«Նույնիսկ ֆուտբոլային թիմի պարտության պարագայում հեռանում է թիմի մարզիչը, ստանձնելով պատասխանատվություն». Վլադիմիր Մարտիրոսյան

Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ճանաչում ե՞ք երկիրը շուրջ երեք տարի ղեկավարած, լեգիտիմության 80% բազա ունեցած մի պետության ղեկավարի, այն էլ պատերազմող գերագույն գլխավոր հրամանատարի, ով պարտվելուց հետո որոշում է կրկին հեղափոխություն անել իր տանը և քաղաքացիական պատերազմ հրահրելու միջոցով վրեժ լուծել իր երկրի քաղաքացիներից: Չեք ճանաչում, ողջ մարդկության պատմության մեջ այդպիսի դեպք և օրինակ չեք կարող վկայակոչել: Մենք հատում ենք աբսուրդի նոր ռեկորդներ, սխալական լինելու նոր լիմիտներ:

P.S. Ստիպված պրիմիտիվ օրինակ բերեմ: Նույնիսկ ֆուտբոլային թիմի պարտության պարագայում հեռանում է թիմի մարզիչը, ստանձնելով ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՈՒն և վերցնելով թիմը չպառակտելու և չքանդելու առաքելությունը իր վրա: Պառակտվում, հյուծվում և թշնամանում ենք: «Ապրենք մենք»,որ նրանց դա հաջողվում է անել ի շահ իրենց և ի վնաս մեզ»:

Տեսանյութեր

Լրահոս