«Երանի երեկ այդպես էլ չարթնանայի»․ այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Արծրուն Հովհաննիսյանը։
Երկրի նախագահը տեղյակ չէ որոշումից, չի՛ քննարկվել, երկրի խորհրդարանի 90% տեղյակ չէ, չի՛ քննարկվել, ժողովուրդը տեղյակ չէ, չի՛ քննարկվել, ապա ո՞ւմ հետ է քննարկվել այս հարցը
«Նոյեմբերի 8-ին առավոտյան քայլելով Ստեփանակերտի հրապարակում ես նշել եմ, որ եղել է իմ կյանքի ամենածանր գիշերներից մեկը և ամենածանր լուսաբացներից մեկը. ինչո՞ւ եմ հայտարարել՝ չբացելով փակագիծը, որովհետև նոյեմբերի 7-ին մենք ամբողջությամբ կորցրել ենք վերահսկողությունը Շուշի քաղաքի նկատմամբ»,- իր ուղերձում այս մասին նշեց Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը:
Հայտարարվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին 2020 թվականի նոյեմբերի 10-ին Մոսկվայի ժամանակով 00: 00-ից: Ադրբեջանի Հանրապետություն և Հայաստանի Հանրապետությունը, այսուհետ՝ Կողմեր, կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերի վրա։
Մեղավոր եմ, որ ողջունել եմ հեղափոխությունը, Նիկոլին փորձել եմ ներկայացնել Հայաստանի զարգացման կոնկրետ ծրագրեր, առանց պատկերացնելու, որ գանձագողների այս թայֆին նման հեռանկարներ պետք չեն։
Ռուսական խաղաղապահները մնում են 5 տարի, և ավտոմատ ավելանում է ժամկետը, եթե 5 տարուց կողմերից մեկը դուրս չի գալիս պայմանագրից: 5 տարուց Ադրբեջանը, որպես կողմ կարա դուրս հահամաձայնագրից ու ռուսները հեռանան կամ 10 տարուց, իսկ ԼՂԻՄ-ը ու ՀՀ-ն մնա շրջափակված:
Լարված իրավիճակ է Ազգային ժողովում։ Նիստերի դահլիճ են մտել բազմաթիվ քաղաքացիներ, ազատամարտիկներ, նրանց առաջնորդում են «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը և «Կամք» նախաձեռնության անդամ Վահագն Չախալյանը։
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ նոյեմբերի 10-ի ժամը 05։00-ից սկսած, ՀՀ ԶՈՒ-ն, ՌԴ ԶՈՒ-ի հետ համատեղ, իրականացնում է Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև ձեռք բերված՝ ղարաբաղյան պատերազմը դադարեցնելու մասին եռակողմ համաձայնության դրույթների կատարումը՝ վերաբերող մասով։
ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի հայտարարությունը. ՈՒՂԻՂ
Մի բան էլ. մի շտապեք անվերապահ աջակցությունները հայտնել ինչ-որ մարդկանց, վերջում կարող է ստացվել, որ դու անվերապահ աջակցում եք կապիտուլյացիա ստորագրողին։
Արցախյան հակամարտության հանգուցալուծման առնչությամբ վերջին ժամերին մեր հայրենիքում տեղ գտնող զարգացումները, կայացված որոշումները փոթորկել են ամենքիս հոգին։
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Վարչապետի կեցավայրից գողացել են համակարգիչ, ժամացույց, օծանելիք, վարորդական իրավունք եւ այլ իրեր։ Այս ամենը, իհարկե՝ «հանուն հայրենիքի»»։
Առաջիկա մեկ ժամվա ընթացքում հանդես կգամ ուղիղ եթերով և բոլորին կներկայացնեմ այն իրողությունները, որոնք արդեն արձանագրված են:
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների նոյեմբերի 9-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները:
Ով էս պահին ունակ ա լսելու, խնդրում եմ պահպանել սառնասրտությունը։ Եթե արցախցու, հայ ժողովրդի իրավունքների իրացման համար պատերազմը շարունակվելու ա, ամուր թիկունք ունենալը շարունակելու ա ակտուալ մնալ։ Առանց դրա բանակում գտնվող մեր եղբայրները, քույրերը, հարազատներն անվտանգ լինել չեն կարող։ Իսկ պատերազմը, կարծես, շարունակվելու ա»։
«Ժառանգություն» կուսակցությունը խոր տագնապով արձանագրում է, որ հայրենասիրական տրամադրությունների և մոտալուտ հաղթանակի սպասումների համապատկերում, ռազմաճակատից իրատեսական լուրերի բացառման հետևողական քաղաքականության արդյունքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրապարակած պատերազմը դադարեցնելու մասին հայտարարությունը, որը ստորագրվել է նրա և Ադրբեջանի ու ՌԴ նախագահների կողմից, Հայաստանում և Արցախում առաջացրել է հասարակական մեծ հուզումներ ու ցասում:
Հաշվի առնելով առկա իրավիճակով պայմանավորված՝ ժողովրդի ստվար զանգվածի խոր մտահոգություններն, անհապաղ նախաձեռնում եմ քաղաքական խորհրդակցություններ՝ համազգային շահերի պաշտպանության մեր օրակարգից բխող լուծումներն ամենակարճ ժամկետներում համաձայնեցնելու նպատակով։
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
Սերժ Սրապիոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Եղավ այն, ինչ պիտի լիներ, ինչ ՆԱԽՕՐՈՔ կանխագծված էր: Կրկնվեց Կարսը։ Կարսի անկման մեղավոր հայտարարվեցին հայ բոլշևիկները։ Շուշիի (Արցախի) անկման մեղավորները դեռ կնշանակվեն։ Եվ դա չի լինի «Եկեք պայմանավորվենք՝ անկախ արդյունքից՝ ասելու ենք «Հաղթել ենք» մտքի հեղինակները։
«Կոչ ենք անում մեր հայրենակիցներին հանդարտվել, ԱԺ շենքում գտնվող մեր հայրենակիցներին կոչ եմ անում ոչինչ չվնասել, հանդարտվել, չկա անլուծելի հարց, բոլոր հարցերը հարցերը, բոլոր իրավիճակները՝ անգամ առաջին հայացքից փակուղային թվացող իրավիճակները, հնարավոր է լուծել»,- վաղ առավոտյան ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրուցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
«Ժողովուրդ սթափվե՛ք… Մենք իրավունք չունենք իրար դեմ դուրս գալու… պիտի գիտակցել, որ դավաճանների ստորագրածն արդեն ուժի մեջ է ու սկսել է գործել…ռուս խաղաղապահներն ուղեւորվեցին Արցախ…»։
Չեք ճանաչում, ողջ մարդկության պատմության մեջ այդպիսի դեպք և օրինակ չեք կարող վկայակոչել: Մենք հատում ենք աբսուրդի նոր ռեկորդներ, սխալական լինելու նոր լիմիտներ
Սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ սանձազերծվեց պատերազմ, որն աննախադեպ էր՝ ներգրավված ուժերի, միջոցների, սպառազինության քանակի ու տեսակի առումով։ Այն աննախադեպ էր նաև այն տեսանկյունից, որ մեր բանակը, փաստացի, կռվում էր ոչ միայն 10-ը միլիոնանոց Ադրբեջանի զինված ուժերի, այլև Թուրքիայի ռազմական անմիջական մասնակցության և լիարժեք ու անվերապահ քաղաքական, ռազմական ու դիվանագիտական աջակցության, ինչպես նաև մի քանի հազար վարձկան-ահաբեկիչների դեմ։
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ես, իհարկե, Հայաստանում եմ եւ լիարժեք շարունակում եմ կատարել ՀՀ վարչապետի իմ աշխատանքը»։
Հրապարակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի համատեղ ձեռք բերված պայմանավորվածությունների վերաբերյալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը:
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այսօրվա ջարդարարներին ցուցակագրել եւ պարզել՝ նրանցից ով քանի օր է անցկացրել առաջնագծում։
Մարիամ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Դասալիք հիմարներ, որ իմ փոքր քույրերի սենյակ եք մտել: Դուք մեղք եք, խեղճ ու ճղճիմ»:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թևոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Իհարկե, հերթով, կարգով ամեն ինչ ավելի պարզ կդառնա, իհարկե, այսօրվա անխտիր բոլոր զարգացումները հասկանալի կդառնան և կթողնեն իրենց ազդեցությունը պատմության հետագա ընթացքի վրա: Շատ բաների մասին չի կարելի հիմա խոսել: Բայց հիմա կուզեի հասկանալ՝ այդ ո՞ւմ էին փնտրում ԱԺ խուժածները մեր գրասեղանների դարակներում ու գրապահարաններում…»։
Ապրիլյան պատերազմի մասնակից Նարեկ Մալխասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Անհավատալի ա, որ գտնվեց մարդ, ով նվիրեց թշնամուն սուրբ հող: Սուրբ հող, որի վրա թափվել են մեր Հերոս տղերքի արյունը, ավելի լավ էր մեռնել մինչև վերջ, քան այսպիսի խայտառակություն տեսնել ու ապրել: Բա լավ, եթե սենց պետք ա ձևակերպեիք, ձեր աղավաղված քաղաքական ու դիվանագիտական գործերը, ինչի՞ համար զոհվեցին մեր հազարավոր հերոս տղերքը, որ վաղվա Հայաստանի հզոր ապագա կերտողները պետքա դառնային, մեր ամենալավ ու ոսկե երիտասարդները, մեր հզոր տղերքը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան առաջին ուղիղ եթերից րոպեներ անց երկրորդ անգամ ուղիղ հեռարձակմամբ հանդես եկավ՝ այս անգամ տեղեկացնելով ԱԺ նախագահ Արարատ Միրոզոյանի առողջական վիճակի մասին: