Առավոտյան հակառակորդը հրթիռակոծել է Ստեփանակերտն ու Շուշին․ քաղաքացիական բնակչության շրջանում կան վիրավորներ․ Արցախի ՊՆ

Այսօր առջավոտյան՝ ժամը 07:08-ի սահմաններում, հակառակորդը, խախտելով Ժնևում՝ խաղաղ բնակավայրերը չթիրախավորելու մասին ԵԱՀԿ ՄԻնսկի խմբի համանախագահների միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունը,  հրթիռակոծել է Ստեփանակերտն ու Շուշին: Ստեփանակերտում թշնամական ուժերի թիրախում հայտնվել է կենտրոնական շուկան ու մեկ բնակելի տուն: Քաղաք Շուշիում հակառակորդի հարվածների հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում կան վիրավորներ:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

Տեսանյութեր

Լրահոս