Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Քարոզչական կասկածելի և կեղտոտ շահաբաժին ստանալու նպատակով Ադրբեջանի իշխանությունները շարունակում են ռազմագերիների մարդասիրական խնդրի ոչ մարդասիրական շահարկումը` ստորաբար օգտագործելով ադրբեջանական գերության մեջ հայտնված Հայաստանի քաղաքացիներին:
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցների ցուցակը Լիբանանի «Հըզբոլլահ» շիա արմատական շարժման եւ Իրանի նկատմամբ:
Հոկտեմբերի 22-ին տեղի է ունեցել Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի և ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Ֆիլիպ Ռիքերի հանդիպումը։
Ադրբեջանի նախագահի կայքը պաշտոնապես հաստատել է երկրի ազգային հերոս, գնդապետ Շուքյուր Համիդովի ոչնչացվելու լուրը։
Դուք այն անհատականությունը և պետության ղեկավարն եք, ով ունի հսկայական հեղինակություն աշխարհում և մեր տարածաշրջանում: Հաշվի առնելով այդ ամենը, խնդրում ենք Ձեզ գործադրել բոլոր հնարավոր ջանքերն ադրբեջանաղարաբաղյան հակամարտության գոտում պատերազմի դադարեցման և քաղաքական գործընթացների վերսկսման ուղղությամբ:
«Հայ ռազմագերիներին ստիպողաբար խոսեցնելը թշնամու անզորության հստակ ցուցիչն է։ Չէ պատերազմը թեթև չէ, խաղ ու պար չէ, բայց թշնամին էլ հաստատ փայլուն արդյունքներ չունի»։
«Այս փուլում մենք կանգ առնելու ժամանակ չունենք, ինչպես նաև այս փուլում բանակցություններն ավելորդ են- այս մասին այսօր հրավիրած մամուլի ասուլիսին ասել է «Արծիվ մահապարտների միություն» ՀԿ ղեկավար, գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը։
Իրանի զինվորականներն ուժեղացրել են իրենց սահմանների պահպանությունը՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ առկա իրավիճակով պայմանավորված:
Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Կարմիր շուկայի ուղղությունը մարտավարական ու ռազմավարական կարևորության տեսանկյունից մեր այսօրվա Ավարայրն է: Այդպես մտածում ու գործում են նրանք, ովքեր վստահ են իրենց վերջնական հաղթանակի մեջ: Տեսնելով ու զրուցելով մարտագիծը պահող մեր զինվորների հետ, այսօր նորից ու նորից համոզվեցի, որ նրանցից յուրաքանչյուրը գործում է հենց այդ հավատով: ՄԵՆՔ ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ…»։
Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը հանդիպում է ունեցել Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտի ընկերությունների գլխավոր տնօրենների հետ:
2020 թ. հոկտեմբերի 21-ին տեղի է ունեցել Անկախ պետությունների համագործակցության անդամ երկրների կրթության ոլորտում համագործակցության խորհրդի հերթական նիստը: Միաձայն որոշվել է, որ 2021 թվականի ԱՊՀ անդամ երկրների կրթության ոլորտում համագործակցության խորհրդի նախագահությունը ստանձնելու է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, և որպես նախագահ ընտրվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:
168 TV ԼՐԱՀՈՍ
Իրանը հրետանային հարվածներ է հասցրել Ադրբեջանի դիրքերին այն բանից հետո, երբ Ադրբեջանի զինված ուժերի անօդաչու թռչող սարքը մտել իր օդային տարածք, հաղորդում է Discover24.ru-ն:
Հրադադարի շուրջը լիբիական հակամարտության կողմերի՝ հոկտեմբերի 23-ին Ժնեւում ստորագրած համաձայնագիրը պետք է ամբողջ երկրում ուժի մեջ մտնի անհապաղ:
Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Օլեգ Սիրոմոլոտովը հոկտեմբերի 23-ին հանդիպել է Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանի հետ:
Ադրբեջանական լրատամիջոցների ու սոցիալական մեդիայի ուսումնասիրությունները, հավաքագրած ապացույցները ցույց են տալիս, որ ատելությունը համատարած է և ունի բարձր խրախուսում, այդ թվում՝ իրականացվում է Ադրբեջանում հայտնված հայերի լուսանկարներ ու տեսանյութեր տարածելու միջոցով։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը գնահատել է Լեռնային Ղարաբաղում հակամարտության կարգավորման գործում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ներգրավման հավանականությունը:
Հոկտեմբերի 23-ի ցերեկը, 24-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ադրբեջանը չի բացահայտում իր կորուստները Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում, բայց 100 հազարանոց Մինգեչաուր քաղաքում գտնվող գերեզմանները մոտավոր պատկերացում են տալիս Բաքվի կորուստների մասշտաբների մասին:
ԵԿՄ նախկին ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանը դեռևս վերակենդանացման բաժանմունքում է։ 168.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը՝ այլ մանրամասներ չփոխանցելով:
Ռուսաստանն ամեն ինչ անում է պատերազմը դադարեցնելու և Լեռնային Ղարաբաղում կարգավորման հարցը խաղաղ հուն տեղափոխելու համար. լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ռուսաստանը պատրաստ է Մոսկվայում կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպում:
Ստեփանակերտում երկու անգամ պայթյունի ձայն է լսվել։
Անազատության մեջ գտնվելու օրերի ընթացքում չի եղել գեթ մեկ վայրկյան, որ ես չմտածեմ ու չանհանգստանամ Արցախի և Հայաստանի անվտանգության, մեր զինվորների կյանքի համար: Թուրք-ադրբեջանական ահաբեկչական տանդեմի կողմից սանձազերծված պատերազմին դիմակայելու և թշնամուն արժանի հակահարված տալու համար այսօր անհրաժեշտ է մեզանից յուրաքանչյուրի ակտիվ մասնակցությունը:
Թուրքիան խոսում է հակաահաբեկչական պայքարի մասին, մինչդեռ հենց այս պահին ահաբեկիչներ է բերում տարածաշրջան՝ պայքարելու հայերի դեմ:
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում հազարավոր հայեր բողոքի ակցիա են իրականացնում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դիմաց:
Հարգելի քաղաքացիներ տարատեսակ օգնությունների կազմակերպումը իրականացրեք համակարգված։ Խնդրում եմ աշխատել ՀՀ ԱԻՆ-ի հետ և պատկան այլ մարմինների հետ։
Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը հրապարակել է տեսանյութ՝ Դաղստանում և Կարաչաևո-Չերկեսիայում ահաբեկիչների կալանավորումից:
Հակառակորդի կորուստների վերաբերյալ վերջին տվյալներով խոցվել է ևս 4 ԱԹՍ, 8 զրահատեխնիկա, կա 80 զոհ:
Թուրք-ադրբեջանական հանցավոր տանդեմի սանձազերծած պատերազմից ի վեր, ՀՀ ՊՆ-ի և Արցախի ՊԲ-ի հետ համակարգված կարգով, առաջնագծի տարբեր հատվածներում, սեպտեմբերի 28-ից մարտական գործողություններ են իրականացնում նաև «Ազգային ճակատ»-ի կամավորական վաշտերը:
Փոխգնդապետ Արայիկ Արտյուշայի Ավագիմյանը «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի ներկայացված խիզախ հայորդիներից է: Պետական բարձր պարգևը կստանա յուրային հրետանու հմուտ և կազմակերպված գործողությունների, ճշգրիտ հաշվարկների համար, որոնց արդյունքում թշնամական ուժերին պատճառվել են զգալի կորուստներ, կասեցվել են վերջինիս առաջխաղացման փորձերը: