Բաժիններ՝

Արցախ մեկնելուց կնոջն ասել է՝ մի վախեցիր. զոհված Լևոն Ավետիսյանը պատերազմ գնալուց 5 օր առաջ էր ամուսնացել. պատմում է մորաքրոջ աղջիկը

Հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում զոհված 30-ամյա մայոր Լևոն Ավետիսյանը պատերազմ մեկնելուց հինգ օր առաջ էր ամուսնացել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է զոհվածի մորաքրոջ աղջիկը՝ Նելլի Մուրադյանը:

«Նա սեպտեմբերի 26-ին ամուսնացավ, և սեպտեմբերի 27-ից արդեն պատերազմը սկսվեց և հոկտեմբերի 1-ից արդեն մեկնեց պատերազմ, հոկտեմբերի 13-ին զոհվեց ԱԹՍ հարվածից: Յոթ հոգով մեքենայի մեջ են եղել, որը պայթեցրել են»,-պատմել է նա:

Նելլի Մուրադյանն ասել է, որ Լևոն Ավետիսյանն Ապրիլյան պատերազմին ևս մասնակցել է և Բակո Սահակյանի կողմից արժանացել է «Արիության մեդալի» և հիմա հանգչում է Եռաբլուրում: Զոհվածի քույրը պատմել է, որ դեպքից երկու օր առաջ է եղբոր հետ խոսել, վերջինս վստահ էր, որ հաղթելու ենք և ընդհանրապես չի տրտնջացել:

«Բնավորությամբ ինքը շատ աշխույժ էր, ուրախ, կատակասեր, տխուր իրեն ոչ մեկ չի տեսել, բոլորին ինչով կարողացել է՝ օգնել է, շատ սիրված էր, շատ բարի: Ընկերներից մեկը պատմել է, որ կռվի ժամանակ ինքը սաղավարտ չէր դրել, և Լևոնը ձեռքը դրել է իր գլխին, որ կրակ լինելուց իր ձեռքը վնասվի, բայց ինձ բան չլինի»,- ասել է Նելլի Մուրադյանը և նշեց, որ բոլորի համար շատ ծանր է նրա կորուստը, ոչ մեկ չի կարողանում համակերպվել:

«Մեկնելուց կնոջը ասել է՝ մի վախեցիր: Նա օրինական արձակուրդի մեջ էր մեկ ամսով և հնարավորություն ուներ այդքան շուտ չմեկնել, բայց ինքը գերադասեց գնալ և հայրենիքը պաշտպանել»,- հավելել է զոհվածի քույրը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս