Բաժիններ՝

Ջորջ Քլունին պատմել է, թե ինչու են իր զավակները հավատում Սանտա Կլաուսին

Ջորջ Քլունին The Late Show հաղորդման ժամանակ հաղորդավար Սթիվեն Քոլբերին պատմել է, թե ինքն ինչ է անում այն բանի համար, որպեսզի իր զավակները հավատան Սանտա Կլաուսի գոյությանը: Այդ մասին հաղորդել է Daily Mail-ը:

Դերասանը պատմել է «Կեսգիշերային երկինք» իր նոր ֆիլմի մասին եւ հանդիսականների հետ հաղորդակցվել Սուրբ Ծնունդի եւ Ամանոր նախաշեմին, թե ինչ է նա այժմ անում, որպեսզի իր փոքր երեխաները (երեք տարեկան երկվորյակները՝ Ալեքսանդրը եւ Էլլան) իրենց լավ պահեն:

«Երբ նրանք առավոտյան արթնանում են (նրանք առանձին սենյակում են քնում), սկսում են միմյանց հետ զրուցել, եւ նրանց ձայնը լսվում է դռան ետեւից: Այդ պահին ես կանգնում եմ նրանց սենյակի առջեւ եւ ասում. «Ողջո՛ւյն, Սանտա»: Եվ նա «հո, հո, հո»-ի նման մի բան է պատասխանում: Այդ ժամանակ ես հարցնում եմ. «Այստեղ ի՞նչ ես անում»:

Իսկ նա բացատրում է. «Պարզապես ցանկանում եմ ստուգել՝ արդյոք լավ են իրենց պահում այս երեխաները»,-պատմել է Քլունին: «Եվ անմիջապես լսվում է, թե ինչպես են նրանք բացականչում՝ իհարկե, լավ, Սանտա»: Այստեղ նա անհետանում է, եւ նրանք ամբողջ առավոտյան այնքան լավ են իրենց պահում, որ պարզապես դա հնարավոր չէ պատկերացնել»,-հավելել է նա: Դերասանը գլխավոր դերակատարն է եւ որպես ռեժիսոր է հանդես գալիս «Կեսգիշերային երկինք» ֆիլմում, որի պրեմիերան Netflix-ում պլանավորված է դեկտեմբերի 23-ին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս