![](/banners/BeFunky-design.jpg)
«Թշնամական երկրում խուճապ է»․ Արտյոմ Տոնոյան
![](https://168.am/wp-content/uploads/2020/01/Artyom-Tonoyan-1.jpg)
Արտյոմ Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Թշնամական երկրում խուճապ է։ Ադրբեջանի Զորահավաքի և զորակոչի հարցերով պետական ծառայության կես ժամ առաջ տարածած պաշտոնական հաղորդագրությունը հստակ ապացույց է առ այն, որ թշնամի երկրում կա խուճապ և լուրջ խնդիրներ՝ կապված զորահավաքի կազմակերպման հետ։
Հաղորդագրության մեջ բառացի փորձ է արվում համոզել մարդկանց չխուսափել զորահավաքից՝ խաբելով, որ զորահավաքի կանչվողները չեն տարվելու առաջնագիծ, փոխարենը՝ առաջիկա երեք ամիսը լինելու են զորավարժարաններում և սովորելու են «պահել ռազմական գաղտնիք»։
Մեզ մնում է մեր թշնամիներին միայն մաղթել, որ «գաղտնիքներ պահելուց» շատ չհոգնեն։
Երևի «ռազմական գաղտնիք պահելու» անվան տակ դիակները պահել, թիվ ու անուն չհրապարակելն են սովորեցնելու»։
Թշնամական երկրում խուճապ է։Ադրբեջանի Զորահավաքի և զորակոչի հարցերով պետական ծառայության կես ժամ առաջ տարածած…
Gepostet von Artyom Tonoyan am Freitag, 2. Oktober 2020