«Վայն եկել, տարել է այն մարդուն, որը զորահավաք չարեց, չարեց, որովհետև որոշել էր, որ տան». Մանվել Եղիազարյան

Լարված իրավիճակ է Ազգային ժողովում։ Նիստերի դահլիճ են մտել բազմաթիվ քաղաքացիներ, ազատամարտիկներ, նրանց առաջնորդում են «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը և «Կամք» նախաձեռնության անդամ Վահագն Չախալյանը։

Վահագն Չախալյանը ԱԺ ամիբիոնից հայտարարեց, որ պահանջում են չեղյալ հայտարարել երեկ ստորագրված եռակողմ փաստաթուղթը, ինչպես նաև հրաժարվել միմյանցից վրեժ լուծել, ինչի մասին հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը։

Ըստ Չախալյանի՝ եթե կա մեկը, որից պետք է վրեժ լուծի հայը, դա թուրք-ադրբեջանական ուժերն են։

«Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանն էլ նախ մեղադրեց նախկին իշխանություններին և Նիկոլ Փաշինյանին, ապա պահանջեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Մանվել Եղիազարյանը նշեց, որ պահանջում են, որպեսզի պատգամավորները գան խորհրդարան և իրենց քվեարկությամբ չեղյալ հայտարարեն երեկ ստորագրված փաստաթուղթը։

«Վայն եկե, տարել է այն մարդուն, որը զորահավաք չարեց, ինչպես էին ուզում, որ կամավորներով Արցախը պահեն, զորահավաք չարեց, որովհետև որոշել էր, որ պետք է տան»,- ասաց Եղիազարյանը։

 

 

Տեսանյութեր

Լրահոս