Բաժիններ՝

UFC նախկին չեմպիոն Ռոուզիին դատապարտել է Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերած ռազմական գործողությունները

UFC-ի` մարտեր առանց կանոնների, նախկին չեմպիոն Ռոնդա Ռոուզիին իր Ինստագրամի էջում անդրադարձել է Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերած ռազմական գործողություններին:

«Հայաստանն և Արցախը հարձակման են ենթարկվում: Բարձրաձայնեք այդ մասին, պահանջեք, որ ձեր երկրների ղեկավարությունը դատապարտել Թուրքիայի և Ադրբեջանի գործողությունները: Ադրբեջանն ու Թուրքիան ուզում են հեռացնել հայերին իրենց պատմական հայրենիքից՝ Արցախից»,-գրել է Ռոուզին: Վերջինիս գրառմանը արձագանքել է Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը և շնորհակալություն հայտնել:

Ռոուզին հորդորել է նաև գումար փոխանցել Հայաստան համահայկական հիմնադրամին:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ ռազմական գործողություններ է սկսել: Հրետակոծվում և հրթիռակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը և Շուշին: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները: Արցախում և Հայաստանում Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի, ողջ զինանոցի կիրառման՝ հրետակոծման, ԱԹՍ հարվածների և հրթիռակոծման հետևանքով 21 քաղաքացիական անձ է զոհվել, վիրավորվել 80-ը: Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում զոհվել է 240 զինծառայող և կամավորական:

Առկա են հաստատված տեղեկություններ, որ Ադրբեջանի զինուժի կազմում հայկական կողմի դեմ մարտերի մեջ են նաև Սիրիայից Թուրքիայի միջոցով բերված վարձկաններ: Ֆրանսիայի նախագահ Մակրոնը հաստատել է, որ տիրապետում է լուրջ փաստերի այդ մասին. ջիհադիստները կապեր ունեն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ: Վարձկանների ներգրավվածության մասին փաստերի է տիրապետում նաև Ռուսաստանը: Այդ մասին հայտարարել է նաև աղբյուրը ԱՄՆ Պաշտպանության նախարարությունից: Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադը նշել է, որ Դամասկոսը կարող է հաստատել՝ Թուրքիան Սիրիայից Ղարաբաղ է ուղարկել ջիհադիստների:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս