ՊՆ-ն կոչ է անում չտարածել տեսանյութեր հայկական կողմի մարտական տեխնիկայի շարժի, կրակի վերաբերյալ
Պաշտպանության նախարարությունը կոչ է անում ձեռնպահ մնալ հայկական կողմի մարտական տեխնիկայի շարժի, կրակի, դիրքերի վերադասավորման վերաբերյալ տեսանյութերի և հրապարակումների տարածումից: Այս մասին հայտնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի «Ֆեյսբուք»-ի էջը:
«Բացարձակ անընդունելի է հայկական կողմի մարտական տեխնիկայի շարժի, կրակի, դիրքերի վերադասավորման վերաբերյալ տեսանյութերի և գրառումների տարածումը, վճռականորեն ևս մեկ անգամ կոչ ենք անում ձեռնպահ մնալ ինքնագործ քայլերից»,- ասված է հրապարակման մեջ: