Թշնամական ակտիվ հրետակոծությունից հետո վերջինիս ուժերը 4 միավոր տանկով ու մեկ ինժեներական տեխնիկայի աջակցությամբ գրոհում են ՊԲ դիրքերից մեկի ուղղությամբ:
ՀՀ Կառավարության որոշմամբ՝ 2020թ.-ի դեկտեմբերի 31-ից 6 ամսով կարգելվի թուրքական ապրանքների ներմուծումը Հայաստան: Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը սա քաղաքական որոշում է համարում, քանի որ տնտեսական հիմնավորում առայժմ չկա: Տնտեսագետի պնդմամբ՝ թուրքական ապրանքների ներմուծման թեման պարբերաբար ակտուալ է դարձել, սակայն պետական մակարդակով առաջին անգամ է նման արգելք դրվում:
Հոկտեմբերի 28-ի ցերեկը, 29-31-ին, նոյեմբերի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղարը նշել է, որ տարածաշրջանում կայուն հրադադար չկա: Լեռնային Ղարաբաղում մարտերը շարունակվում են՝ չնայած զինադադարի մասին ավելի վաղ ընդունված որոշումներին:
Ադրբեջանի ԶՈՒ-երը թիրախավորել են Ստեփանակերտի ծննդատունը։ Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։
Էջմիածնի քաղաքապետարանից հայտնում են, որ տագնապի ազդանշանը կրում էր փորձնական բնույթ։ Անհանգստանալու կարիք չկա։
Հակառակորդը, կոպտորեն խախտելով հրադադարի մասին պայմանավորվածությունները, շարունակում է թիրախավորել խաղաղ բնակավայրերը:
Ադրբեջանական զինված ուժերը կրկին թիրախավորել են Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը:
Կորոնավիրուսից մահացել է «Համայն հայություն» ՀԿ նախագահ, քաղաքական գործիչ, ԱԱԾ նախկին փոխտնօրեն Գուրգեն Եղիազարյանը։ Եղիազարյանը բուժում էր ստանում «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի՝ կորոնավիրուսով վարակված պացիենտների բուժման համար առանձնացված կենտրոնում։
ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի հերթական կեղծիքը` իբր Հայաստանը Սմերչով հարվածել է Բարդային։
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային ուժերի հրամանատար, բրիգադային գեներալ Մոհամեդ Փակպուրը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում ներգրավված հարևաններին նախազգուշացրել է, որ Իրանը չի հանդուրժի որևէ սպառնալիք իր սահմանային շրջանների և բնակիչների անվտանգության նկատմամբ, գրում է Tasnim News Agency-ին:
Թուրքիայում ընդդիմադիր ուժ համարվող, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) համանախագահ Միթհաթ Սանջարը նախօրեին խորհրդարանական նիստում անդրադարձել է Թուրքիայի զինուժին և ռազմական ծախսերին հատկացվող բյուջեի թեմային։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
ԱԺ նիստը՝ ՈԻՂԻՂ
ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչը հորդորում է չհավատալ կեղծ լուրերին։
Իրանի արտաքին գործերի փոխնախարար Աբբաս Արաղչին Բաքու է մեկնել որպես հատուկ բանագնաց Իրանի նախաձեռնած ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացն առաջ մղելու համար:
Պռոյեկտելով մեր պատերազմը 2-րդ համաշխարհայինի վրա՝ հասկանում ես, թե ինչ կկատարվեր, եթե պատերազմի առնվազն առաջին 3-4 ամիսը(1941թ-ի հուլիս-նոյեմբեր նկատի ունեմ) ամեն երեկո ժողովրդին հաշվետվություն ներկայացվեր ռազմաճակատում իրավիճակի մասին։
Կանադայի Սենատի անդամ Լեո Հոսակոսը կոչ է արել Կանադայի կառավարությանը դատապարտել ադրբեջանա-թուրքական համատեղ ագրեսիան և ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը:
Արդեն տեղեկացրել էինք, որ 86 տարեկանում մահացել է ՀՀ վաստակավոր ճարտարապետ, ակադեմիկոս, հայ ճարտարապետական մտքի հենասյուներից Գուրգեն Մուշեղյանը:
Հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում նահատակված զինծառայողները
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Չեխիայի Հանրապետության նախագահ Միլոշ Զեմանին երկրի ազգային տոնի՝ Պետականության օրվա առթիվ:
Ռիոյի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, MMA մարտիկ Միհրան Հարությունյանն այսօր կժամանի Հայաստան եւ կմեկնի Արցախ։ Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցին ասաց օլիմպիական փոխչեմպիոնը։
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել ադրբեջանցի պաշտոնակից Ջեյհուն Բայրամովի հետ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
«Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգով հրետակոծվում է Շուշին։ Խաղաղ բնակչության շրջանում կա մեկ զոհ և երկու վիրավոր։ Այս մասին տեղեկացնում է Արցախի ԱԻՊԾ–ն։
Ֆրանսիայում հայերը կրկին բողոքի ակցիա են անցկացնում։ Փակել են А7՝ Լիոնից Մարսել տանող մայրուղին։ Հայաստանի դրոշներով, թուրք-ադրբեջանական ագրեսիան դատապարտող պաստառներով, Արցախին աջակցող վանկարկումներով նրանք սպասում էին ոստիկանության ծառայողների ժամանմանը՝ ներկայացնելու նրանց իրենց պահանջները։ Ցուցարարները ֆրանսիական հեռուստաալիքներով ուղիղ եթեր էին պահանջում՝ իրենց բողոքի ձայնը լսելի դարձնելու համար։
TechCrunch-ի հոդվածում նշվում է, որ մտահոգությունները հիմնավորված են, և էլփոստով զանգվածային հաղորդագրությունների մեթոդը զարմանալիորեն արդյունավետ է:
Ռուսաստանի ռազմա-օդային ուժերի նախկին գլխավոր հրամանատար Վլադիմիր Միխայլովը դեռ 2007 թվականին հայտարարել էր, որ Հայաստանի և Ռուսաստանի համատեղ հակաօդային պաշտպանության համակարգը կարող է Հայաստանի օդային սահմանները պահպանել ցանկացած ոտնձգությունից եւ ոչ միայն Թուրքիայի կամ Ադրբեջանի կողմից:
«Մենք տեսանք Պուտին-Էրդողան հեռախոսազրույցն ու քննարկումները, այնուհետև՝ Միացյալ Նահանգների արձագանքը Թուրքիայի գործողությունների վերաբերյալ: Նախ Դոնալդ Թրամփն իր դժգոհությունն արտահայտեց, որ հրադադարի ռեժիմը չի պահպանվում, այնուհետև կոշտ հայտարարություն արեց Պետդեպարտամենտի ներկայացուցիչը՝ նշելով, որ Էրդողանի դեմարշն ու ծաղրանքն ամերիկյան պատժամիջոցների մասով այդպես չի անցնելու, և Թուրքիան կտեսնի բոլոր հետևանքները: Այուհետև Ֆրանսիան կոշտ արձագանքեց Թուրքիային: Այժմ էլ Իրանն է ակտիվանում: Այս ամենը, իհարկե, շատ կարևոր է, որպեսզի մենք կարողանանք ստեղծված իրավիճակի ճիշտ պատկերը ստանանք»,- հավելեց Դավիթ Բաբայանը:
Ֆրանսիայում ապրող հայերը երկկողմանի փակել են դեպի Վալանս քաղաք տանող A7 մայրուղին:
Տնտեսագետը` Թուրքիայից Հայաստան ապրանքների ներմուծման արգելքի մասին. ՈւՂԻՂ
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը նախապես ծրագրված մի շարք այցեր է իրականացրել Միջին Ասիայի երկրներ: Ուղևորության հիմնական նպատակը ռազմական ոլորտում համագործակցության ամրապնդումն ու ընդլայնումն է, գրում է Военное Обозрение-ն: