«Մարդիկ` հատկապես պաշտոնյաներ, ովքեր կարծում են, որ Շուշին ընկել է, իրենք իրենց պիտի հարց տան` բա էտքանից հետո ի՞նչ գործունեն իրենց աթոռներին նստած: Հաղթանակ մեզ»

Հրանտ Մելիք–Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երեք օր առաջ Շուշիից ընկերս է զանգել: Անհանգստացած էր: Ասում էր` երկու թուրքի լամուկ բարձրացել էին «Շուշի» գրության մոտ ու իրանց դրոշն էին տեղադրում: Ասեց, որ հենց էտ պահին արտիլերիայով խփել ու դրանց` «Շուշի» գրության հետ միասին սաղ տրաքցրել, շուռ են տվել պատի վրայից: Բայց ասում էր երրորդ մեկը կար, տակից նկարում էր: Ահա այդ նկարի համար էր անհանգստացած, խնդրում էր ադրբեջանական ցանցին հետևեմ, տեսնեմ օգտագործել են, թե՞ ոչ: Հիմա նոր գտա էտ վայրը ադրբեջանցիների կադրում: Լավ էլ թխալ են մերոնք փաստորեն:

Հ․Գ. Ցանցում հիմա ինչ ասես տարածվում է` կեսը ճիշտ, կեսը սուտ: Ինձ համար տեղեկատվության միակ վստահելի աղբյուր կա` մեր Բանակից ստացվող լուրերը: Ուստի և ես համոզված եմ, որ թշնամու կողմից տարածված հայտնի տեսանյութի ամենաթարմ կադրը առավելագույնը նախօերի առավոտվա է:

Իսկ մարդիկ` հատկապես պաշտոնյաներ, ովքեր կարծում են, որ Շուշին ընկել է, իրենք իրենց պիտի հարց տան` բա էտքանից հետո ի՞նչ գործունեն իրենց աթոռներին նստած:
Հաղթանակ մեզ»:

Տեսանյութեր

Լրահոս