Բաժիններ՝

«Հայկական արծիվներ» թիմը բոյկոտելու է Pro Chess League մրցաշարը և դատական հայց կներկայացնի Chess.co

«Հայկական արծիվներ» շախմատային թիմը բոյկոտել է Chess.com կայքի կողմից կազմակերպվող Pro Chess League մրցաշարը:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում առցանց ասուլիսի ժամանակ «Հայկական արծիվներ» թիմի մենեջեր Արտակ Մանուկյանը պարզաբանեց, որ Chess.com կայքի պատասխանատուները որակազրկել են հայկական թիմին` մեղադրելով նրանում, որ Տիգրան Պետրոսյանը պարտիայի ընթացքում անընդհատ ներքև է նայել:

«Մենք նախօրեին նամակ ենք ստացել Chess.com-ից, որով երկու տարբերակ էր առաջարկվում` ընդունել մի բան, ինչը չկա և շարունակել համագործակցությունը, երկրորդը սկսել քննարկում այդ հարցի շուրջ: Որպես թիմի մենեջեր ինձ համար անընդունելի է նմանատիպ խոսակցական և մեկնաբանական մակարդակի մոտեցումը: Որոշում եմ կայացրել, որ հաջորդ տարիներին դադարեցնենք մեր մասնակցությունն այս մրցաշարին. մենք բոյկոտում ենք այն»,- ասաց մենեջերը:

Ըստ Մանուկյանի` պայմանները, որոնցով ստուգվել է խաղացողների անվտանգությունը, եղել է Chess.com-ից: Եվ’ կիսաեզրափակիչ, և’ եզրափակիչ փուլերից առաջ ամեն խաղացող ծանոթացել է այդ ընթացակարգերին: «Քանի որ Chess.com-ը ամերիկյան կազմակերպիչներ ունի, մեծապես հետաքրքրված է, որ իրենց թիմը ֆավորիտ լինելով, այլ հավասար պայմաններով հաղթի: Քաղաքական բաղադրիչին անդրադառնալով` կարող եմ ասել, որ Chess.com-ի հեղինակությունն ընկավ Համաշխարհային օլիմպիադայից հետո, որտեղ մեծ լումա ունեցավ նաև Հայաստանի ընտրանին: Ակնհայտ էր, որ Chess.com-ի կազմակերպչական ունակությունների հետ կապված մեծ մտավախություն կար, հատկապես որ նժարին դրված էր ամերիկյան շախմատիստների առցանց համակարգերում դժգոհությունը»,-ասաց նա:

Հայաստանի շախմատի հավաքականի կազմում Օլիմպիադայի կրկնակի չեմպիոն, գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանի խոսքով` ինքն անձամբ նորմալ բացատրություն չի ստացել որակազրկման վերաբերյալ: «Ես կազմակերպիչներին ասել եմ, որ միանշանակ դատական գործ կսկսեմ նրանց դեմ և մինչև վերջ գնալու եմ դատական գործընթացում»,-շեշտեց Պետրոսյանը: Վերջինիս խոսքով` ինքը կատարել է կայքի կողմից պարտադրվող բոլոր պայմանները և իր համար անհասկանալի է, թե ինչու նրանք պարտիաների ընթացքում այդ մասին չէր բարձրաձայնում: Պետրոսյանի կարծիքով` այստեղ միտումն այն էր, որ հայկական թիմը ֆավորիտ չէր, և նրանց համար անսպասելի էր «արծիվների» հաղթանակը կիսաեզրափակիչում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս