
Թուրքիայում նախատեսում են Bayraktar ԱԹՍ-ների նոր մոդելների վրա տեղական շարժիչ տեղադրել

Թուրքական Bayraktar TB2 հարվածային ԱԹՍ-ներ արտադրող Baykar Makina ընկերության տեխնիկական տնօրեն Սելջուք Բայրաքթարը հայտարարել է, որ ընկերության արտադրելիք նոր՝ Bayraktar TB3 մոդելի ԱԹՍ-ների վրա տեղադրվելու են թուրքական արտադրության շարժիչներ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Բայրաքթարը սոցցանցում տեղադրել է է Թուրքիայի շարժիչաշինական ընկերության (TEI) կողմից նախագծված ու արտադրված PD170 ավիացիոն շարժիչի լուսանկարն ու գրել, որ այն հաջողությամբ թեստավորվել է մոտ 1 ամիս առաջ՝ ցուցադրելով լավ արդյունքների իր դասի շարժիչների շարքում:
Սելջուք Բայրաքթարը (Թուրքիայի նախագահ Ռ.Թ. Էրդողանի փեսան է-խմբ.) հայտարարել է նաև, որ այդ շարժիչը տեղադրվելու է նաև իրենց ընկերության կողմից նախագծված ու թեստավորման փուլում գտնվող AKINCI ծանր քաշային հարձակողական ԱԹՍ-ների վրա:
Նշենք, որ ներկայում արտադրվող Bayraktar TB2-ի վրա տեղադրվում է կանադական Bombardier կոնցեռնի դուստր ձեռնարկություն հանդիսացող ավստրիական Rotax ընկերության արտադրած «Rotax 912» շարժիչները:
Արցախում Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի ընթացքում Արցախի դեմ այդ ԱԹՍ-ների լայնորեն կիրառումից հետո հայկական կողմի բողոքների, հատկապես տարբեր երկրներում հայ համայնքի անցկացրած բողոքի ակցիաների ֆոնին TB2-ի համար բաղադրամասեր մատակարարող մի շարք արտասահմանյան ընկերություններ հայտարարել էին մատակարարումները դադարեցնելու մասին: Այդ ընկերությունների թվում էր նաև դրանց շարժիչները մատակարարող Bombardier ընկերությունը: