Ռուսաստանի խաղաղապահ ստորաբաժանման զինծառայողները տեղափոխվել են Լեռնային Ղարաբաղի այն տարածքներ, որտեղ կկատարեն հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի վերահսկման առաջադրանքը:
Համազգային խայտառակության ժամանակացույցի հաջորդ հանգրվանին մնացել է 4 օր:
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը հանդես է եկել կոչով՝ ուղղված Հայաստանում թե Սփյուռքում, բոլոր բոլոր անհատներին, խմբերին, կազմակերպություններին, որոնք այս օրերին լծված էին ռազմարդյունաբերության զարգացման գործին:
Զրույց քաղաքացու հետ. իմ ամենամեծ մեղքը. վարչապետ. ուղիղ:
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի սահմանման անհրաժեշտություն է տեսնում:
Կիևում նոյեմբերի 10-ին կայացել է Ուկրաինայի Հայերի միության Կիևի և Երևանի օպերատիվ շտաբների համատեղ նիստը՝ Հայաստան օգնության տրամադրման և կազմակերպման հարցով:
ՀՀ սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետի համաձայն՝ Ազգային ժողովը վավերացնում, կասեցնում կամ չեղյալ է հայտարարում այն միջազգային պայմանագրերը՝ որոնք ունեն քաղաքական կամ ռազմական բնույթ:
Այսօր նոյեմբերի 11-ն է, 4 օր անց կնքված խայտառակ կապիտուլյացիոն պայմանագրով, արդեն գործողություն պիտի արվի՝ զԻնվորազրկվի ու հայաթափվի Քարվաճառը։
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների նոյեմբերի 10-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից դավաճանական թուղթ ստորագրելուց հետո ուղիղ մեկ օր է անցել, բայց նա դեռ զբաղեցնում է Կառավարության ղեկավարի պաշտոնը։ Այսինքն, ամեն մեկս առանձին վերցրած և բոլորս միասին ուղիղ 24 ժամ հանդուրժել ենք դավաճանի ներկայությունը մեր երկրի ղեկին։ Հալալ է մեզ… Առաջ կարծում էի, որ Արցախը վաճառող որևէ գործիչ 5 րոպեի կյանք չունի քաղաքական դաշտում։
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
Երեկ մեր երկիրը արթնացավ նոր, խիստ ցավալի իրողության մեջ։ 26 տարի առաջ հաղթած, այս տարիներին հաղթանակի հպարտությամբ ապրած մեր ժողովուրդը գիտակցեց, որ ռազմի դաշտում այս անգամ պարտություն է կրել, և իրեն հաշտության ստորացուցիչ պայմաններ են պարտադրվել։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 11-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը:
Նոյեմբերի 11-ին, ժամը 02:24-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ազատության պողոտայում՝ «Հաղթանակ» զբոսայգու գլխավոր մուտքի մոտակայքում, այրվում է տնակ։
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Մարիամ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը «Վերնատուն» հասարական–քաղաքական ակումբը տեսնում է արմատական ու անհապաղ քաղաքական փոփոխությունների միջոցով։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «Հայրենիք» կուսակցության նախագահ, Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն է։
Ռուսաստանում կորոնավիրուսային ինֆեկցիայով նոր հիվանդացածների օրական աճը կազմել է 20 հազար 977 դեպք, մեկ օրում մահացել է 368 հիվանդ, ապաքինվելուց հետո դուրս է գրվել 15,6 հազար մարդ: Այս տվյալները նոյեմբերի 10-ին հրապարակել է ինֆեկցիայի դեմ պայքարի օպերատիվ շտաբը:
Անգլերեն լեզվի Collins Dictionary բառարանը 2020 թվականի բառ է ընտրել «լոքդաուն»-ը (lockdown), որը մարմնավորում է «միլիարդավոր մարդկանց ընդհանուր փորձը»:
Ղրիմում առաջին արտասահմանյան հյուպատոսությունը բացելուց հետո թերակղզու միջազգային շրջափակման բեկումն անխուսափելի է:
Շանհայի համագործակցության կազմակերպությունը (ՇՀԿ) պահպանում է հետագա ընդլայնման տրամադրվածությունը, կազմակերպությունում ստացվել է անդամակցության 16 հայտ:
Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ եթե վրացական ընդդիմությունն իրեն հրավիրի, ինքը պատրաստ է հայրենիք վերադառնալ, բայց չի ցանկանում բարձրաստիճան պաշտոններ զբաղեցնել, այլ միայն ցանկանում է զբաղվել իր բանջարանոցով:
Առողջության հսկողության հարցերով զբաղվող Anvisa բրազիլական գործակալությունը ժամանակավորապես կասեցրել է չինական Sinovac լաբորատորիայի կողմից կորոնավիրուսի դեմ մշակված Coronavac պատվաստանյութի փորձարկումները՝ «լուրջ միջադեպի» կապակցությամբ:
Պատերազմը ազդում է տնտեսության ու հասարակական կյանքի, առանց բացառության, բոլոր ոլորտների վրա։ Այս պահին պատերազմի հետևանքները գուցե լիարժեք չենք տեսնում, բայց դրանք կան, ու դրանցից անհնարին է խուսափել։ Հատկապես, երբ ամեն ինչ այսքան երկար է ձգվում։
Եվրոպական Միության արտաքին գործերի և քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելը ողջունում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից Լեռնային Ղարաբաղում պատերազմի դադարեցման մասին հայտարարության ընդունումը:
2020 թվականի սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսների համար Սահմանադրական դատարանի դատավորները չեն ստացել որևէ պարգևավճար։ Հոկտեմբեր ամսվա համար պարգևատրումներ չեն ստացել նաև ՍԴ աշխատակիցները։
ԱՄՆ-ի գլխավոր դատախազ Ուիլյամ Բարը ամբողջ երկրի դաշնային դատախազություններին հանձնարարել է այն հաղորդագրությունների հետաքննություն անցկացնել, որոնք վերաբերում են նախագահական ընտրություններում հնարավոր խախտումներին:
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը փաստում է, որ Արցախի Հանրապետությունում իրավիճակն այս պահին բավականին հանգիստ է, վերահսկելի, մարտական գործողություններն ամբողջովին դադարեցված են:
Տեր Հովհաննես Քահանան պատրաստվում է Դատիվանքի մասունքները, խաչքարերն ու զանգերը տեղափոխել Հայաստան: