Տեղեկատվությունն առ այն, որ կողմերի միջև ձեռք է բերվել հստակ պայմանավորվածություն հոկտեմբերի 8-ին կրակի դադարեցման վերաբերյալ, իրականությանը չի համապատասխանում․ Արցախի ՊՆ

Հայկական և օտարերկրյա զանգվածային լրատվամիջոցներում տարածվող տեղեկատվությունն առ այն, որ կողմերի միջև ձեռք է բերվել հստակ պայմանավորվածություն հոկտեմբերի 8-ին կրակի դադարեցման վերաբերյալ, իրականությանը չի համապատասխանում: Այս մասին տեղեկացնում են Արցախի պաշտպանության նախարարությունից։

Հիշեցնենք, որ ռուսական EADaily կայքը՝ վկայակոչելով ՀՀ կառավարական իր աղբյուրներին, գրել էր, որ մարտական գործողությունները Ղարաբաղյան հակամարտության գոտում կդադարեն այսօր երեկոյան 18։00-ին։

«Կողմերն արդեն համաձայնության են եկել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների միջնորդությամբ»,-ասել է կայքի աղբյուրը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031