվածում կտեղադրվեն շարժական անցակետեր:
«Ուկրաինան ադրբեջանա-հայկական կոնֆլիկտի կողմերից որևէ մեկին չի ցուցաբերի ռազմական օգնություն: Իսկա ահա բժշկական օգնություն, ավելի ստույգ՝ չափից առավել վառ երևակայություն ունեցող պատգամավորների համար հաբեր պետք է փնտրել ողջ երկրով մեկ»,-գրել է Արսեն Ավակովը:
Ադրբեջանական մեդիահարթակներում տեղեկություններ են տարածվում, որ թալիշաբնակ Լենքորան քաղաքի բնակչությունը բոյկոտում է բանակ զորակոչվելու` Ալիևի հրամանը:
Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
Չի ասվում, թե արդյոք մեր կյանքի նպատակը քաղաքակրթական առաջնագիծ դառնա՞լն էր։ Հատկապես որ առաջնագծում զոհվում են, իսկ քաղաքակիրթ կոչված աշխարհը դա դիտարկում է որպես մանրադրամ իր մեծ խաղերում։
Միջազգային հանրությունը պետք է արձագանքի և դադարեցնի հակամարտությունը, որն Ադրբեջանը սկսեց Լեռնային Ղարաբաղում, քանի դեռ այն ավելի մեծ և դրամատիկ չափերի չի հասել:
«Խուճապի պետք չէ մատնվել. Ստեփանակերտում ինչ-որ տրաքոց եղավ, այսօր մի անգամ էլ էր եղել, բայց չգիտենք՝ դեռ որտեղ է հարված եղել: Պատերազմում գտնվող երկիր ենք, ինչ եք ուզում: Ինձ թվում է ԱԹՍ է, բայց մի քիչ հետո պարզ կլինի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը:
Ստեփանակերտին խփեցին. Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Արծրուն Հովհաննիսյանը։ Ժամը 13:52-ին Արծրուն Հովհաննիսյանը ևս մեկ գրառում կատարեց՝ հավելելով․ «Ստեփանակերտում կան քաղաքացիական ենթակառուցվածքների բազում վնասվածքներ, վիրավորներ։ Տուժել է փրկարար ծառայությունը»։ Ստեփանակերտին խփեցին։ Gepostet von Արծրուն Հովհաննիսյան am Freitag, 2. Oktober 2020
Մարտունիում թշնամու ռմբակոծությունից վիրավորված «Le Monde» պարբերականի 2 թղթակիցը տեղափոխվել են Երևան՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն։ «Արմենպրես»-ի հետ զրույցում՝ այս մասին ասաց Էրեբունի ԲԿ-ի խոսնակ Շուշան Հունանյանը:
Ն ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացել է S-90-ի լուսանկարները:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով գնդապետ Կարեն Աղասիի Ջալավյանը պարգևատրվել է «Ոսկե արծիվ» շքանշանով և արժանացել Արցախի հերոսի կոչման, իսկ ավագ լեյտենանտ Արթուր Վագիֆի Աբրահամյանը, լեյտենանտ Սասուն Սամվելի Հակոբյանը և շարքային Միքայել Յուրիկի Մանուկյանը պարգևատրվել են «Արիության համար» մեդալով:
Ռուս սիրված ռոք երգչուհի, հեղինակ-կատարող Յուլյա Չիչերինան, որը Հայաստանում մեծ ճանաչում ձեռք բերեց Мой рок-н-ролл, Жара հիթերով, մեկնել է Արցախ:
Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ադրբեջանում պահեստազորի հավաքը մոտ է տապալվելուն։ Դա պարզորոշ ձևով նկատելի է սոցիալական ցանցերում հրապարակվող հավաքների մասին կադրերից։ Մարդկանց մի մասին, բառիս բուն իմաստով, խցկում են ավտոբուսները ու ճանապարհում ֆռոնտ։
Ամերիկյան «Ռուզվելտ» էսկադրային ականակիրն սկսել է անցումը Սեւ ծովից Միջերկրական ծով՝ Ուկրաինայի ռազմածովային ուժերի հետ համատեղ զորավարժությունների ավարտից հետո: Այդ մասին ասված է ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի Վեցերորդ նավատորմի՝ հոկտեմբերի 2-ին տարածված հաղորդագրության մեջ:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 2-ին ստորագրել է հրամանագիր ԱՀ նախագահի խորհրդական-տնտեսագիտական վարչության պետ Հակոբ Ղահրամանյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ:
Ադրբեջանին սթափեցնելու համար, արդեն ժամանակն է, որպեսզի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն անցնեն պատժիչ գործողությունների, քանի որ ակնհայտ է, որ ադրբեջանական կողմը շարունակում է իր հարձակողական գործողություններն ու սադրանքները՝ հաշվի չառնելով Մինսկի խմբի հայտարարությունները։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ադրբեջանական հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան։
Եվրամիությունը կոչ է արել Թուրքիային դադարեցնել միջամտությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը և կառուցողական դեր ստանձնել՝ լարվածության թուլացման համար, հայտարարել է Եվրոպական խորհդրի նախագահ Շառլ Միշելը՝ ամփոփելով անդամ երկրների նախագահների երեկվա գագաթնաժողովը։
Հադրութ քաղաքի հրետակոծության հետևանքները
Հոկտեմբերի 1-ին Ադրբեջանի ԶՈՒ հրետանի է կիրառել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Շատվան գյուղի ուղղությամբ, ինչպես նաև հարվածային ԱԹՍ-ից հրթիռ է արձակել Մեծ Մասրիկ բնակավայրի վրա, որի հետևանքով զոհվել է 1967 թ․ ծնված Գևորգ Վարդանյանը, երկու քաղաքացիական անձ ստացել է տարբեր աստիճանի վիրավորվում։
Հայկական ՀՕՊ ուժերը Արցախի հարավարևեյան ուղղությամբ ժամը 12:15-ին խոցել են հակառակորդի ինքնաթիռ, իսկ հյուսիսային ուղղությամբ ժամը 12:07-ից 12:10-ն ընկած ժամանակահատվածում՝ երկու ԱԹՍ։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հոկտեմբերի 2-ին հայտնել է, որ հեռախոսազրույց է ունենալու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որպեսզի քննարկի սիրիացի զինյալների՝ Թուրքիայի տարածքով Ադրբեջան տեղափոխելու խնդիրը:
Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված զինծառայողները
168 TV ԼՐԱՀՈՍ
Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը Facebook-ի իր էջում ներկայացրել է հակառակորդի կուորստները:
«Դուք ասում եք, թե արդյո՞ք հնարավոր է հիմա երկխոսություն սկսել, երբ F-16 -երը սպանում են կանանց և տղամարդկանց՝ հրթիռակոծելով գյուղեր և քաղաքներ: Ինչպե՞ս կարող ես բանակցություններ սկսել, երբ Թուրքիան, որն այս հակամարտության մասը չէ, կրակում է Լեռնային Ղարաբաղի քաղաքների և գյուղերի վրա:
«Ղեկավարվելով «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 8-րդ և 10-րդ հոդվածներով՝ որոշում եմ կայացրել այսօր «Ղարաբաղ Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերության կառավարման լիազորությունները սահմանափակել՝ դրանք վերապահելով Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարությանը:
Սիրելի՛ հայրենակիցներ, արդեն 5 օր է, ինչ Հայաստանի և Արցախի Հանրապետությունները պատերազմի մեջ են: Այս օրերին հայ զինվորն անում է անհնարինը. նա իր կյանքի գնով, իր կրծքով պաշտպանում է մեր հայրենի հողը: Հայ զինվորն այս օրերին առաջնորդվում է «Մահ կամ ազատություն» կարգախոսով։ Հանուն Արցախի, հանուն հայ ժողովրդի ապրելու իրավունքի` մենք այլ ճանապարհ չունենք։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել ֆրանսիական հայտնի Le Figaro թերթին: Այս մասին տեղեկացնում է Վարչապետի աշխատակազմը:
Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հոկտեմբերի 1-ին հեռախոսազրույց ունեցավ Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իվ Լը Դրիանի հետ։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն իր ոչ մի լիազորություններ ժամանակավորապես փոխնախագահ Մայքլ Փենսին չի հանձնում այն պատճառով, որ վարակվել է նոր կորոնավիրուսով: