«Փաստ» թերթը գրում է. «Երեկ եւս «իմքայլականները» տապալեցին ռազմական դրությունը վերացնելու նպատակով արտահերթ նիստ հրավիրելու՝ ընդդիմության նախաձեռնությունը: Թերթի տեղեկություններով՝ իշխանությունները քաղաքական որոշում են կայացրել, որ առնվազն մինչեւ փետրվար ռազմական դրությունը պահպանեն։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը:
Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան հրապարակել է 2021 թվականի օրացույցային պլանը:
Tesla-ի հիմնադիր Իլոն Մասքն այն հաղորդագրությունների ֆոնին, որ Apple-ը կարող է իր էլեկտրամոբիլը ներկայացնել մինչեւ 2024 թվականը, հայտարարել է, որ դժվարին ժամանակներում Apple ընկերության ղեկավար Թիմ Քուկին առաջարկել է քննարկել ընկերության գնումների հնարավորությունը, սակայն նա մերժել է:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ ռուսաստանցիներին հղած ավանդական ամանորյա ուղերձը պլանավորում է լսել համաքաղաքացիների 72 տոկոսը. 43 տոկոսը պատրաստվում էուշադիր լսել պետության ղեկավարի խոսքը, մնացած 29 տոկոսը՝ ընդհանուր առմամբ:
COVID-19-ի համավարակի դեմ պայքարի, դրա հետ կապված տնտեսական դժվարությունների հաղթահարման եւ բնակչության օգնության համար հատկացումների ընդհանուր գումարն աշխարհում այժմ գերազանցել է 13 տրիլիոն դոլարը:
2021 թվականին Չինաստանի տնտեսության աճի տեմպերը կարող են կազմել 7,9 տոկոս:
Միջազգային օլիմպիական կոմիտեն հակադոպինգային համաշխարհային գործակալության (WADA) աջակցությամբ թեստավորման միջազգային գործակալությանը (ITA) հանձնարարել է գործարկել դոպինգ նմուշների երկարաժամկետ պահպանման և վերստուգման գլոբալ ծրագիր:
Աշխարհում նոր կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը գերազանցել է 77,95 միլիոնը, հետեւում է ՏԱՍՍ-ի հաշվարկումներից, որոնք կատարվել են իշխանությունների, փորձագետների եւ զանգվածային լրատվամիջոցների տվյալների հիման վրա:
Ոստիկանության Մասիսի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Երևանում բնակվող 19 և 27 տարեկան երկու երիտասարդ մայրաքաղաքում և Արարատի մարզի մի շարք գյուղերում գողություններ են արել։
Ջորջ Քլունին The Late Show հաղորդման ժամանակ հաղորդավար Սթիվեն Քոլբերին պատմել է, թե ինքն ինչ է անում այն բանի համար, որպեսզի իր զավակները հավատան Սանտա Կլաուսի գոյությանը:
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Կորոնավիրուսային համաճարակը ցնցեց ամբողջ աշխարհը։ Այսօր արդեն ամբողջ աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցում է 77 միլիոնը։ Զարմանալի չէ, որ վիրուսը խորտակել է կյանքի գրեթե բոլոր ոլորտները: Հիմա մարդիկ ստիպված են ամենուր դիմակ կրել և խուսափել ամբոխից: Կյանքը կանգ է առել ամբողջ աշխարհում, և զարմանալի չէ, որ ողջ համաշխարհային տնտեսությունը կրում է հսկայական վնասներ։ Սպորտը բացառություն չէ:
«Ապագայի վերաբերյալ խոսակցությունը այսօրվա ամենակարևոր հարցերից է․․․ Հանրային-քաղաքական դիսկուրսը օր առաջ պիտի տեղափոխվի հենց այս հարթություն»,- երեկ Ֆեյսբուքում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա շարունակում է մարտահրավեր նետել հասարակությանը, որի դիմադրողականությունը փորձության է ենթարկվում իր արտահայտած ամեն մի մտքից։
Շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում վարորդներին հորդորել է գիշերն ու առավոտյան զգոն լինել ճանապարհներին։
ԱՄՆ-ի գործող նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցները պլանավորում են նրա համար այլընտրանքային «առցանց երդմնակալություն» անցկացնել այն օրը, երբ երդում կտա երկրի նոյեմբերյան ընտրություններում հաղթանակ տարած Ջո Բայդենը:
Իշխանությունները՝ և՛ ՀՀ-ում, և՛ ԱՀ-ում, մեծ անելիքներ ունեն՝ փաստագրելու, փաթեթավորելու Ադրբեջանի կողմից հասցված վնասները. Արցախի ՄԻՊ
Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Փաստաբան Ամրամ Մակինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Դեկտեմբերի 20-ին, ժամը 20.45-ին, ոստիկանություն է զանգահարել Արտաշատի Մարքսի փողոցի բնակիչ, 55-ամյա մի տղամարդ: Նա հայտնել է, թե տանը հյուր ունի, որն արդեն 20 րոպե ոչ մի ազդակի չի արձագանքում, ենթադրում է, որ մահացել է:
Հայ հնագետները մտավախություն ունեն, որ այժմ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Տիգրանակերտում իրենց կատարած աշխատանքը ադրբեջանական կողմը կփորձի նսեմացնել, իսկ ջրատարը աղվանական համարել՝ խեղաթյուրելով պատմությունը:
Արգենտինայի պատկան մարմինները թույլատրել են երկրում ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի օգտագործումը:
Նրա խոսքով՝ հայ ազգը ստրկացել է, դարձել է ժողովուրդ. «Ընդ որում՝ դա ավելի վաղ է սկսվել: Նախկինների կողմից դա ամենամեծ աղետն էր, որ արեցին այս երկրի հետ. փողով առնում էին մարդկանց: Նրանք կարողանում են առնել անտաղանդ, անբան մարդկանց, որովհետև եթե մարդը տաղանդավոր է, չի համաձայնում: Մնում են անճար, անբան, անտաղանդները: Այդ մարդկանց քաղաքականության մեջ օգտագործում են: Բան չի փոխվել: Իմիջիայլոց, ով այդ վիժվածքի հետ Եռաբլուր էր գնում, հենց այդ մասսան է 5000 դրամ վերցնողը: Վաղը կգա ուրիշ իշխանություն, կապ չունի՝ ով, օրինակ՝ Էրդողանը, կտա լիրայով, էլի կվերցնեն»:
Sputnik Արմենիայի հետ զրույցում լրագրող Թագուհի Ասլանյանը դատական նիստերից մանրամասներ է ներկայացրել։
18-ամյա Վիգեն Խաչատրյանի ստեղծած TakeAR-ը զբաղվում է AR (Augmented Reality) տեխնոլոգիայի հիմքով աշխատող հավելվածների պատրաստմամբ: AR տեխնոլոգիան թույլ է տալիս սմարթֆոնի տեսախցիկի միջոցով ճանաչել մեզ շրջապատող միջավայրի բաղադրիչները (նկարները, օբյեկտները) և մեր միջավայրը համալրել թվային կոմպոնենտներով (3D մոդել, 2D անիմացիա, աուդիո, վիդեո):
«1.3 բալոնը 3500 դրամի լցնում եմ, 120 կիլոմետր եմ քշում. ահավոր վիճակ է: Դադարել են նաև ՀԴՄ տրամադրել: Պատկերացնո՞ւմ եք, ՀԴՄ չեն տալիս, որ այդքան թանկացրել են, բա որ տան՝ ինչ է լինելու»,- 168.am-ի հետ զրույցում ասաց վարորդներից մեկը:
«Ռոման» իր առջև հստակ խնդիր է դնում վերադառնալ Չեմպիոնների լիգա։ Մինչ այժմ Պաուլո Ֆոնսեկայի թիմը հաջողությամբ հաղթահարում է դա: Հռոմեացիները ակտիվում 24 միավորով աղյուսակի չորրորդ հորիզոնականում են, բայց միևնույն ժամանակ նրանք չեն կարող իրենց ապահով զգալ: «Նապոլին», «Սասուոլոն», «Ատալանտան» և «Լացիոն», որոնք աղյուսակի ներքևում են, ակնհայտորեն ի վիճակի են մրցել «գայլերի» հետ:
Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ձմեռային զորակոչը կմեկնարկի դեկտեմբերի 25-ին:
Տեննանտի մահվան հանգամանքերը դեռ չեն նշվում:
Արցախի 70 տոկոսը և ավելին Ադրբեջանին հանձնելու՝ կապիտուլյացիայի ակտի ստրագրումից հետո, շարունակվում է Ադրբեջանին տարածքներ հանձնելու գործընթացը՝ արդեն Հայաստանից, իսկ հայկական դիրքերի հանձնումը, մասնավորապես Սյունիքի մարզից 13 գյուղի ռազմական նշանակություն ունեցող դիրքերի հանձնումն Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը համարում է սահմանազատման ցավոտ գործընթաց, որը, ըստ նրա, բխում է Հայաստանի անվտանգության շահերից։ Սյունիքում մեզ համար կարևորագույն […]