Ռուսական խաղաղապահների Իլ-76 տասնհինգերորդ ինքնաթիռը Ռուսաստանից մեկնել է Ղարաբաղ:
Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավար Մահմուդ Վաեզին ողջունել է Ռուսաստանի միջնորդությամբ Ադրբեջանի և Հայաստանի միջև հրադադարի հաստատումը։
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Եթե Արցախն այնպես պահեիք, ոնց որ հիմա ձեր աթոռներն եք փորձում պահել՝ պատերազմի ելքը այլ կլիներ։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մեծ ողբերգություն է անվանել այն, ինչ այժմ կատարվում է Լեռնային Ղարաբաղում, և հույս է հայտնել, որ իրավիճակի կարգավորման ուղղությամբ ձեռնարկված քայլերը կհանգեցնեն խաղաղության հաստատմանը: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Ի՞նչ պիտի անենք. Պիտի հենց այսօրվանից պատրաստվենք հաջորդ պատերազմին: Դա կլինի պատերազմ տարածքների համար, ինքնությունը չկորցնելու համար, երկրի զագրացմանը խոչընդոտող իրողությունների, թե յուրաքանչյուրիս ներքին դևերի դեմ՝ մեկ է. պատերազմը պատերազմ է, ու եթե չես հրաժարվում բանակից, նշանակում է գիտակցում ես պատերազմի հնարավորությունը: Քարտեզները հարափոփոխ են, առաջին պատերազմը սկսել է հազարամյակներ առաջ, վերջինի ավարտը մենք չենք տեսնելու:
«Երեկ լրիվ պատերազմ էր, տենց ասեմ: Ոնց ասեմ՝ 3 զոհ ունեինք, մի 7 վիրավոր, չհաշված թեթև վիրավորները: Դավիթ Բեկի ներսում: Դավիթ Բեկը հոկտեմբերի 22-ից պատերազմի մեջ ա: Էդ նո՞ր եք հասկանում: Ամսի 22-ից, հոկտեմբերի 22-ից մինչև օրս Դավիթ Բեկը պատերազմի մեջ ա: Էսօր հանգիստ ա: Էսօր քեզ համար պարզ չի՞՝ խի ա հանգիստ: Բա էնքանից հետո էդ հանգիստը մեր ինչի՞ն ա պետք: Էս պահին մենք ավելի շատ տխրում ենք, որ հանգիստ ա:
Էդգար Էլբակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ոչ մեկն ապագայում չփորձի մեղադրել ղարաբաղցիներին, թե ինչի հետ չեն գնում իրանց տները, չէ՞ որ ստորագրված բարաթում իբր դրա հնարավորությունն էլ կա։ Էդ մեղադրողը թող առաջինն իրա էրեխու հետ գնա, Ստեփանակերտում գիշերը գլուխը դնի բարձին՝ իմանալով, որ Կրկժանում ու Մալիբեյլուում ռամիլսաֆարովներ են ապրում»։
Նոյեմբերի 10-ի ցերեկը, 11-ի, 12-ի, 15-ի գիշերը, 13-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 11-ի, 12-ի, 15-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է անձրև:
Դադիվանքի վանահայր Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով ՀՀ վարչապետի ու Ադրբեջանի և ՌԴ նախագահների համատեղ հայտարարությանը։
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը դիմել է Հայաստանի խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերին այցելել Ստեփանակերտ՝ տեղում քննարկումներ ծավալելու համար:
1992թ. Շուշիի ազատագրման ռազմական գործողության ընդհանուր հրամանատար, Արցախյան ազատամարտի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը հանրային վստահություն վայելող մտավորականությանը, հասարակական, քաղաքական գործիչներին կոչ արեց միավորվել և ստեղծել Քաղաքացիական խորհուրդ՝ ստեղծված ծանր իրավիճակից դուրս գալու ճանապարհներ փնտրելու համար:
«Ազգային օրակարգ» կուսակցության համանախագահ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով երեկ ՀՀ վարչապետի ու Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների միջև ստորագրված փաստաթղթին։
Ցավոք, երեկ գրվեց մեր պատմության ամենաամոթալի էջը: Ռազմաճակատում սեփական արյամբ հող ու պետականություն պաշտպանող զինվորի և բոլորիս թիկունքում ազգադավ համաձայնագիր է ստորագրվել: Այս պահին խիստ անհրաժեշտություն են մեր հավաքական միասնականությունը, ներքին խժդժությունների և սադրանքների բացառումը:
ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ուղերձ է հղել:
Նախ, որ պատերազմն ավարտվել է: Ճիշտ է, Նիկոլի իշխանությունը դեռ կփորձի երկարաձգել ռազմական դրությունը, բայց դրա նպատակը միայն մեկն է լինելու` իշխանության պահպանում: Իսկ պատերազմն ավարտվել է ու ավարտվել է ոչ մեր հաղթանակով:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պատերազմը նոյեմբերի 10-ին ժամը 01:00-ից դադարեցնելու մասին հայտարարությունը ստորագրելու պատճառները եղել են բանակի պահանջը, ՄՈԲ ռեսուրսի, կամավորների մարտունակության անկումն և դասալքությունը: Այսօրվա ընթացքում ֆեյսբուքյան մի շարք գրառումներից և ուղիղ միացումներից հետո Նիկոլ Փաշինյանը «Զրույց ժողովրդի հետ. վերջին իրադարձությունների մասին» վերտառությամբ ֆեյսբուքյան հերթական ուղիղ միացմամբ որոշեց իր մեկնաբանություններն ու պարզաբանումները ներկայացնել հանրությանը, դրանցից մեկն էլ վերաբերում էր պատերազմի անխուսափելիությանը: ՀՀ վարչապետը վստահեցրեց, որ այս պատերազմն անխուսափելի էր:
Հայաստանի օդային տարածքում ռուսական Մի-24 ուղղաթիռի խոցման միջադեպի պատճառների մասին հնարավոր կլինի խոսել միայն օպերատիվ հետաքննությունից հետո։
«Զրույց ժողովրդի հետ. վերջին իրադարձությունների մասին» վերտառությամբ ֆեյսբուքյան ուղիղ միացման ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պատերազմը նոյեմբերի 10-ին ժամը 01:00-ից դադարեցնելու մասին հայտարարությունը ստորագրելու պատճառների, դեռևս սեպտեմբերի 27-ին զինադադարի չգնալու մասին, անդրադարձավ մեկ այլ հարցի, որը, ըստ Նիկոլ Փաշինյանի, շատ կարևոր էր արձանագրել:
Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հայտարարության տեքստում թուրք զինծառայողների տեղակայման մասին խոսք չկա:
«Ես հետ եմ ուզում գնամ իմ հողը, իմ Ղարաբաղս, այստեղ աղայավարի ապրել չեմ ուզում։ Ես խնդրում եմ՝ ինձ ուղարկեք իմ Մարտակերտս, թող գնամ, մեռնեմ իմ հողի մեջ։ Ամուսինս զոհվել է, թող ես գնամ, նրա զենքը վերցնեմ, կռվեմ։ Ինձ խաբում են, երեկ չէ առաջին օրը, ասում են՝ գնա թոռներիդ տես, արի, գիշերը իմանում ենք, որ իմ հողը տվել են։ Իմ որդին զոհվել է, թոռս անհայտ կորած է, քրոջս երեխայի դիակը չեմ տեսել, բայց ես ուզում եմ գնամ, վրան խփեմ ու տակն ապրեմ, իմ 3 ամսական թոռնիկին էլ այդ վրանի տակ պահեմ։ Դա եմ ուզում։
«Այս պատերազմի 44 օրերի ընթացքում մենք, մեր կուսակցական ընկերները, համախոհները, սառեցրել ենք ներքաղաքական օրակարգը, հայտարարություն ենք արել՝ սատար կանգնելու հայոց բանակին և 2 հայկական պետություններին, հնարավորինս փորձել ենք զերծ մնալ ներքաղաքական սադրանքներից, հնարավորինս ազմեն ինչ արել ենք աջակեցելու մեր ԶՈՒ-ին»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։
«Նախաձեռնել ենք իրավական գործընթաց, ամեն ինչով կանգնած ենք ժողովրդի կողքին». Գևորգ Պետրոսյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ԼՂ-ում թուրք խաղաղապահների տեղակայման հարց չի քննարկվել, հրապարակված տեքստում այդ մասին որեւէ բառ չկա։ Այդ, ինչպես նաեւ Տավուշի մարզի որոշ գյուղերի՝ Ադրբեջանին անցնելու մասին տեղեկությունները կեղծ են, չեն համապատասխանում իրականությանը:
Հրապարակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահների հայտարարության պաշտոնական տեքստը:
Հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում նահատակված զինծառայողները
«Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստորագրած փաստաթուղթը մենք չենք տեսել և մինչև դրա ստորագրումը, առհասարակ, տեղեկացված չենք եղել այդ փաստաթղթի թեզերի մասին։ Որևէ տեղեկատվություն չի եղել, որևէ խնդիր մեզ հետ չի քննարկվել և միանգամից հրապարակվել է փաստաթուղթը»,- Ազգային ժողովի բակում լրագրողների հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը։
Պիտի ամոքենք մեր վերքերը, փառավորենք բոլոր նրանց, ովքեր իրենց կյանքի գնով կանգուն են պահել Արցախը, ուշադիր ու հոգատար լինենք մեր գեներալների, սպաների, զինվորների, կամավորների, զոհվածների հարազատների նկատմամբ ու վերածնվենք միասին։
Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Վիճակը կատաստրոֆիկ է։ Ժողովուրդը պետք է ինքնակազմակերպվի։ Առաջիկա անհրաժեշտ քայլերը պետք է արվեն ժողովրդի ճնշմամբ ու ժողովրդի գիտությամբ, առանց խժդժությունների ու ցնցումների։ Այլապես մենք կարող ենք կորցնել եղածը, կամ չկարողանալ ստանալ առավելագույն հնարավորը այս պայմաններում։ Ինչ քայլերի պետք է դիմենք անհապաղ, կաշխատեմ ներկայացնել իմ տեսակետը»։
ՌԴ պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ Ուլյանովսկ շրջանից ռուս խաղաղապահներ տեղափոխող 11-րդ և 12-րդ ինքնաթիռները մեկնել են Լեռնայի Ղարաբաղ, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: