Թուրքիան մոտ 1500 սիրիացի վարձկանն է ուղարկել Ադրբեջան` Ադրբեջանի կողմից ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողություններին մասնակցելու համար, հաղորդում է Foreign Policy-ն:
Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը հայտնում է, որ հակառակորդի կողմից Ստեփանակերտի հրետակոծությունը համաչափ պատասխան է ստանալու:
Այս պահին մեր իրավաբանի հետ քննարկում ենք օրենքով սահմանված հնարավոր միջոցների ձեռնարկումը, այդ թվում |ՀՀ Գլխավոր Դատախազություն՝ Գլխավոր դատախազին դեպքի վերաբերյալ հաղորդում ներկայացնելը:
Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ահաբեկիչներ, մի բան հասկացեք, ինչքան էլ Մերձարաքսյան դաշտերը հարթավայր են, միևնույնն է՝ մեր տղերքը լեռների արծիվներ են։ Սողունը արծիվ չի կարող հաղթել»։
Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը խորհրդարանում ելույթի ժամանակ ցուցադրեց Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում ընկած հրթիռներից մեկի բեկորը՝ նշելով, որ մեր դեմ պատերազմում են հանցագործ Թուրքիան և Ադրբեջանը: Աբովյանը նշեց, որ հանցագործ են բոլոր նրանք, ովքեր զենք են կիրառում խաղաղ բնակչության նկատմամբ:
«Հարությունը 27 տարեկան էր, 2 ամսվա ամուսնացած էր: Ապրիլյան պատերազմին էլ էր մասնակցել, զինվորների կողքին եղել: Շատ նորմալ, շնորհքով հարգված տղա էր, թե՛ համայնքի մեջ, թե՛ զինվորների կողմից. Ափսոս, երեխեն այդ ճակատագիրն ունեցավ»:
Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը հայտնում է, որ պաշտպանության բանակի հուժկու հարվածների արդյունքում թշնամին ունի կենդանի ուժի և զինտեխնիկայի զգալի կորուստներ:
Հակառակորդը սկսել է հրթիռակոծել Ստեփանակերտը:
«Թեև Էրդողանի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգի հանդիպումը փակ է եղել, բայց թուրքական լրատվամիջոցները գրում են, որ Լեռնային Ղարաբաղի խնդրին անդրադարձ եղել է, և Էրդողանը փորձել է կորզել ՆԱՏՕ-ի աջակցությունը: Էրդողանը շեշտը դրել է նրա վրա, որ ՆԱՏՕ-ն միշտ պաշտպանել է տարածքային ամբողջականությունը, օրինակ՝ Ուկրաինայի հարցում, Վրաստանի հարցում, ինչո՞ւ Ադրբեջանի հարցում ՆԱՏՕ-ն նույնպես այդքան հետևողական չէ»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց թուրքագետ Անուշ Հովհաննիսյանը՝ միևնույն ժամանակ հիշեցնելով Թուրքիայի արտգործնախարարի հետ համատեղ ասուլիսում Ստոլտենբերգի այն կոշտ հայտարարությունը, թե Լեռնային Ղարաբաղի հարցը ռազմական լուծում չունի, և կողմերը պետք է դադարեցնեն ռազմական գործողությունները:
Այսօր «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը փակ հանդիպում է ունեցել ՀՀ-ում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաև «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը, ով լրագրողների հետ զրույցում ասաց, որ ԵՄ դեսպանի հետ քննարկել են արցախաադրբեջանական սահմանում ստեղծված իրավիճակը:
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն ընդգծում է, որ Արցախի և Ադրբեջանի միջև շփման գծի հարավային ուղղությամբ հակառակորդի սկսած լայնամասշտաբ գրոհը տեղի է ունենում Թուրքիայի ԱԳ նախարարի՝ Բաքու այցի ընթացքում և ԵԱՀԿ Միսնկի խմբի համանախագահ երկրների ԱԳ նախարարների հայտարարությունից ժամեր անց:
ԿԳՄՍ նախարարությունից տեղեկացնում են, որ պատերազմական իրավիճակով պայմանավորված` ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների մի շարք ուսուցիչներ զորակոչվել են, ուստի Կրթական գործընթացի շարունակականությունն ապահովելու և զորակոչված ուսուցիչներին փոխարինելու նպատակով այն մասնագետները, որոնք ունեն մանկավարժի որակավորում, այս պահին չունեն աշխատանք կամ ունեն համատեղությամբ աշխատելու հնարավորություն, կարող են [email protected] էլփոստին ուղարկել իրենց տվյալները (անձնագրի, դիպլոմի պատճենները):
ԱԺ պատգամավորների հայտարարությունները՝ ՈՒՂԻՂ
Արցախի ՊԲ տեղեկություններով՝ կեսօրին մոտ Ադրբեջանի զինված ուժերը, մարտադաշտ նետելով ռեզերվային ուժեր և մեծաքանակ ռազմական տեխնիկա, ներառյալ՝ տանկեր և հրետանի, լայնամասշտաբ գրոհ են սկսել Արցախի և Ադրբեջանի միջև շփման գծի հարավային ուղղությամբ:
Թուրքիայի Արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Բաքվում վերահաստատել է իր երկրի ագրեսիվ կեցվածքը Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններում:
ՀՀ ԱԳՆ դիվանագիտական խողովակներով հոկտեմբերի 5-ին տարածվել է Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի կողմից ներկայացված նախնական զեկույցը և փաստահավաք առաքելության արդյունքներն Ադրբեջանի զինված ուժերի կողմից՝ Թուրքիայի աջակցությամբ և օտարերկրյա ահաբեկիչ զինյալների ներգրավմամբ Արցախի Հանրապետության դեմ ծավալվող ռազմական ագրեսիայի հետևանքով հարուցած մարդասիրական ճգնաժամի վերաբերյալ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 5-ին այցելել է Արցախի Հանրապետություն:
Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում մարտակոչ ուղղեց ՀՀ այն քաղաքացիներին, որոնք զորակոչվել են մեկ տարի առաջ և զորակոչի ենթակա չեն: Նա հայտնեց, որ նոր է պարզել և տեղյակ չէր, որ օրենքն այնպես է գրված, որ զորացրվելուց հետո մինչև 1 տարի այդ քաղաքացիները զորահավաքի ենթակա չեն լինում: Փաշինյանը նշեց, որ վերջիններս տնից սաղավարտ, բուշլատ վերցնեն ու մեկնեն ճակատ՝ երկիրը պաշտպանելու:
ՆԱՏՕ-ն մտահոգված է Միջերկրական ծովում Ռուսաստանի մեծացող ներկայությունից եւ դաշինքի անդամ երկրներին կոչ է անում համտեղ հակազդելու դրան:
Հաջորդ հարցին՝ Եվրամիությունը չի՞ պատրաստվում պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի նկատմամբ, որպեսզի նրա կողմից թույլ տրված ագրեսիան զսպի, Անդրեա Վիկտորինը պատասխանեց, որ սա մի որոշում է, որը պետք է 27 պետություն միասին կայացնեն։
«Արցախում զոհված Անդրանիկ Կարենի Գրիգորյանը որպես սպա ծառայում էր Հայոց բանակում, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանն էր ավարտել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Գավառի համայնքապետարանի մամուլի քարտուղար Ալվարդ Մանուկյանը, որը նաև Անդրանիկի հարևանուհին է:
Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմը 81,3 մլն դրամ է հատկացրել Արցախի վերականգնման և անհրաժեշտ այլ կարիքների համար:
PicsArt-ի գլոբալ թիմը 100 միլիոն ՀՀ դրամ է հատկացրել Հայաստանում և Արցախում՝ ի աջակցություն մարդասիրական օգնությանը նվիրված տարաբնույթ իրագործումների: «Հուսով ենք, որ այսօրինակ միջոցների և մեր թիմի կամավորական ջանքերի շնորհիվ կկարողանանք մեր նպաստը բերել երկրում խաղաղության և անվտանգության հաստատմանը»,- ասված է ընկերության հայտարարությունում։
Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ) ղեկավար Սերգեյ Նարիշկինը հայտարարել է, որ ահաբեկչական կազմակերպությունների հազարավոր գրոհայիններ Մերձավոր Արևելքից տեղափոխվում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի։ Նրա մեկնաբանությունը հրապարակվել է ԱՀԾ կայքում։
Ցանկացած երկրի արտաքին քաղաքականության հիմնական նպատակներից մեկը դաշնակիցներ որոնելն է և նրանց հետ արժանապատիվ, վստահելի, հարգանքի և ընդհանուր շահերի վրա հիմնված փոխհարաբերություններ և համագործակցություն կառուցելը։
Հարյուրավոր ավստրալահայեր հավաքվել են Կանբերայում ՝ կառավարությանը կոչ անելով բարձրաձայնել բուն հայկական տարածքի վրա հարձակումների մասին՝ նշեով, որ դա մեծ ռազմական հանցագործություն է:
Այսօր Երևանում տեղի է ունեցել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդիպումը ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ, քննարկվել է իրավիճակը հակամարտության գոտում: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ֆեյսբուքյան էջից։
Հոկտեմբերի 6-ի ցերեկը սպասվում է անձրև և ամպրոպ, 7-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Իրավիճակն Արցախում շարունակում է կայուն-լարված մնալ։ Պաշտպանության բանակը բոլոր ուղղություններով նոր կորուստներ է պատճառում թշնամու ահաբեկչական զորամիավորումներին․ դիրքային որոշակի հաջողություններ ունենք»։
«Ղեկավարվելով «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝ Տիգրան Ուլիխանյանին նշանակել պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ»,– ասված է որոշման մեջ։