Իրանի կողմից կան ոչ միայն քաղաքական հայտարարություններ, այլ մենք տեսնում ենք, որ Իրանը նաև դիմում է այլ քայլերի, և դրանք չեն սահմանափակվում միայն հայտարարություններով:
Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել:
Լոս Անջելեսի քաղաքային իշխանության անդամներն Արցախի դրոշով պաշտպանիչ դիմակներ են կրել` ի աջակցություն Արցախի` Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ պատերազմում:
UFC-ի` մարտեր առանց կանոնների, նախկին չեմպիոն Ռոնդա Ռոուզիին իր Ինստագրամի էջում անդրադարձել է Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերած ռազմական գործողություններին:
Պաշտպանության նախարարությունը կոչ է անում ձեռնպահ մնալ հայկական կողմի մարտական տեխնիկայի շարժի, կրակի, դիրքերի վերադասավորման վերաբերյալ տեսանյութերի և հրապարակումների տարածումից:
Երևանի Դավթաշեն վարչական շրջանում ազդարարման համակարգը ժամը 20։34-ին միացել է տեխնիկական զննման ժամանակ։
Առավոտվա տվյալներով ադրբեջանական զինված ուժերի կորուստները կազմում են 300 զոհ, 11 զրահատեխնիկա, 2 ուղղաթիռ, 2 ԱԹՍ:
Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից Արցախի սահմանների ողջ երկայնքով սկսված ռազմական գործողություններին զուգընթաց՝ ՀՅԴ Հայ դատի համաշխարհային ցանցը ձեռնամուխ է եղել ադրբեջանական ագրեսիայի մասին աշխարհով մեկ ներկայացնելու գործին, իսկ այդ աշխատանքի շնորհիվ է, որ որոշ պետություններից ստացվել են իրավիճակին համահունչ և ոչ թե՝ հայամետ, այլ՝ օբյեկտիվ արձագանքներ։ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակի ծրագրերի համակարգող Գևորգ Ղուկասյանը:
Tert.am-ի լուսանկարիչ Վահե Մելքոնյանը շարունակում է բացառիկ կադրեր ներկայացնել Արցախից:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 6-ին հանդես կգա հակաահաբեկչական նոր կոալիցիա ստեղծելու անհրաժեշտության մասին հայտարարությամբ: «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը:
Մեսութ Օզիլն «Արսենալում» խաղում է արդեն յոթ տարի: Սկզբում գերմանացին Պրեմիեր լիգայի գրեթե գլխավոր աստղն էր, բայց այժմ նա վերածվել է իսկական վտարյալի: Ֆուտբոլիստի պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2021 թվականի ամառ: «Արսենալը» ոչ մի կերպ չի կարողանում վաճառել Օզիլին, և նա նույնիսկ չի անհանգստանում, որ խաղային պրակտիկա չունի:
Անգլիացի երաժիշտ եւ երգահան Փիթեր Գաբրիելը անհրաժեշտ է համարում ամեն ինչ անել ԼՂ հակամարտության գոտում կրակը դադարեցնելու համար:
Արծրուն Հովհաննիսյանը ներկայացնում է օրվա ռազմական իրավիճակը. ՈւՂԻՂ
«Ռուսական «դերակատարությունն» այս պարագայում ավելի շատ «հանդիսատեսի» և դեպքերին հետևողի վարքագծով եմ տեսնում: Ռուս-թուրքական դերակատարությունը դինամիկ բնույթ ունի, թերևս, 2011-ից՝ Սիրիայի պատերազմի սկզբից ի վեր, և Միջին Արևելքի մեջ ԱՄՆ-ի գործոնի տկարացման և տարածաշրջանի մեջ իր ռազմավարական ներկայության և դերի կտրուկ նվազեցման արդյունք է։ Ռուս-թուրքական դերակատարությունը դինամիկ բնույթի նկատելը նշանակում է՝ հեռանալ բարեկամ/թշնամի կայուն մտապատկերից և չբացառել ո՛չ բախումը, ո՛չ էլ համագործակցությունը»:
«Հայոց զորքը անպարտելի է»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Արծրուն Հովհաննիսյանը:
Արցախի պաշտպանության նախարարությունը տեսանյութ է հրապարակել, որում երևում են ադրբեջանցի սպանված զինծառայողներ։ Տեսանյութում նաև երևում է, թե ինչպես են հայ զինծառայողները այրում Ադրբեջանի դրոշը։
«Հայկազունք» համույթի գեղարվեստական ղեկավար Գուսան Հայկազունն ու «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Տիգրան Հեքեքյանը կարծում են, որ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած ռազմական գործողություններում մեր զինվորները բացառիկ խիզախություն են դրսևորում՝ ոգևորելով բոլորիս:
Իտալիայի Միլան քաղաքի Սկալա հրապարակում հայ համայնքի նախաձեռնությամբ բողոքի ցույց է անցկացվել ընդդեմ Արցախի և Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիայի:
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հոկտեմբերի 6-ին հեռախոսազրույց է ունեցել Սլովակիայի Հանրապետության արտաքին և եվրոպական գործերի նախարար Իվան Կորչոկի հետ։
«Մի անգամ իմ մայրիկին՝ իր հորաքրոջը, խոսքի մեջ ասել է, որ ուզում է շատ մեծ տուն ունենա, ինքը կառուցի էդ տունը, որ մենք՝ բոլոր հարազատներով, միասին ապրենք, որ ինքն իր վաստակով, իր ուժերով ունենալու է սեփական մեքենա, ու իր բոլոր հարազատներին տանելու է ման տա Հայաստանի տարբեր գեղեցիկ տեղերով»,- նշեց քույրը՝ Աննան:
Վարչապետ Ղուբաթբեկ Բորոնովն իր պաշտոնից հրաժարական է ներկայացրել երկրում խորհրդարանական ընտրություններից հետո սկսված զանգվածային բողոքի ցույցերի արդյունքում:
Նիդերլանդների «Հանուն Ազատության կուսակցության» (PVV) առաջնորդ Խիրտ Վիլդերսը «Թվիթեր»-ի իր էջի գրառմամբ աջակցություն է հայտնել հայ ժողովրդին։
Երկրում ներքին կապի անվտանգության բարձրացման նպատակադրումով, Zangi-ն ստեղծել և ներդրել է ավտոնոմ աշխատող համակարգ, որը թույլ կտա Zangi-ի հավելվածներին նույնիսկ Հայաստանն արտաքին ինտերնետից անջատման դեպքում շարունակել աշխատել երկրի ներսում։
Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ու Իրանի Արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆն ընդգծել են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության դիվանագիտական ճանապարհով կարգավորումը չունի այլընտրանք:
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի միջանցքները, չնայած վատ լուսավորությանը, երբեք այսքան տաք ու լուսավոր չեն եղել: Ճակատ մեկնելու իր հերթին սպասող Միքայել Սարգսյանը, որը նաև Ապրիլյան պատերազմին է մասնակցել, որոշել է ճակատի ընկերներին օգնել՝ անձրևապաշտպան թիկնոց պատրաստելով:
Հիփ-հոփ ժանրում ստեղծագործող հանրահայտ երգչուհի, հեռուստաաստղ Քարդի Բին «Ինստագրամի» իր 76 մլն-ից ավելի հետևորդներին հորդորել է մասնակցել Արցախին աջակցելու նպատակով կազմակերպված դրամահավաքին:
Հաշվի առնելով նոր կորոնավիրուսային հիվանդության համաճարակի օրեցօր մեծացող թվերը՝ ԵՊՀ-ում երկու շաբաթով կդադարեցվեն այն դասընթացները, որոնք հնարավոր չէ իրականացնել հեռավար։ Մնացած բոլոր դասընթացները կկազմակերպվեն առցանց։
Դատարանը վերահաստատում է միջանկյալ միջոց կիրառելու մասին սեպտեմբերի 29-ի որոշումը եւ կոչ անում բոլոր ուղղակի կամ անուղղակի ներգրավված բոլոր երկրներին, այդ թվում Թուրքիային, զերծ մնալ քաղաքացիական բնակչության՝ Կոնվենցիայով պաշտպանվող իրավունքները խախտելուց»,- ասվում է հայտարարության մեջ։
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը նշել է, որ Ռուսաստանի ջանքերը կենտրոնացած են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակը դադարեցնելու եւ խնդրի կարգավորման քաղաքական և դիվանագիտական գործընթացը սկսելու վրա:
Սիրիայի քրդական կուսակցության ներկայացուցիչը հերքել է Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության հայտարարությունն այն մասին, թե Հայաստանը Ղարաբաղի շփման գծում տեղի ունեցող մարտերում օգտագործում է Իրաքից և Սիրիայից վարձկանների, РИА Новости-ին ասել է Սիրիայի քրդական ժողովրդավարական միություն կուսակցության ներկայացուցիչ Աբդուսալամ Ալին: