«Ադրբեջանը մեզ ռազմական օգնության խնդրանքով չի դիմել». Թուրքիայի ԱԳ նախարար

Ադրբեջանը դեռևս Թուրքիային չի դիմել ռազմական օգնության խնդրանքով՝ կապված Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի հետ, բայց անհրաժեշտության դեպքում Անկարան կցուցաբերի այդ օգնությունը:

Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն:

Լուրը հրապարակել է ria.ru-ն:

«Թող Հայաստանը հեռանա Ղարաբաղից: Մենք ու ադրբեջանցիները մի ժողովուրդ ենք, և չկա ավելի բնական բան, քան լինել նրանց կողքին: Ադրբեջանը պոտենցիալ ունի իր հողերի համար ինքնուրույն պայքարելու համար: Մենք ռազմական օգնություն ցուցաբերելու խնդրանք չենք ստացել Ադրբեջանից: Բայց եթե նման խնդրանք լինի, ով ինչ էլ ասի, մենք այդ խնդրանքին դրական պատասխան կտանք»,- ասել է Չավուշօղլուն լրագրողներին Իտալիա կատարած այցի ընթացքում:

Թվիթթերով հեռարձակված ուղիղ եթերի ժամանակ Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարը հայտարարել է, որ խաղաղությունը շահեկան կլինի բոլորի համար, և առաջին հերթին՝ Հայաստանի:

«Նրանք, ովքեր աջակցում են Հայաստանին, նրան պետք է կոչ անեն վերջ տալ ադրբեջանական հողերի օկուպացմանը»,- հավելել է Չավուշօղլուն:

Պատրաստեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս