ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից բացահայտվել է շրջակա միջավայրին հասցված վնասի նոր դեպք։
Սոցիալական փաթեթի հատկացումը կարգավորվում է ՀՀ կառավարության 27.12.2012 N 1691-Ն որոշմամբ, որի 4-րդ կետի 3-րդ ենթակետով բոլոր շահագրգիռ մարմինների ղեկավարներին հանձնարարված է մինչև բյուջետային տարվա ավարտը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի` նույն որոշման հիման վրա հատկացված միջոցների չծախսված (չօգտագործված) գումարները վերադարձնել Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը դեկտեմբերի 24-ին ընդունել է «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության ներկայացուցիչներին՝ կուսակցության ղեկավար Սուրեն Սուրենյանցի գլխավորությամբ:
Բաղրամյան պողոտան կաթվածահար վիճակում է․ քաղաքացիներըփակել են պողոտան
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Համբարձումյանը դեկտեմբերի 23-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Սյունիքում և մի շարք համայնքներում ստեղծված իրավիճակին՝ ասել էր. «Եթե կան այլ պետության տարածքներ, որոնք վարելահողեր են, և Որոտանի բնակիչները դրանք օգտագործում են, ապա դա չի նշանակում, որ դա Որոտան համայնքի հողակտոր է։ Իսկ այն տարածքը, որը Սյունիքինն է, վստահաբար ասում եմ՝ այն մնալու է Սյունիքին, Սյունիքը մի այդքան դրեք ու վերցրեք, սյունեցին անվտանգ է»։
Քաղաքացիները փակել են Բաղրամյան պողոտան
Սովետի գուլագներից չվախեցած Աշոտ Նավասարդյանի եւ Անդրանիկ Մարգարյանի, Սովետի բռնաճնշումների ժամանակ Արցախի անկախության շարժումը սկսած Վազգեն Սարգսյանի եւ Սերժ Սարգսյանի կուսակցության անդամներին փորձում են վախեցնել թրքաբարո վիժվածքին սպասարկող ուժայինների ճնշումներով։
Թուրքիայի Արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն դեկտեմբերի 29-ին աշխատանքային այցով կմեկնի Սոչի, որտեղ կհանդիպի ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ:
«Այդ դրույթների կյանքի կոչելու համար Հայաստանի և Ադրբեջանի միջև պետք է նոր պայմանավորվածություններ ձեռք բերվեն. շատ հույս ունեմ, որ նման պայմանավորվածություններ ընդհանրապես ձեռք չեն բերվելու: Այդ կետը հայտարարության տեքստում որևէ առնչություն չունի ԼՂ-ի խնդրի կարգավորման հետ և նաև նախկին փաստաթղթերից որևէ մեկում նման խնդիր չի բարձրացվել: Այդ կետը առավել ցայտուն ձևով արտահայտում է Նիկոլ Փաշինյանի կապիտուլյանտ քաղքականությունը և իրեն հարգող և երկրի շահերից ելնող որևէ վարչապետ նման անհեթեթության չպետք է համաձայնվեր նույնիսկ ամենավատ ռազմական դրության պայմաններում»,- ընդգծեց սահմանադրագետը:
Ռուսաստանի Պետական դումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի դադարեցման պայմանավորվածությանը հասնելը համարում է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի ամենակարևոր որոշումներից մեկը:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական գործի նախաքննությամբ իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են ՀՀ մշակույթի և երիտասարդության նախկին նախարարի կողմից թույլ տրված չարաշահումների մի շարք հանգամանքներն ու դրանց կատարման մեխանիզմը:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի ՀԿԳ քննիչ Տ․ Ա․ Ղազարյանի աշխատասենյակում քննչական գործողության ժամանակ «Ազգային Անվտանգություն կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը արել է հայտարարություն, որին ներկա է եղել նաև Գ․ Իսագուլյանի պաշտպան Ա․ Ծառուկյանը։
Արցախյան 2-րդ պատերազմի ընթացքում քչերը նկատեցին, որ կոնֆլիկտի թեժացումն անմիջականորեն ուղղված էր տարածաշրջանում ռուսական կենսական շահերի դեմ: Այս պատերազմը մաս էր կազմում Ռուսաստանը շրջապատելու և խեղդամահ անելու մի ռազմավարական ծրագրի, որն առավելապես հայտնի է՝ որպես «Անակոնդայի օղակ»: Անվանումն ուղղակիորեն հուշում է ենթադրվող գործողությունների բնույթը. հսկա օձը հիպնոսացնում է զոհին, իր հսկա մարմնով օղակում նրան, խեղդում, ապա գլխից կուլ տալիս:
Դեկտեմբերի 24-ին Հանրապետության hրապարակում ընթացող հանրահավաքի ընթացքում հնչել են հանրահավաքի մասնակիցներին ուղղված՝ իշխանությունը բռությամբ զավթելու, սահմանադրական կարգը բռնի տապալելու հրապարակային կոչեր: Այս մասին տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազի օգնական Գոռ Աբրահամյանը։
Գեներալ Յուրի Խաչատուրովի որդին՝ Իգոր Խաչատուրովը, դուրս է եկել ոստիկանական բաժնից: Տեղեկությունը 168.am-ի հետ զրույցում հայտնեց ինքը՝ Իգոր Խաչատուրովը:
Արցախյան երկրորդ մեծ պատերազմից հետո Սյունիքի մարզում ստեղծված անվտանգային միջավայրը, այս դեպքում ավելի բնութագրական կլինի նշել, վտանգավոր իրավիճակը՝ Հայաստան-Ադրբեջան նոր ձևավորվող սահմանի հեռավորությունը հայկական համայնքներից, ադրբեջանական ուժերի հավակնությունները և սահմանազատման աշխատանքների որակը, ստիպում են վերանայել ՀՀ անվտանգային համակարգը և նոր լուծումներ տալ Սյունիքում առկա անվտանգային մարտահրավերներին։
Երեք մարդ է զոհվել նավթավերամշակման գործարանում (ՆՎԳ) բռնկած հրդեհի հետեւանքով, որը գտնվում է Իրաքյան Քրդստանի Էրբիլի նահանգի վարչական կենտրոնի մերձակայքում:
Մոլդովայի նախագահի պաշտոնից հեռացող Իգոր Դոդոնը լիազորությունները պաշտոնապես հանձնել է իրեն փոխարինող Մայա Սանդուին, որը դեկտեմբերի 24-ին ստանձնել է հանրապետության ղեկավարի պաշտոնը:
Իմ տպավորությամբ, ոստիկանությունում հատուկ անհայրենիք անձանց խմբեր են կազմել, որոնց միջոցով բերման են ենթարկում բոլոր նրանց, ովքեր չեն համակերպվում Արցախի ու Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակի հետ ու շարունակում են պայքարը։
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանին և «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Գագիկ Մարգարյանին:
Ռուսաստանի Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի խոսքով՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը լրացուցիչ բանակցություններ է պահանջում:
Ադրբեջանցիները ասֆալտապատման աշխատանքներ են սկսել Կապանի օդանավակայանի հարակից տարածքում:
ՀՊՄՀ պատմության և հասրակագիտության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի ներքոստորագրյալ ներկայացուցիչներս, մտահոգվելով ս. թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ Արցախի շուրջ ստեղծված իրավիճակով, ինչպես նաև դրանով պայմանավորված ՀՀ-ում օրեցօր խորացող ճգնաժամով և հասարակության բևեռացումով՝ կոչ ենք անում ՀՀ վարչապետին, հետագա անդառնալի կորուստներից հնարավորինս խուսափելու համար, տալ հրաժարական:
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն աշխատանքային այցով գտնվում է Մոսկվայում։
Քաղաքացիները ձվեր են նետում կառավարության շենքի վրա
Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Աﬔնայն Հայոց Կաթողիկոսը դեկտեմբերի 23-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանին։
Ռուսաստանը չի միջամտում ԱՊՀ երկրների ներքին խնդիրներին, բայց պատրաստ է աջակցություն ցուցաբերել համապատասխան խնդրանքի դեպքում:
Սյունիքի մարզում Պաշտպանության նախարարության և Նիկոլ Փաշինյանի որոշմամբ շահեկան դիրքերը թշնամուն հանձնելու արդյունքում բազմաթիվ համայնքներում տների մեծ մասը մնալու է այդ հանձնած տարածքներում։
Դեկտեմբերի 24-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է ձյուն: Դեկտեմբերի 25-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Դեկտեմբերի 23-ի լույս 24-ի գիշերը՝ ձյան տեղումների սկզբից անմիջապես հետո, Երևանի քաղաքապետարանի ձնամաքրող տեխնիկան սկսել է աղով ու ավազով մշակել մայրաքաղաքի փողոցները։