«Մեծ Տղերքին առաջին հերթին Իրանի սահմանն է հետաքրքրում»․ Ստեփան Դանիելյան
Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Փորձենք սառը դատել, որքան էլ դա ներկայիս իրավիճակում դժվար լինի։
Մեծ Տղերքին առաջին հերթին Իրանի սահմանն է հետաքրքրում։ Իրանի սահմանի ստատուսի փոփոխությունն արդեն իսկ տարածաշրջանային բալանսի փոփոխություն է նշանակում։ Իզուր չէ, որ իսրայելական թերթը, հղում անելով տեղական մի բարձրաստիճան պաշտոնյայի վրա, գրում է, որ չնայած նրան, որ Իսրայելի հասարակությունն հակված է Հայաստանի կողմը, սակայն Ադրբեջանն իրենց պետք է Իրանի հանդեպ հետախուզական նպատակների համար, հետո պարզ կլինի, թե այլ նպատակներ կլինեն, թե ոչ։
«Հայկական հեղափոխությունն», ինչպես նաեւ այսօրվա խորհրդարանի ու կառավարության կազմը այս պատերազմի առաջին սրարն էր։ Որեւէ երկրում իշխանության փոփոխությունը նույնպես կարող է աշխարքաղաքական փոփոխության հանգեցնել։ Կարծես թե հասկանալի է դառնում նաեւ հեղափոխական վարչապետի նախկին խորհրդականի “Պուտինը Ղարաբաղում կապուտ” արտահայտության իմաստն, ուղղակի Պուտինի անվան կողքը պետք էր Խամենեիի անունն էլ ավելացնել։
Մյուս կողմից Բրիտանիան չի հաշտվում Իրանում կորցրած իր նավթային սեփականության կորստի հետ, որն Իրանի կառավարությունը ժամանակին ազգայնականացրել էր։ Դրա համար պայքարն դեռ առջևում է։
Մինիմում պլանը Մեծ Տղաները համարում են կատարված։ Պատերազմի շարունակությունն արդեն Թուրքիայի ծրագիրն է, որի դերի ամրապնդումն Ադրբեջանում ոչ Ռուսաստանին է պետք, ոչ Բրիտանիային, ոչ Իսրայելին եւ ոչ էլ Ամերիկային։ Մի բան է Ադրբեջանի հետ գործ ունենալն, այլ բան է Թուրքիայի հետ հարցերը լուծել։
Հիմա խաղաղապահների կազմի հարցն է դարձել աշխարքաղաքական մրցակցության խնդիր։
Հիմա Արեւմուտքին ձեռնտու է ադրբեջանցիների առաջխաղացումը, այ եթե մենք սկսենք առաջ գնալ, այդ դեպքում կարագացնեն զինադադարը, մնացած հարցերն էլ հետը։
Հետեւենք բանակցությունների ընթացքում տարբեր կողմերից հնչող մեսիջներին։
Իմիջիայլոց, ոչ մեկին պետք չէ ուժեղ Ադրբեջան եւ Ադրբեջանում կայուն ու ինքնուրույն իշխանություն»։