ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել:
ՀՀ Հանրային խորհուրդը հանդիպել է Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի մշտական համակարգող Շոմբի Շարփի, գրասենյակի ղեկավար Դենիս Սոմֆի և մի շարք ծրագրերի ղեկավարների, որոնց թվում՝ ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինի, ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչ Աննա-Կարին Օստի, ՊՀԾ ներկայացուցիչ և գրասենյակի տնօրեն Ելենա Միլոշևիչի, Միգրացիայի միջազգային կազմակերպության ներկայացուցիչ Իլոնա Տեր-Մինասյանի և ՄԱԿ-ի Խաղաղության և զարգացման հարցերով խորհրդական Նաիրա Սուլթանյանի հետ:
«ՌԴ նախագահն ուղղակի ասաց, որ հայ ժողովրդի հանդեպ դաժան հանցագործություններ են կատարվել։ Իսկապես առաջին անգամ նման բարձրաստիճան քաղաքական գործիչ, ինչպիսին է ՌԴ նախագահը, խոսեց Սումգայիթում կատարվածի մասին։ Սա, իհարկե, շատ կարևոր ու արժեքավոր հայտարարություն է և փաստում է այն, որ հենց Ադրբեջանն է, ի պատասխան արցախահայության խաղաղ պահանջների և կոչերի, միանգամից դիմել բռնության։ Փաստորեն, այդ ժամանակվանից մինչև այսօր բռնությունը խաղաղ բնակիչների նկատմամբ շարունակվում է։ Թե այս հայտարարոթյունն ինչպիսի ազդեցություն կունենա ապագա քաղաքական գործընթացների, լուծումների վրա, բոլորովին այլ հարց է։ Սակայն մենք պետք է շահագրգռված լինենք և հատուկ ուշադրություն դարձնենք հենց դրա վրա, թե ինչպիսին կլինի նման գնահատականը հարցի ապագա լուծման վրա»,- շեշտեց նա։
Կովիդի դեմ արդյունավետ պայքարը, պետական ինստիտուտների աշխատանքն ու հանրության վերաբերմունքը ստեղծված համաճարակային վիճակին ուղիղ կապ ունի մեր մարտունակության և ընդհանուր առմամբ անվտանգության հետ։
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հետ:
Տեղի ունեցավ Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հանդիպումը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է ՀՀ ԱԳ խոսնակ Աննա Նաղդալյանը։
Այնպես չէ, որ Հայոց ցեղասպանությունը դատապարտելու առումով միջազգային հանրությունը լուռ է մնացել։ 1915 թվականի մայիսի 24-ին Անտանտի տերությունները՝ Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան, համատեղ հռչակագիր ընդունեցին, որտեղ հստակ դատապարտում էին հայերի զանգվածային սպանությունները, դրանք որակում էին՝ որպես հանցագործություն մարդկության դեմ։
«Հայ ազգային կոնգրես»-ի փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Դավիթ Մաթեւոսյանը չի զոհվել որպես հերոս, նա իր ամբողջ կյանքն է ապրել որպես հերոս՝ մինչեւ վերջին վայրկյանը։ Դրա համար որեւէ ճիգ չի գործադրել, ու դա եղել է իր համար այնքան բնական վիճակ, որ դրանով երբեք չի հպարտացել։
Վաշինգտոնում կայացել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի և ԱՄՆ պետքատրուղար Մայք Պոմպեոյի հանդիպումը:
Միացյալ Նահանգների տարածքով ամենամեծ նահանգում՝ Ալյասկայում հայկական համայնքը ցույց է կազմակերպել։ ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի սփյուռքի բաժնից, չնայած համայնքի ներկայացուցիչների թիվը փոքր է, սակայն բոլորը ներկա էին բողոքի ակցիային։
Ֆրանսիայում Բրոն քաղաքի քաղաքագլուխ Ժերեմի Բրեոն, որին սպառնում են գլխատել, հայտարարել է, որ իր գործողությունները «խանգարում են առանձին հանցագործների», սակայն ինքը «չի ընկրկի»։
Ռուսաստանի անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայություն՝ Ռոսսելխոզնադզոռը, Ադրբեջանի գործընկերներին անհանգստություն է հայտնել՝ կապված Ադրբեջանից ՌԴ ներկրված մրգերում և բանջարեղենում կարանտինային օբյեկտների հայտնաբերման թվի աճի վերաբերյալ:
168 TV ԼՐԱՀՈՍ
Ռուսական «Նովայա Գազետա» թերթը հրապարակել է ծավալուն հետաքննական հոդված, որում ներկայացրել է Սիրիայից վարձկան ահաբեկիչների հավաքագրման մեխանիզմները, պայմանները և Ադրբեջանի կողմից նրանց օգտագործումը Արցախի դեմ պատերազմում։
168.am-ի հետ զրույցում թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանն անդրադառնալով Թուրքիայում հակահայ տրամադրություններին՝ նշեց, որ այդ երկրի ներսում ու դրսում առկա ցանկացած խնդրի պարագայում քավության նոխազ են դառնում ազգային փոքրամասնությունները և հատկապես հայերը, քանի որ այս պահին ամենամեծ համայնքն են. «Մանավանդ, եթե Հայաստանի և հայության հետ կապված ինչ-որ խնդիր կա, իհարկե, առաջին հերթին՝ կուժն իրենց գլխին է կոտրվում: Սա միշտ էլ եղել է, կա, կմնա, քանի հայատյացությունը շարունակում է մնալ Թուրքիայում. դա թուրքական քաղաքականության հիմնական տարրերից մեկն է: Հայերն ընդհանրապես պատանդի վիճակում են, միշտ էլ այդպես է եղել»:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի և Գերմանիայի տեղական մարմինների նախաձեռնությամբ և տեղի հայ համայնքների ջանքերով Հայաստան է ժամանել հերթական մեծաքանակ հումանիտար օգնությունը:
«Հայտարարությունները, թե Ապրիլյան պատերազմը տեղի է ունեցել Ռուսաստանի իմացությամբ, քաղաքական տեսակետից տգիտություն են, Ապրիլյան պատերազմի թեմայով մամուլի ասուլիսի ժամանակ ասել էր ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը:
Ոստիկանությունն անցնում է համավարակի տարածման դեմ պայքարի ուժեղացված ծառայության: Այս մասին ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել:
Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին և օտարերկրացիներին զգուշացրել է առևանգման և ահաբեկչական հարձակման հավանական վտանգի մասին: Այս մասին ասված է դեսպանատան պաշտոնական կայքում տարածած հաղորդագրությունում:
Մեր տղաները օրեր շարունակ մարտնչում են թշնամու դեմ, և հիմա էլ ռազմի դաշտում նրանց կողքին պետք է լինենք նաև մենք։ Ես, իմ զինակից և կուսակից ընկերների, գործընկերների, համակիրների հետ միասին մեկնում եմ առաջնագիծ։ Դիվանագիտական և խորհրդարանական աշխատանքներին զուգահեռ պետք է գործենք նաև ռազմի դաշտում։ Եկեք միասին ցույց տանք թշնամուն, որ պաշտպանում ենք ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻ ՍՈՒՐԲ ՀՈՂԸ, ՄԵՐ ՊԱՏԻՎՆ ՈՒ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ ԱԶԱՏ ՈՒ ԱՆԿԱԽ ԱՊՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ։
«Փեթակ» տոնավաճառը վերաբացվել է. առևտրի գործունեություն իրականացնողների՝ վարձավճարի միանվագ զեղչման պահանջը բավարարվել է:
Ալավերդու կարի ֆաբրիկայի «ՄԱՐԱԼ-Կ» ՍՊԸ-ն խնդրի առջև է կանգնել: Տնօրեն Մարիաննա Օնանյանն ասում է՝ ուզում են բանակին օգնել, անհրաժեշտ պարագաներ կարել, սակայն ԴԱՀԿ-ն հաշիվների վրա արգելանք է դրել:
Բաբաջանյան-Աշտարակ ճանապարհահատվածի շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ 2020 թվականի հոկտեմբերի 26-ից Ա. Բաբաջանյան փողոցի Գ. Շերամի փողոցից դեպի Զորավար Անդրանիկի փողոց ուղղությամբ (Բ4 թաղամասի հարակից հատված) մեքենաների երթևեկությունը կդադարեցվի 2 ամիս ժամկետով:
Ադրբեջանը ռմբակոծում է Մարտակերտը։ Քաղաքի վրա կիրառվում է ռազմական ավիացիա։ Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը՝ հայտնելով հոկտեմբերի 23-ին օրվա ընթացքում խաղաղ բնակչության դեմ Ադրբեջանի հարձակումների մասին:
Մենք երբեք ընկերների պակաս չենք ունեցել: Բայց շատ կարևոր հարց բարձրացրիք գլխավոր սադրիչի մասին՝ Թուրքիայի. Թուրքիան շարունակում է հանդիսանալ այս իրավիճակի ապակայունացնող ուժը: Մենք հետևողականորեն զգուշացնում ենք այս մասին, մենք ականատես ենք լինում այս ապակայունացնող ագրեսիվ քաղաքականությանը Թուրքիայի հարևանության յուրաքանչյուր ուղղությամբ՝ Մերձավոր Արևելք, Հյուսիսային Աֆրիկա, Մերձավոր Արևելք, և մենք լիովին գիտակցում ենք մեր տարածաշրջան նման ապակայունացնող քաղաքականություն արտահանելու վտանգները: Մենք տեսնում ենք դրա նշանները, երբ ռազմական սպառազինություն էր տեղափոխվում Ադրբեջան, երբ Լիբիայում և Սիրիայի՝ Թուրքիայի կողմից կառավարվող հատվածներում հավաքագրված օտարերկրյա զինյալ ահաբեկիչներ էին տեղափոխվում Ադրբեջան: Եվ այն, ինչ արել է Ադրբեջանը լիովին անհեթեթություն է. Ադրբեջանն այժմ դարձել է ահաբեկչական օջախ:
Նիդերլանդներում և Լյուքսեմբուրգում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը նշել է, որ Ադրբեջանն ու Թուրքիան Արցախում անում են նույնը, ինչը նացիստներն արել են Ռոտերդամում, 1940թ. մայիսի 14-ին:
Շաբաթներ տևող և հրադադարի երկու անհաջող փորձից հետո առայսօր շարունակվող Ադրբեջանի ռազմական գործողությունների պատճառով սպանվել են չորս տասնյակ քաղաքացիականներ և երեխաներ։ Ադրբեջանի դիվերսիոն խումբը, ներխուժելով անպաշտպան բնակիչների բնակավայրեր, գնդակահարել է նրանց տներում, ռմբակոծել փողոցներում:
Արցախում նահատակված Հայկ Արամի Արշակյանը 19 տարեկան էր, 1 տարի չկար, որ զորակոչվել էր, սակայն հասցրել էր դառնալ 30 լավագույն հրետանավորներից մեկը: Ապրում էր Հրազդան քաղաքում՝ ծնողների և 4 տարեկան քրոջ հետ:
Բրիտանական նավթի British Petroleum կորպորացիան հանդես է եկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում Ադրբեջանին սատարելու օգտին: Ադրբեջանում, Վրաստանում և Թուրքիայում կազմակերպության տարածաշրջանային նախագահ Հարի Ջոնսը համապատասխան նամակ է հղել Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովին: Այս մասին տեղեկանում ենք news.ru կայքից:
ՆԱՏՕ-ն առաջին անգամ Թուրքիային կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը տարածաշրջանում, որպեսզի նվազեցվի Լեռնային Ղարաբաղում լարվածությունը: Այս մասին, ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, հայտարարել է ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը: