«Մեղրիով Նախիջևանը կապվում է Ադրբեջանի հետ, այսինքն՝ Հայաստանը շրջափակում են նաև հարավից»․ Վահրամ Միրաքյան

Վահրամ Միրաքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Եկեք ֆիքսենք մի քանի բան.

1. ԼՂԻՄ-ի նախկին տարածքների, ասենք Շահումյանի մասին խոսք չկա համաձայնագրում:

2. Թալիշի, Հադրութի, Մատաղիսի մասին բան չկա:

3. Ոնց հասկանում ենք, թուրքական բանակն էլ մնումա Արցախում, ռուսականի հետ:

4. Մեղրիով Նախիջևանը կապվում է Ադրբեջանի հետ, այսինքն Հայաստանը շրջափակում են նաև հարավից:

5. Ռուսական խաղաղապահները մնում են 5 տարի, և ավտոմատ ավելանում է ժամկետը, եթե 5 տարուց կողմերից մեկը դուրս չի գալիս պայմանագրից: 5 տարուց Ադրբեջանը, որպես կողմ կարա դուրս հահամաձայնագրից ու ռուսները հեռանան կամ 10 տարուց, իսկ ԼՂԻՄ-ը ու ՀՀ-ն մնա շրջափակված:

6. Ոչ մի խոսք չկա Արցախի կարգավիճակի մասին:

Կարծում եմ, մեր բանակի իրավիճակը համարժեք չէ դիվանագիտական կապիտուլացիային: Դիվանագիտական պարտությունը շատ ավելի ծանր է, քան ռազմականը:

Ռազմավարական տեսանկյունից թուրքական աշխարհն ահռելի հաջողության հասավ, միավորվեցին, Հայաստանի վրայով, առանց ռազմական հաջողության նվեր ստացավ Արցախի կեսը` Քարվաճառ, Աղդամ, Քաշաթաղ և…:

Աստված մեզ խոհեմություն տա, դեռ երկար պայքար ունենք: Մեզ պետքա շտապ ամրանալ, հզորանալ»:

Տեսանյութեր

Լրահոս