Բաժիններ՝

Ժամանակն է, որ նրանք հեռանան. 5 խաղացողներ, ովքեր պետք է փոխեն ակումբը

Ֆուտբոլիստների կարիերան չափազանց անկանխատեսելի է: Մեկ մրցաշրջանում նրանք կարող են լինել բոլորի սիրելին, իսկ մյուս տարի ավելորդ համարվել թիմում։ Այս 5 ֆուտբոլիստներն արդեն պետք է փոխեն իրենց ակումբային գրանցումները, որպեսզի կարիերայի մնացած մասում հաղթահարեն նոր մարտահրավերներ և սիրելի մնան երկրպագուների համար։

Ջերդան Շաքիրի-«Լիվերպուլ»

Ջերդան Շաքիրիի կարիերան վերակենդանացնելու հրատապ անհրաժեշտություն կա: Շվեյցարացին երկու տարի առաջ տեղափոխվեց «Լիվերպուլ», բայց չկարողացավ դառնալ «Լիվերպուլի» գլխավոր աստղերից մեկը: Առաջին մրցաշրջանում Շաքիրին ստացավ կայուն խաղային պրակտիկա և օգտակար էր խաղադաշտում. 30 հանդիպում, 6 գոլ, 5 գոլային փոխանցում: Սակայն երկրորդ մրցաշրջանում Շաքիրին շատ քիչ էր հայտնվում խաղադաշտում․ 11 հանդիպում և խփված միայն մեկ գնդակ: Շվեյցարիայի ազգային հավաքականի առաջատարն մի շրջանում ընկավ այն աստիճանի, որ սեպտեմբերին նրան չհրավիրեցին Ազգերի լիգայի խաղերին:

Մարսելո-«Ռեալ Մադրիդ»

Գարեթ Բեյլի ու Խամեսի հեռանալուց հետո Մադրիդի «Ռեալից» հեռացման թիվ մեկ թեկնածուն Մարսելոն է: Մի քանի տարի առաջ բրազիլացին Զիդանի համար անփոխարինելի տարբերակ էր: Այնուամենայնիվ, նախորդ մրցաշրջանում նա խաղում էր ոչ հաճախ՝ մրցակցությունում զիջելով Ֆերլան Մենդիին: Այժմ Մարսելոն 32 տարեկան է, և մի քանի մրցաշրջան նա հաստատ կարող է խաղալ բարձր մակարդակով, բայց ակնհայտորեն՝ ոչ Մադրիդում:

Իսկո-«Ռեալ Մադրիդ»

Իսկոյին շտապ անհրաժեշտ է լքել Մադրիդը: Մի քանի տարի առաջ կիսապաշտպանը իսպանացի ամենաթանկ ֆուտբոլիստն էր, այժմ նա ձանձրանում է պահեստայինների նստարանին և խաղում է միայն ռոտացիայի համար: Իսկոն բարձրակարգ փլեյմեյքեր է, բայց Մադրիդի «Ռեալում» նրան չի հաջողվել ամբողջությամբ բացահայտվել: Դեռ ժամանակ կա, այժմ Իսկոն 28 տարեկան է, և ֆուտբոլիստը դեռ չի ասել իր վերջին խոսքը:

Ժերարդ Պիկե-«Բարսելոնա»

Ժերարդ Պիկեն շատ երկար մնաց Կատալոնիայում: Չնայած մի քանի տարի առաջ իսպանացին «Բարսելոնայի» առաջատարն էր և աշխարհի լավագույն կենտրոնական պաշտպաններից մեկը, բայց հիմա ամեն ինչ փոխվել է: Պիկեն շուտով կդառնա 34 տարեկան: Եվ նախորդ մրցաշրջանի հանդիպումները ցույց տվեցին, որ խաղացողն այլևս չի բավարարում «Բարսելոնայի» մակարդակը: Պիկեի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է ևս երկու տարի, բայց մեծ կասկածներ կան, որ իսպանացին կավարտի այն։

Չնայած Պիկեն «Բարսելոնան» համարում է իր տունը, պետք է հեռանալ ճիշտ ժամանակին։

Մեզութ Օզիլ-«Արսենալ»

Մեսութ Օզիլն «Արսենալում» խաղում է արդեն յոթ տարի: Սկզբում գերմանացին Պրեմիեր լիգայի գրեթե գլխավոր աստղն էր, բայց այժմ նա վերածվել է իսկական վտարյալի: Ֆուտբոլիստի պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2021 թվականի ամառ: «Արսենալը» ոչ մի կերպ չի կարողանում վաճառել Օզիլին, և նա նույնիսկ չի անհանգստանում, որ  խաղային պրակտիկա չունի:

Վերջին երկու տարվա ընթացքում Օզիլը վեց գոլային փոխանցում է կատարել:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս