Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչին:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի եւ Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու Ջո Բայդենի երկրորդ նախընտրական դեբատները կանցկացվեն հոկտեմբերի 15-ին՝ վիրտուալ ձեւաչափով:
Ադրբեջանը հարվածել է Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ տաճարին, որը Շուշի քաղաքի խորհրդանիշն է, ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն՝ ավելացնելով, որ հարվածի պահին եկեղեցու նկուղում երեխաներ և կանայք են եղել։
«Դավիթի մասին շատ բան կարող եմ պատմել, որովհետև մենք շատ մտերիմ ենք եղել, ինքը շատ ընկերասեր էր, անընդհատ կռիվների մեջ էր, որովհետև, եթե իր ընկերներից մեկի խաթրին կպնում էին, ինքն իր ընկերոջ կողքին կանգնած էր»,- 168.am-ի հետ զրույցում Արցախում զոհված 19-ամյա Դավիթ Կարենի Բաղդասարյանին այսպես նկարագրեց նրա մորաքրոջ աղջիկը՝ Էլեն Հարությունյանը:
Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված հերոսների թվում են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի 2-րդ կուրսի ուսանողներ Էրիկ Սահակյանն ու Տիգրան Սիմոնյանը։ Նրանք ժամկետային զինծառայողներ էին:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 7-ին Կատար այցելելիս հարցազրույց է տվել տեղի անգլալեզու «The Peninsula» թերթին, որտեղ անդրադարձել է նաև հայ-ադրբեջանական պատերազմական գործողություններին: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ս.թ. հոկտեմբերի 7-ին Ժնևի քաղաքային խորհուրդը որոշում է ընդունել Ադրբեջանի ռազմական ագրեսիան դատապարտելու, արցախահայության ինքնորոշման իրավունքը ճանաչելու և Ալիևների կլանի ակտիվները Շվեյցարիայում սառեցնել պարտադրելու մասին:
Ադրբեջանը շարունակում է տարբեր զինատեսակներով հրթիռակոծել Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտն ու բերդաքաղաք Շուշին։
Հայկական և օտարերկրյա զանգվածային լրատվամիջոցներում տարածվող տեղեկատվությունն առ այն, որ կողմերի միջև ձեռք է բերվել հստակ պայմանավորվածություն հոկտեմբերի 8-ին կրակի դադարեցման վերաբերյալ, իրականությանը չի համապատասխանում:
Սննդամթերքի համաշխարհային գները սեպտեմբերին արդեն չորրորդ ամիսն է աճ են գրանցում` փետրվարից ի վեր պահպանվելով ամենաբարձր մակարդակի վրա, հետեւում է ՄԱԿ-ի Պարենային եւ գյուղատնտեսական կազմակերպության (FAO) մամուլի հաղորդագրությունից, փոխանցում է «Փրայմ»-ը:
Ես հավատում եմ, որ պատերազմի այս մղձավանջն օր առաջ ավարտվելու է, բայց այսօր մեր բանակի, մեր զինվորների, կամավորականների թիկունքն ամուր պահելու սուրբ պարտականություն է մեր առջև դրված: Պատմությունը մեզ չի ների, եթե այս հարցում մենք թերանանք և սխալներ թույլ տանք: Հիշե՛ք, որ հայրենիքն այսօր ունի բոլորիս կարիքը…
Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը Շուշիի Ղազանչեցոց եկեղեցուն հարվածելու մեջ տեսնում է «Իսլամական պետության» ձեռագիրը:
Ժնևում փակ ձևաչափով ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների բանակցություններն Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ:
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարություն է տարածել, որում ասված է․ «Արցախի ժողովուրդն անհերքելի իրավունք ունի ձեռնարկել ԲՈԼՈՐ անհրաժեշտ միջոցները՝ թուրք-ադրբեջանական բանակների եւ միջազգային ահաբեկիչների կողմից ցեղասպանության վտանգից իրեն պաշտպանելու համար:
168 TV ԼՐԱՀՈՍ
Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երբ Գերմանիան պարտվեց առաջին աշխարհամարտում, իշխանություններն անմիջապես սկսեցին «դավաճաններ» փնտրել։ Դավաճան էին հռչակվում լրագրողները, սոցիալ-դեմոկրատները, հրեաները և այլն։
Հակառակորդն անընդհատ ձեռնարկում է հարձակման փորձեր, որոնք մատնվում են անհաջողության:
Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին ևս թիրախ դարձավ ահաբեկիչների կողմից: Վանդալիզմի այս դրսևորումը դեմ է մարդկության և Աստծո օրենքներին:
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 8-ի ցերեկը, 9-13-ն աստիճանաբար կբարձրանա 4-5, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 8-10 աստիճանով։
Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ տարբեր համայնքներում իրականացվում են ազդարարման էլեկտրաշչակների վերանորոգման և տեխնիկական զննման աշխատանքներ:
hayeli.am-ի տեղեկություններով, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ջանքերով ՀՀ է ժամանել մեծ քանակությամբ զենք: Նշենք՝ Ռոբերտ Քոչարյանն այս օրերին գտնվում էր Արցախում և նրա կողմից փորձ է արվել հնարավորինս արագ խաղաղություն հաստատելու ուղղությամբ: Կայքը այս տեղեկությունը փորձել է ճշտել երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանից, ով այս տեղեկությունը ոչ հերքեց, ո՛չ հաստատեց:
Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու ռմբակոծությունից հետո անհապաղ պետք է քայլեր ձեռնարկել Գանձասարի, Ամարասի, Դադիվանքի եւ Արցախի այլ հոգեւոր եւ մշակութային կոթողների նկատմամբ միջազգային պատկան մարմինների, մասնավորապես՝ UNESCO-ի ուշադրությունը հրավիրելու ուղղությամբ։
Դեռևս օրեր առաջ 168.am-ը գրել էր դատապարտյալների և կալանավորված անձանց՝ կամավոր առաջնագիծ գնալու դիմումների ու դրանց վերաբերյալ ընթացակարգ չսահմանվելու՝ ՔԿԾ պատասխանի մասին:
ՌԴ նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը վստահեցրել է, որ Լեռնային Ղարաբաղի իրավիճակի կարգավորման նպատակով շարունակում են գործադրվել դիվանագիտական ջանքեր: Այս մասին հաղորդում է tass.ru-ն:
Իմ որդին՝ Ալբերտ Հովհաննիսյանը, ում լուսանկարն այս օրերին լայն տարածում գտավ ողջ աշխարհում և հարազատ դարձավ շատերիդ համար, անմահացավ: Անչափելի ու անհատակ է իմ ու իմ ընտանիքի ցավը:
Վերջին օրերին դեպի Արցախ՝ պատերազմին մասնակցելու մեկնող տղաների շարքերում եղան նաև աղջիկներ: Նրանցից մեկն էլ 28-ամյա Անին է, ում լուսանկարները տարածվեցին համացանցում: 168.am-ը զրուցել է Անիի մայրիկի՝ տիկին Մարգարիտայի հետ, նա հպարտությամբ նշեց, որ աղջիկն այս պահին պատերազմի դաշտում կռվում է թշնամու դեմ:
Փոքր քայլերը մեծ փոփոխություն են բերում… «Գալաքսի» ընկերությունների խմբի կազմում հանդես եկող «Յուքոմի», «Մեգաֆուդի», «Երևան Մոլի», «Թայմի», «Խրոնոգրաֆի», «Մեգաթոյզի», «Մեգասպորտի», «Տերյան 5»-ի և «Ռումշինի» աշխատակիցներն իրենց աշխատավարձից նվիրատվություն են կատարել «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին, իսկ «Գալաքսիի» հիմնադիրները հանգանակության գումարը կրկնապատկել են։
Արտակ Բեգլարյանը ֆեհսբուքյան իր էջում գրում է․ «Ադրբեջանական իշխանությունները այնքան սրբապիղծ են, որ չեն խորշում ոչ միայն քաղաքացիական անձանց ու շինություններին, այլ նաև դպրոցները, մանկապարտեզներն ու եկեղեցիները դաժանորեն թիրախավորելու հարցում:
Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Եկեղեցի ռմբակոծողների հետ ի՞նչ խոսես»։
Անդրանիկ Քոչարյանը ԱԱԾ տնօրենի հրաժարականի մասին՝ ՈւՂԻՂ։