ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Արդեն մի քանի օր է՝ Հայ Հեղափոխական Դաշնակցության գրասենյակում հավաքվում են արտախորհրդարանական շուրջ երկու տասնյակ կուսակցություններ և քննարկում սեպտեմբերի 27-ից Արցախում սկսված պատերազմը և դրա հետևանքով ստեղծված իրավիճակն Արցախում և Հայաստանում, և ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտնել է, որ քննարկումների ավարտին հանդես կգան համատեղ հայտարարությամբ: 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ՀՅԴ գրասենյակում ընթացող քննարկումներին մասնակցած կուսակցություններից Դեմոկատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը նշեց, որ քննակվում է հարցը, թե ինչպես վարվել, որ ստեղծված իրավիճակից դուրս գանք։
Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ունեցել է ճնշման տատանումներ, այժմ ինքնազգացողությունը լավ է:
Հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում զոհված 30-ամյա մայոր Լևոն Ավետիսյանը պատերազմ մեկնելուց հինգ օր առաջ էր ամուսնացել:
168.am-ի տեղեկություններով՝ այսօր առավոտյան Արցախ, ենթադրվում է՝ առաջնագիծ է մեկնել ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայության պետ, գեներալ-մայոր Արթուր Գոյունյանը՝ առաջնագծում գտնվող Քրեակատարողական ծառայության (ՔԿԾ) աշխատակիցների վաշտի մարտական ոգին բարձր պահելու, նրանց հետ միասին հայրենիքի սահմանները պաշտպանելու:
Նիդերլանդներ-Բելգիայի համատեղ մեծ դրամահավաքի շրջանակու, որը կայացել է նոյեմբերի 8-ին, հավաքագրել է 412.387 եվրո:
Նոյեմբերի 9-ին, ժամը 18։39-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երասխ գյուղից Պարույր Սևակ գյուղ տանող հատվածում՝ ձորում, ռուսական ուղղաթիռ է ընկել և բռնկվել։
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 6-ից 9-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 90 դեպք, որից 9-ը՝ նախկինում կատարված։
ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներով, նոյեմբերի 9-ի ժամը 15․00-ի դրությամբ, հայտնաբերվել է արգելված հրապարակումների 401 դեպք, որոնցից 196-ը՝ լրատվական գործունեություն իրականացնողների, 235-ը՝ լրատվական գործունեություն չիրականացնող անձանց կողմից։ Հարուցված վարչական վարույթների արդյունքում 76-ով արդեն կիրառվել են վարչական տույժեր։
Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ես ստեղծված իրադրության մասին գնահատականներ հնչեցնելիս, վերլուծություններ ներկայացնելիս միշտ փորձում եմ իմ մեջ հաշվարկել դրա էֆեկտը բոլոր այն մարդկանց վրա, ովքեր այս պահին ռազմաճակատի տարբեր ուղղություններում են։
Դաշնակցության Արցախի ներկայացուցիչ, ԱՀ ԱԺ պատգամավոր Դավիթ Իշխանյանը yerkirmedia-ի հետ զրույցում կասկածելի է համարել Շուշիի մասին Արցախի ղեկավարության հայտարարությունը։
Թուրքիայի ընդդիմադիր, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) կենտրոնական գործադիր խորհուրդը հաղորդագրությամբ անդրադարձել է նախօրեին Թուրքայի ֆինանսների ու գանձապետարանի նախարար, նախագահ Էրդողանի փեսա Բերաթ Ալբայրաքի պաշտոնանկությանը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը թվիթերյան իր էջում գրում է․ «Թող որևէ մեկը փորձ չանի նույնիսկ չնչին մեղք բարդել Հայոց բանակի վրա: Թույլ չենք տա քաղաքական անմեղսունակ որոշումները արդարացնել ի հաշիվ մեր հերոսական բանակի: Անվերապահորեն սատարում ենք ՀՀ և ԱՀ Զինված ուժերին»:
Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայլիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Արցախի Հանրապետության Շուշի քաղաքի ուղղությամբ ներկայումս մարտեր են ընթանում։
Հարցին, թե ընդհանուր առմամբ ինչպե՞ս կբնութագրի Ռուսաստանի դիրքորոշումը պատերազմի ընթացքում, և ինչո՞ւ Ռուսաստանը, ով տիրապետում էր, ըստ շատերի, տարածաշրջանում բազում լծակների, նույնիսկ հակամարտության կարգավորման բանալիին, չկարողացավ դադարեցնել պատերազմը, Ռուսաստանին հարկավո՞ր է արդյոք իր ավանդական ազդեցությունն այս տարածաշրջանում, Լեպյոխինը պատասխանեց, որ Ռուսաստանը բարդ իրավիճակում է։
«Մոտ 2-3 օր ինքը չզանգեց, սկսեցինք անհանգստանալ: Քեռիս ինչ-որ վատ բան էր կանխազգում, վատ էր զգում, անընդհատ տղայից էր խոսում: Մենք էլ համոզում էինք, որ գուցե կապի խնդիր է, դիրքերում են, մի քանի օրից հնարավոր է կապի դուրս գա… Հոկտեմբերի 26-27-ն էր, մեզ զանգեցին Գյումրու դիահերձարանից ու այդ բոթը հայտնեցին: Այդ լուսաբացը մեզ համար շատ դաժան եղավ… Ինքը հերոս տղա էր, իր կյանքը նվիրեց հային ու հողին…»:
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Հայ ժողովուրդը, խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժեր, մեկտեղել են իրենց կարողականությունը՝ դիմագրավելու հայկական երկու պետություններին ուղղված թուրքադրբեջանական ագրեսիան: Պատերազմական այս օրերին քաղաքական, դիվանագիտական և ռազմական ճակատներում բեկում մտցնելու հորդորով իշխանություններին ենք ներկայացրել բազմաթիվ առաջարկություններ, այդ թվում իրավիճակի շտկմանն ուղղված հանդիպումների առաջարկներ, որոնք մնացել են անպատասխան և չիրագործված: Պատերազմը սաստիկ է, կորուստներն՝ անդառնալի և ծանր: […]
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Կարեն Բեքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հայրենիքս շարունակում է մաքառել տիեզերական անմեղսունակության և քվանտային տհասության արանքում… Ապավինում եմ Տիրոջն ու Հայոց բանակին»։
Հայոց մերօրյա գոյամարտին մասնակցում են նաեւ հազարավոր զինծառայողներ ու կամավորներ Գեղարքունիքի մարզից, ովքեր իրենց մարտական կենսագրությունը սկսել են դեռեւս Արցախյան առաջին պատերազմի ընթացքում ու այժմ էլ միացել են սխրանքներ գործող Հայոց բանակին՝ ցուցաբերելով անձնազոհության ու հայրենանվիրության հերթական օրինակները։
Պատերազմական գործողությունները Հանրապետության ամբողջ ճակատով շարունակվում են: Պաշտպանության բանակը և աշխարհազորն ամուր կանգնած են Հայրենի հողի վրա, և թշնամու դեմ մեր պայքարը վարելու ենք մինչև վերջ:
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի (ՀՌՀ) նախագահ Տիգրան Հակոբյանն այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ այս ընթացքում ընդամենը 1 հաղորդում է զրկվել ցուցադրվելու իրավունքից, որը կապ չի ունեցել ռազմական դրության հետ:
Արցախի Հանրապետության նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ գոտիները ևս մեկ անգամ ձգել է պետք, քանի որ թշնամին գտնվում է Ստեփանակերտի մատույցներում, և արդեն մայրաքաղաքի գոյությունն է վտանգված…
ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նոյեմբերի 9-ին մասնակցել է Եվրոպայի խորհրդի՝ Հունաստանի նախագահության ներքո կազմակերպված Արդարադատության նախարարների հեռավար խորհրդաժողովին։
Վերջին տվյալներով թուրքական լիրան 8.3 է մեկ դոլարի դիմաց: Շաբաթների կտրվածքով թուրքական արժույթն անդադար անկում է ապրում: Հրանտ Միքայելյանի խոսքով, մոտ տասը տարի առաջ թուրքական լիրան 1.6 էր մեկ դոլարի դիմաց: Ներկայում, փաստորեն, հինգ անգամ այն արժեզրկվել է: 2018 թվականին, երբ Թուրքիայում տնտեսական ճգնաժամ էր, այդ ժամանակ լիրայի արժեզրկման արագությունն ավելի մեծ էր, դրանից հետո որոշակի չափով վերականգնվեց, սակայն վերջին ամիսներին կրկին շատ արագ նվազում է: Տնտեսագետները նշում են, դրա վրա ազդում են քաղաքական գործոնները, Թուրքիայի արտաքին ակտիվությունը, նաև պատերազմը:
Արցախում զոհվածների ընտանիքներին օգնելու միահամուռ պատրաստակամությամբ ՀՕՖ-ի «Երեխաների աջակցության կենտրոնի» սաները հոկտեմբերի 8-ին Արարատի մարզի Այգավան գյուղում մասնակցել են բերքահավաքի:
Հրանտ Մելիք–Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երեք օր առաջ Շուշիից ընկերս է զանգել: Անհանգստացած էր: Ասում էր` երկու թուրքի լամուկ բարձրացել էին «Շուշի» գրության մոտ ու իրանց դրոշն էին տեղադրում: Ասեց, որ հենց էտ պահին արտիլերիայով խփել ու դրանց` «Շուշի» գրության հետ միասին սաղ տրաքցրել, շուռ են տվել պատի վրայից: Բայց ասում էր երրորդ մեկը կար, տակից նկարում էր: Ահա այդ նկարի համար էր անհանգստացած, խնդրում էր ադրբեջանական ցանցին հետևեմ, տեսնեմ օգտագործել են, թե՞ ոչ: Հիմա նոր գտա էտ վայրը ադրբեջանցիների կադրում: Լավ էլ թխալ են մերոնք փաստորեն:
Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանն Արցախում է, նա մեկ Շուշիում է, մեկ՝ Ստեփանակերտում, մեկ՝ Քարվաճառում։ Շրջում է Արցախի բոլոր բնակավայրերով, աղոթում ու քաջալերում սահմանին կանգնած հայ զինվորներին։ Իսկ դիրքերից իջնելուց հետո, թշնամու կողմից հրետակոծության ենթարկված Շուշիի սուրբ Ղազանչեցոց եկեղեցում աղոթ հղում առ Աստված՝ Արցախ աշխարհի խաղաղության և հայ զինվորի անվտանգության համար։
«Իմ էջը չեն կոտրել, դա իմ գրառումն է»: 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը:
Արցախի պաշտպանության բանակը տեսանյութ է հրապարակել Քարինտակի մատույցներում հակառակորդի ստորաբաժանման ոչնչացման վերաբերյալ: