Արցախի կեսն ու անվտանգության գոտին կորցնելուց հետո, դու ո՞նց ես պատկերցնում քո հետագա կառավարումը: Եթե նախկինում, տարբեր ներքաղաքական պատճառներով, հրապարակներում մարդիկ վանկարկում էին »Լևո՛ն հեռացի՛ր», «Քոչարյան հեռացիր», կամ «քայլ արա, մերժիր Սերժին», այսօր ուղակի ամբողջ ոգով գոչում են՝ «Նիկո՛լ դավաճա՛ն»: Գոնե զգում ե՞ս տարբերությունը:
«Ես ուզում եմ մենք բոլորս մեկ րոպե լռությամբ հարգենք մեր զոհված զինվորներին, խոնարհվենք նրանց առջև, որովհետև իրենք իրենց կյանքն են նվիրել հանուն մեր հայրենիքի»,-Ազատության հրապարակում հավաքված ժողովրդին դիմելով՝ ասաց ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը:
Նոյեմբերի 11-ի ցերեկը, 12-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև, 13-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Պատերազմի ավարտից հետո ամեն ժամ Փաշինյանի ֆեյսբուքյան էջում մենք տեսնում ենք անհեթեթ գրառումներ և ուղիղ եթերներ։ Երեկ Հանրային հեռուստաընկերության եթերում հարցազրույցներ ունեցան փոխվարչապետ Տիգրան Ավինյանը և պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։
«Ոստիկանները պատիվ ունեն ու չեն ծառայելու թուրքի դեմը կզած ղեկավարին». Վանեցյան
Այսօր 17 կուսակցությունների հանրահավաքի ժամանակ Արցախից Երևան եկած մի կին երեխան ձեռքին մոտեցավ ամբիոնին: Նա Ազատության հրապարակում հավաքված ժողովրդին բարձրախոսով պատմեց, որ իր գրկի երեխայի հայրը զոհվել է պատերազմում, իսկ նրա երիտասարդ այրին 8 ամսական հղի է:
«Բավականին բարդ ռազմաքաղաքական իրավիճակ է ստեղծված տարածաշրջանում Հայաստանի և Արցախի շուրջ, ու ԶՈՒ ղեկավարության առաջարկով պատերազմը կանգնեցնելն այդ պահի դրությամբ ճիշտ էր:
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նոյեմբերի 11-ին ընդունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի վերահսկման նպատակով ժամանած ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին։ Այս մասին հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
«Փաշինյանն ԱԱԾ գունդ է ուղարկում Ծառուկյանի տուն». Զոհրաբյան
«Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, ով մասնակցում է Ազատության հրապարակում ընթացող «Համախմբում՝ հանուն փրկության» հանրահավաքին, դիմելով ներկաներին՝ հայտարարեց, որ զգացմունքային ելույթներ շատ կլինեն, սակայն պետք է հստակ հասկանալ մեկ բան, թե ինչու է հանրահավաքը, ինչն է այդ ցասման նպատակը։
«Վերնատուն» հասարակական-քաղաքական միավորման անդամ Վազգեն Մանուկյանն Ազատության հրապարակում ընթացող «Համախմբում՝ հանուն փրկության» հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ այս դավաճանությունն արվել է 2,5 տարվա ընթացքում։
«Նիկո՛լ, Հադրութի ու Մատաղիսի տները էս մարդկանց հետ տուր». Սաղաթելյան
Անկախ նրանից, քո ցանկությամբ է եղել, թե ոչ, գիտակցաբար,թե չէ… երբ ղեկավարությունը վստահվում է մեկին, նա էլ կրում է դրանից բխող ամբողջ պատասխանատվությունը։ Տրիվիալ մի օրինակ, որպեսզի հնարավորինս հասկանալի լինի լայն շրջանակներին, այդ թվում նրանց, ովքեր «քաղաքականությունից գլուխ չեն հանում» և իրենց համարում են չքաղաքականացված։
Այսօր 17 կուսակցությունների հանրահավաքի ժամանակ, լրագրողներին հրելով, ՀՅԴ կուսակցության անդամ Գեղամ Մանուկյանին մոտեցավ մի քաղաքացի և ձեռքից քաշեց բարձրախոսը, երբ վերջինս ելույթ էր ունենում: Հրմշտոց սկսվեց:
Ի պատասխան բազմաթիվ լրատվամիջոցների հարցումների, տեղեկացնում ենք, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրավիրվել է Ազգային անվտանգության ծառայություն:
«Մեր թիկունքի հետևում բանակցել են, մեզանից ծածուկ բանակցել են, ստորագրել ու փախել պախկվել են, դուխովները վախկոտ են, համարձակություն չունեցան գան ասելու, որ ստորագրում են։ Արա, ի՞նչ եք ստորագրում, ո՞ւմ դեմ եք ստորագրում, Արցախում հազարավոր տղերք կռվեցին, ամեն միլիմետրի համար կռիվ տվեցին, դու ի՞նչ ես ստորագրում, ո՞ւմ անունից ես ստորագրում, ո՞ւմ ես տեղեկացրել, որ ստորագրում ես, արա, քեզ ո՞վ է թողել, որ ստորագրել ես։ Քեզ ո՞վ է մանդատ տվել, որ դու կապիտուլյացիա ստորագրես հաղթած հայ ժողովրդի անունից»,- նշեց Արթուր Ղազինյանը։
ՌԴ Պաշտպանության նախարարությունը հրապարակել է Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահների տեղակայման քարտեզը։ Այս մասին տեղեկացնում է ռուսական Ռիա Նովոստի լրատվական գործակալությունը՝ հաղորդելով, որ նախօրեին ռուս զինվորականները սկսել են ժամանել Հայաստան, և նրանց մի մասն արդեն ուղևորվել է նշանակված շրջան։ Ժամանումից հետո նրանք կձևավորեն 16 դիտորդական կետեր շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքում։
Գևորգ Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ստորագրվեց խայտառակ պայմաններով փաստաթուղթ, որտեղ որևէ պահանջ կամ գոնե անդրադարձ կամ ակնարկ չկա Ադրբեջանի հրեշավոր հանցագործությունների, արգելված, այդ թվում և՝ ֆոսֆորային զենքերի կիրառման, ռազմագերիների հանդեպ անմարդկային վերաբերմունքի, վարձկան մարդասպանների ներգրավման, Հայաստանի վրա ուղիղ ոտնձգությունների մասով: ԱՆԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ!»։
«Նիկոլ Փաշինյանը մեկ ստորագրությամբ հանձնում է Արցախը». հանրահավաք Ազատության հրապարակում. ՈՒՂԻՂ
«Ամբողջ պատերազմի ընթացքում ժողովուրդը միասնական էր, քաղաքական ուժերը միասնական էին, կամավորակագրում էին – մեկնում էին առաջնագիծ, ամբողջ պատերազմի ընթացքում իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ամեն օր մեղավորներ էր փնտրում»,- Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության քաղաքական և լրատվական բաժնի ղեկավար Գեղամ Մանուկյանը:
Թուրքիայում՝ Մարմարա և Էգեյան ծովերի ավազաններում մեկ ժամվա տարբերությամբ երկրաշարժներ են գրանցվել։
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրվել է Ազգային անվտանգության ծառայություն:
Եվրոպայի հայերի համագումարը կոչ է անում լինել համախմբված և համերաշխ՝ պահպանելու մեր անկախությունը, պետականությունը, ինքնիշխանությունը:
Ոստիկանները շարունակում են բերման ենթարկել քաղաքացիներին ու Արցախը հանձնելու դավաճանական գործողության դեմ բողոքող մեր հայրենակիցներին:
Այսօր 17 կուսակցությունների հրավիրած հանրահավաքի սկզբից րոպեներ առաջ ձերբակալվեց ՀՀԿ խոսնակ, ԱԺ նախկին պատգամավոր Էդուարդ Շարմազանովը:
Ազատության հրապարակում հավաքված ժողովուրդը միայն մեկ բան անդադար վանկարկում՝ Նիկոլ, դավաճան….
«Մեզ դավաճանել են, մեզանից թաքուն ստորագրել ու փախել պախկվել են». Ղազինյան
Գևորգ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Դուրս եկա ԱԱԾ-ից, գնում եմ Ազատության հրապարակ: Հազարավոր տղերքի արյամբ պահած Հայրենիքս թուքին տալու համար այս իշխանությունը պետք է հեռանա: Թուրքի առաջ կզած մուտիլոֆշիկ Նիկոլ, մեր վրա ես արդեն քշում: Ես ՀԱՅՐԵՆԻՔ չունեմ թուրքին տալու, այդ թվում և քեզ»:
Ազատության հրապարակից ոստիկանները բերման են ենթարկել «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին, նա Կենտրոնի ոստիկանատանն է:
Հանրահավաքի ընթացքում ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Նիկոլ Փաշինյանի հրահանգով արդեն բերման է ենթարկվել և գտնում է ԱԱԾ մեկուսարանում։