Եթե ուզում ենք, որ Շուշին նորից մերը լինի, Արցախը պահպանվի, այսօր պետք է գործադրենք բոլոր կարողությունները Ստեփանակերտի ու ռազմաճակատի մյուս ուղղություններում հուսալի պաշտպանություն կազմակերպելու համար: Սա է հաջողությունների իրական և հուսալի գրավականը: Հաղթանակի կեղծ կոչերն ու ֆեյսբուքյան շահարկումները հասցնելու են հատիկ առ հատիկ ամեն ինչի կորստի:
Ադրբեջանը փորձում է դիմել սադրիչ գործողությունների երրորդ երկրներում:
Ավելի քան 90 երկրներից մուտք են գործել Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնական կայք՝ ծանոթանալու ադրբեջանական կողմի դաժանությունների վերաբերյալ Պաշտպանի ուսումնասիրություններին։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը 2021-ի պետբյուջեից կհատկացվեն ավելի քիչ գումար, քան հատկացվել էր 2020-ին: ԱԺ մշտական հանձնաժողովների նիստում «Հայաստանի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանն այս մասին ասաց ԿԳՄՍ փոխնախարար Արթուր Մարտիրոսյանը:
Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում, ի պատասխան Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանի այն դիտարկման, թե` «Չգիտեմ, որտեղից եք գրում, բայց այս ընթացքում գոնե մեկ անգամ Արցախում Ձեզ չտեսանք։ Որակումներ տալուց առաջ Ստեփանակերտ եկեք, խոստանում եմ Ձեզ Շուշի կճանապարհենք, որ այնտեղից ավելի համարձակ գրառումներ անեք։ Ամոթ է ուղղակի», գրել է. «Վահրամ, ես սեպտեմբերի 28-ից արդեն Ստեփանակերտում էի, դուք չեք կարող դա չիմանալ, որովհետև ես ամեն օր մեր փառապանծ գեներալների հետ էի։ 10 օր առաջ Շուշիում։ Ինչ մնում է իմ գրառմանը, ապա ես գրել եմ պանիկյորների մասին, առանց անձնավորելու, լավ հասկանալով, թե ինչ վնաս է տալիս խուճապը պատերազմի պայմաններում։ Ցավոք, ես էլ ձեզ չտեսա, որը իհարկե, չի նշանակում, թե դուք Ստեփանակերտում չեք։ Մեզ բոլորիս հաղթանակ եմ մաղթում»։
Կարմիր շուկայի ուղղությամբ Ադրբեջանի գրոհը կասեցվել է: Հարավարևելյան ուղղությամբ մարտերը շարունակվում են:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սիրիայի ղեկավար Բաշար Ասադի հետ հանդիպմանը հայտարարել է, որ կարեւոր նշանակություն ունի հակամարտությունից հետո Սիրիայի Արաբական Հանրապետության վերականգնման խնդիրը:
Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների սրման ֆոնին Իրանն իր տարածքային ամբողջականության ապահովման համար հրետանային դիվիզիաներ է տեղակայել Հարավային Կովկասի հետ սահմանի երկայնքով, գրում է Azariha թելեգրամյան պորտալը:
Երեկ Թբիլիսիում խորհրդարանի մոտ հավաքված ցուցարարների մի մասը տեղափոխվել է Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Տեղեկությունը փոխանցում է 1tv.ge կայքը՝ հավելելով, որ «Ազգային շարժման» առաջնորդներից Նիկա Մելիան ասել է, թե ոչ մեկին թույլ չեն տա մտնել ընտրական վարչակազմի շենք, քանի դեռ չեն նշանակվել նոր ընտրություններ:
1990-ականների սկզբից Ադրբեջանն իր ռազմական բյուջեն ավելացրել է 10 անգամ և երբեք չի հրաժարվել խիստ այլատյաց ու ռազմատենչ հռետորաբանությունից:
Գերմանական հեղինակավոր «Bild» պարբերականի լրագրող Փոլ Ռոնժեյմերն արձագանքել է Ալիևի այն հայտարարությանը, թե իբր Ադրբեջանի կողմից Ստեփանակերտի խաղաղ բնակչությանը թիրախավորելու մասին լրագրողների հրապարակումներն ապատեղեկատվություն են:
Սույն հարցազրույցում Իլհամ Ալիևը հաստատում է, որ չունի որևէ արդարացում Ստեփանակերտի և Արցախի այլ խաղաղ բնակավայրերի քաղաքացիական բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորման առնչությամբ, որն անհերքելի փաստերով արձանագրվել է բազմաթիվ հեղինակավոր միջազգային ԶԼՄ-ների և մարդու իրավունքների պաշտպանությամբ մասնագիտացված կազմակերպությունների կողմից։
Իրաքի մայրաքաղաք Բաղդադում իրականացված զինված հարձակման հետևանքով մահացել է 11 անձ։
«Նրանք են, որ իրենց ներկայությամբ ու հրամաններով կարող են ենթականների հոգում վառել վստահության ու արիության կրակ և վերջիններիս առաջնորդել հաղթանակի բարձունքներ… Նրանք են, որ Արցախյան 1-ին ու Ապրիլյան պատերազմների ընթացքում զինվորի համար հանդիսացել են ոգեշնչման աղբյուր և նրան տարել հաջողությունների: Այսօր նորից այդ պահն է… Մենք պարտավոր ենք անել այն, ինչ արել ենք երեկ, մանավանդ, որ այլ ճանապարհ չունենք…»։
Աժ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի խոսքով՝ արդեն երկրորդ կոչն են ուղղում վարչապետ Նիկոլ Փաշինյանին, առ այն, որ անհրաժեշտ է անցկացնել փակ քննարկում՝ Անվտանգության խորհրդի ձևաչափով։
Սիրիայում կարգավորման աշխատանքը, որը Ռուսաստանի կողմից անցկացվում է Իրանի եւ Թուրքիայի հետ համատեղ, ցույց է տալիս իր արդյունավետությունը. միջազգային ահաբեկչության օջախն այնտեղ փաստորեն ոչնչացվել է:
Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողները շարունակում են ակտիվ միջոցառումները ապօրինի կերպով Արցախից Հայաստան զենք-զինամթերքի տեղափոխման դեպքերը բացառելու ուղղությամբ։
Սեւանի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել արցախցի հերթական երեխան՝ Արեն Ռաֆայելի Մելքումյանը։
Ռուսաստանի ազգային անվտանգության փորձագետ, պաշտոնաթող գնդապետ Ալեքսանդր Ժիլինը ռազմական թղթակից Յուրի Կոտենոկի թելեգրամյան ալիքի համար մեկնաբանել է իրավիճակը Արցախում:
Ջոզեֆ Բայդենի շտաբի ներկայացուցիչները պահանջ են հղել ԱՄՆ-ի ընդհանուր ծառայությունների վարչությանը քաղաքական գործչին ընտրված նախագահ ճանաչելու վերաբերյալ:
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 12-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 3-4 աստիճանով։
Արվեստի և գիտության հայ ու օտարերկրացի նշանավոր գործիչները Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևային ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպանի պաշտոնից հեռացնելու առցանց ստորագրավահաք են սկսել:
«Ես Գագիկ Ծառուկյանի առանձին նախաձեռնություններին չեմ անդրադառնալու այս պահին։ Կարող եմ ասել, որ պարոն Ծառուկյանն ամենօրյա ռեժիմով կապի մեջ է թե Ռուսաստանի, թե Եվրոպայի գործընկերների հետ։ Եվ բոլոր այդ հեռախոսազրույցների հիմքում ընկած է անհանգստությունն ու մտահոգությունը՝ Արցախում տիրող իրավիճակով պայմանավորված։ Իսկ որևէ այլ նախաձեռնության ես իրավասու չեմ անդրադառնալու»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Իվետա Տոնոյանը։
Ինչքան ավելի դժվար է մի տարածքային միավոր գնահատել իբրև պետություն, ու ինչքան ավելի ուժեղ են կասկածները պետության երեք հատկանիշների (տարածքի, բնակչության և պետական իշխանության (տես Georg Jellinek, Allgemeine Staatslehre, 3. Aufl. 1914, S. 396 ff.)) առկայության առնչությամբ, այնքան ավելի մեծ է միջազգային հանրության կողմից իբրև պետություն ճանաչվելու նշանակությունը։
Ֆրանսիական ամենամեծ «Agence France-Presse» (AFP) լրատվական գործակալությունը չի հրապարակել Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևի հետ հարցազրույցը, ինչը հուսահատական ջղաձգումներ է առաջացրել դեսպանի մոտ։ Նա այդ մասին գրառում է արել Twitter-ում․
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն աղոթում է պատմական բերդաքաղաք Շուշիի պահապանների համար:
«Այն պահին, երբ կլինի պաշտոնական հաղորդագրություն՝ այդ հանդիպումների բովանդակային մասի հետ կապված, ես կարող եմ այն փոխանցել։ Սակայն այս պահին քննարկումներն ընթացքի մեջ են, որևէ այլ բան չեմ կարող փոխանցել։ ԼՀԿ-ի մեր գործընկերները բազմիցս մասնակցել են նման ձևաչափով հանդիպումների, չեմ կարող ասել, թե վերջին հանդիպմանն ինչու չեն մասնակցել»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Իվետա Տոնոյանը։
Ռուսական WarGonzo նախագծի յութուբյան ալիքում հերթական բացառիկ տեսանյութն է հրապարակվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտուց:
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը լրագրողների հետ ճեպազրույցում հիշեցրեց, որ դեռևս հոկտեմբերի 27-ին «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խորհրդարանական խմբակցությունները դիմել էին վարչապետին՝ հրատապ կարգով Անվտանգության խորհրդի նիստ հրավիրելու համար։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պլանավորում է Իրանի դեմ նոր խիստ պատժամիջոցներ սահմանել մինչեւ նախագահի հեռանալը: