Բաժիններ՝

Երբ գտնվում ես ժամեր շարունակ անդադար հրթիռակոծվող քաղաքում, և այդ ընթացքում նույնիսկ ապաստարանում չես, այլ շատ խոցելի վայրում. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել

Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով.

«Երբ գտնվում ես ժամեր շարունակ անդադար հրթիռակոծվող քաղաքում, և այդ ընթացքում նույնիսկ ապաստարանում չես, այլ շատ խոցելի վայրում:

Երբ գիտակցում ես, որ քեզ հետ Ստեփանակերտ եկած երեք փխրուն աղջիկների, որդուդ և քո կյանքը, այնպես ինչպես Ստեփանակերտի հազարավոր խաղաղ բնակիչների կյանքը մազից է կախված, և ամեն վայրկյան իրավիճակը կարող է անշրջելի դառնալ:

Երբ ամուսինդ՝ Հայաստանի Հանրապետության վարչապետը, նույն այդ հրթիռների տակ, այնուամենայնիվ, հասնում է Ստեփանակերտ, արձանագրում ես, որ վերմարդկային հովանավորչության տակ ենք գտնվում որպես ազգ և պետություն:

Եվ մեզ արդեն այլ բան չի մնում, քան վերջնական ՀԱՂԹԱՆԱԿՆ արձանագրելը։
#ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ #Artsakhstrong»:

https://www.facebook.com/wifeofarmenianPM/videos/254253052645164

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս