«Արցախի հարցը լուծվելու էր հրապարակում՝ ժողովրդի կամքով։ Մինչդեռ լուծվեց գիշերը՝ Ալիևի հետ։ Մտածեք, եթե կարող եք»

Սերժ Սրապիոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Եղավ այն, ինչ պիտի լիներ, ինչ ՆԱԽՕՐՈՔ կանխագծված էր: Կրկնվեց Կարսը։ Կարսի անկման մեղավոր հայտարարվեցին հայ բոլշևիկները։ Շուշիի (Արցախի) անկման մեղավորները դեռ կնշանակվեն։ Եվ դա չի լինի «Եկեք պայմանավորվենք՝ անկախ արդյունքից՝ ասելու ենք «Հաղթել ենք» մտքի հեղինակները։ Դրա մեղավոր կնշանակվեն էն տղերքը, որոնց հոգիները զարմացած ու տարակուսած, նաև հիասթափված թափառում են երկինքներում։ Որովհետև «լավ չկռվեցին» և տվեցին իրենց ունեցածը՝ կյանքը։ Իսկ դա ի՞նչ է որ։ Իսկ Արցախի հարցը լուծվելու էր հրապարակում՝ ժողովրդի կամքով։ Մինչդեռ լուծվեց գիշերը՝ ալիևի հետ։ Մտածեք, եթե կարող եք»։

Տեսանյութեր

Լրահոս