Հայկական Zangi-ն առաջարկում է ավտոնոմ համակարգ՝ կապի անվտանգության բարձրացման նպատակով
Երկրում ներքին կապի անվտանգության բարձրացման նպատակադրումով, Zangi-ն ստեղծել և ներդրել է ավտոնոմ աշխատող համակարգ, որը թույլ կտա Zangi-ի հավելվածներին նույնիսկ Հայաստանն արտաքին ինտերնետից անջատման դեպքում շարունակել աշխատել երկրի ներսում։ Այս մասին հայտարարել է Zangi-ի հիմնադիր Վահրամ Մարտիրոսյանը։
«Բացի սրանից, Zangi-ն միակն է, որը, ի տարբերություն Telegram-ի և մնացածների, կոդավորումը կատարում է ամբողջովին, այլ ոչ թե մասնակի։ Գումարած սրան, Zangi-ն միակն է, որտեղ ձեր նամակագրությունը ոչ մի տեղ չի պահվում, բացի ձեր հեռախոսից»,- նշում է Վահրամ Մարտիրոսյանը։
Ընկերությունը ներկայացնում իր անվտանգ նոր լոգիկան.
«Ավելի բարձր անվտանգություն ունենալու նպատակով չի կիրառվում Ձեր GSM համարը, ի տարբերություն WhatsApp, Viber-ի:
Տրամադրվում է հատուկ Zangi համար: +871…………
Այսպիսով՝ Ձեր կոնտակտներն ավելի պաշտպանված են, և Ձեզ չեն կարող հետևել»:
Zangi-ն հայկական մեսինջեր է, որը թույլ է տալիս կատարել անվճար զանգեր, տեսազանգեր, փոխանակել հաղորդագրություններ և ուղարկել տարբեր ֆայլեր:
Zangi հայկական մեսինջերն ապահովում է մաքուր և չընդհատվող զանգեր նույնիսկ համացանցային թույլ միացման դեպքում։
Zangi-ով կարող ենք կապ հաստատել 2G/EDGE կամ շատ թույլ Wi-Fi սիգնալի դեպքում, որը գրեթե ոչ մի մեսինջեր չի կարող թույլ տալ:
Սիրարփի Աղաբաբյան